Նախագիծ 1
1) Ո՞ր թվերն են կոչվում բնական թվեր:
Առարկաներ հաշվելու համար օգտագործվող թվերը կոչվում են բնական
թվեր:
Կան բնական թվերի սահմանման երկու մոտեցում, ըստ որոնց բնական են համարվում այն թվերը, որոնք օգտագործվում են՝
1)առարկաների թվարկման (համարակալման) համար՝ առաջին առարկա, երկրորդ առարկա, երրորդ առարկա և այլն,
2)առարկաների քանակի նշելու համար՝ չենք անում մեկ առարկա, երկու առարկա և այլն …
Բնական թվերի բազմությունը նշանակվում է N-ով:
N {1;2;3;...} =
Օրինակ՝ 1,2,3,4,5,6,7,8,9… սա ինչի՞ օրինակ է:
2) Ի՞նչ է բնական թվերի շարքը:
Հաշվելիս մենք թվերին քայլ առ քայլ մեկ ենք գումարում՝ արդյունքում ստանալով «1,2,3,4,5,6…» շարքի թվերից որևէ մեկը: Հենց այս շարքն էլ կոչվում է բնական թվերի շարք:
3) Ո՞ր թվով է սկսվում բնական թվերի շարքը:
Բնական թվերի շարքը սկսում է 1-ից:
4) Մի՞շտ կարելի է համեմատել երկու բնական թվեր:
Ցանկացած երկու բնական թիվ կարելի է համեմատել, թե թվերից որն է ավելի մեծ, կամ փոքր:
Օրինակ՝ 1<2, 9>2, 3<5… Ինչպե՞ս ենք համեմատում երկու բնական թվերը:
5) Բնական թի՞վ է արդյոք զրոն:
Ոչ, զրոն բնական թիվ չէ, որովհետև հաշվելիս չի օգտագործվում: Զրոն որևէ բանի բացակայության նշանն է:
6) Կարելի՞ է բնական թվերը համեմատել զրոյի հետ:
Այո, բնական թվերը կարող են համեմատվել զրոյի հետ, որը բնական թիվ չէ:
Օրինակ՝ 2>0, 8>0, 20>0…
7) Ինչպե՞ս են դասավորված թվերը բնական թվերի շարքում:
Թվերն այնտեղ դասավորված են աճման կարգով:1-ից մինջև ∞ (անվերջություն)
1,2,3,4,5,6,7,8,9,10,11,12…
8) Գոյություն ունի՞ արդյոք այնպիսի բնական թիվ, որին չի հաջորդում ուրիշը:
Ոչ, ցանկացած բնական թվի հաջորդում է մեկ ուրիշը: Այնպիսի բնական թիվ(այսինքն ամենամեծ) չկա, որին չհաջորդի ուրիշը:
9) Ո՞րն է ամենափոքր բնական թիվը:
Ամենափոքր բնական թիվը 1-ն է:Որովհետև բնական թվերի շարքը սկսվում է 1-ից:
10) Կարելի՞ է 0-ն բաժանել բնական թվի:
Այո, զրոն ցանկացած բնական թվի բաժանելիս ստացվում է զրո:
Օրինակ՝0:2=0 , 0:78=0 , 0:56=0…
Комментариев нет:
Отправить комментарий