понедельник, 17 февраля 2014 г.

Վերաքնություն

2. Ուսումնասիրել միջնադարյան հայ փիլիսոփաներից երկուսի (ազատ ընտրության կարգով) իմաստասիրական աշխատությունները և դրանց ազդեցությունը հայ գիտական մտքի զարգացման վրա:


Դավիթ Անհաղթ
ԴԱՎԻԹ ԱՆՀԱՂԹ (ծն. և մահ. թթ. անհայտ), V–VI դարերի հայ փիլիսոփա, նեոպլատոնականության հետևորդ։ Հին հայկական փիլիսոփայության աշխարհիկ ուղղության հիմնադիր, հունաբան դպրոցի գլխավոր գործիչներից։Մեծ հռչակ է վայելել նաև հունական աշխարհում։ Դավիթ Անհաղթին վերագրվող բազմաթիվ երկերից ասկասկած նրան է պատկանում չորս աշխատություն՝ «Սահմանք իմաստասիրութեան», «Վերլուծութիւն Ներածութեանն Պորփիւրի», «Մեկնութիւն Ստորոգութեանցն Արիստոտէլի» և «Մեկնութիւն ի Վերլուծականն Արիստոտէլի», ընդ որում, առաջին երեքը պահպանվել են նաև հունարեն։ Որպես նորպլատոնական, Դավիթ Անհաղթը իդեալիստական հիմքի վրա զուգակցել է Պլատոնի, Արիստոտելի ր և Պյութագորասի ուսմունքները։ Աստված, ըստ Դավիթ Անհաղթի, բոլոր լինելիության տիեզերաբանական ապացույցման սկբունքը, համարելով, որ միայն բնությունը ճանաչելով է հնարավոր ճանաչել արարչին։ Դավիթ Անհաղթի իմացության տեսությունը մոտ է Արիստոտելի իմացաբանությանը և ընդունել է նրա որոշ մատերիալիստակամ գծեր։ Աշխարհը Դավիթ Անհաղթի կարծիքով լիովին ճանաչելի է։ Մարդու հինգ զգայարանները և բանականությունը հնարավորություն են տալիս զննելու և ճանաչելու ողջ բնությունը։ Դավիթ Անհաղթը փիլիսոփայությունը բաժանում է երկու մասի՝ տեսական և գործնական։ Առաջին հիմքը հոգու ճանաչողական հատկությունն է, իսկ նպատակը՝ մարդու գիտակցությունից անկախ գոյություն ունեցող աշխարհի ճանաչումը։ Երկրորդի հիմքը հոգու այլ հատկություններըն են՝ արիությունը, ողջախոհությունը, արդարությունը։ Նրա նպատակն է բարոյական արատներից ձերբազատել մարդկային հասարակությունը, յուրաքանչյուր անհատի ցույց տալ առաքինության ուղին։ Արիստոտելի, Պլատոնի, Փիլոն Ալեքսանդրացու և անտիկ այլ մտածողների երկերի թարգմանություններով հանդերձ Դավիթ Անհաղթի ժառանգությունը որոշիչ դեր խաղաց միջնադարյան հայ փիլիսոփայության կազմավորման գործում։Դավիթ Անհաղթը հայ միջավայրում ընդունելի է դարձրել երաժշտության տեսության ուսուցումը բարձրագույն կրթական ծրագրերով նախատեսելուգաղափարը


Եզնիկ Կողբացին հայ փիլիսոփայության մեջ զարկ է տվել պատրիստիկական–ջատագովական ուղղությանը։ Հիմնականում հետաքրքրվել է գոյաբանական հարցերով, մշակել մոնիստական փիլիսոփայական, աստվածաբանական ուսմունք։ Ըստ նրա, միակ և իրական սուբստանցը աստվածն է՝ մշտնջենական, ոչնով չպայմանավորված, բայց ամեն ինչի պատճառը հանդիսացող էակը։ Այս դիրքերից նա սուր պայքար է մղել քրիստոնեական գաղափարախոսությունը հակադրող փիլիսոփայական և կրոնա–աղանդավորական ուսմունքների դեմ, հերքել է հեթանոսական աշխարհայացքը, անտիկ փիլիսոփաների ուսմունքները և հատկապես պարսից զրվանականությունը։ Աղանդների հերքման և քրիստոնեության փիլիսոփայական հիմնավորման առնչությամբ Եզնիկ Կողբացին արտահայտվում է նաև անտիկ փիլիսոփայական ուսմունքների՝ հունական պոլիթեիզմի, ստորկյան պանթեիզմի, էպիկուրյան աթեիզմի դեմ, քննադատում զգայական աշխարհի առաջացման մասին Պլատոնի ուսմունքը։ Ռացիոնալիզմի դիրքերից նա ժխտում է սնահավատությունը, ճակատագրապաշտությունը, աստղագուշակությունը, հեթանոսությունից հավատալիքները։ Ըստ նրա աշխարհը ճանաչվում է զգայության ու բանականության միջոցով։ Զգայությամբ մարդն ընկալում է նյութական աշխարհը, բանականությամբ սահմանում է այն և որոշում իր գորշողությունները, վարվելակերպը։ Հետևաբար, բանականությունը, զգայության համեմատությամբ ճանաչողության բարձր ձև է։ Սակայն, զգայությունից և բանականությունից բացի, մարդուն հատուկ է նաև բնազդը։ Մտածելու ունակությունը կորցնելու դեպքում մարդը բացառապես գործում է բնազդով։ Եզնիկ Կողբացին պաշտպանել է չորս տարրի ուսմունքը. ըստ նրա, բնությունը կազմված է աստծու ստեղծած չորս տարրերից՝ կրակից, օդից, ջրից և հողից։ Գիտության պատմության համար կարևոր նշանակություն ունեն Եզնիկ Կողբացու արտահայտած մտքերը բնագիտության (ֆիզիկայի, բժշկության և կենսաբանության)մասին

1.Կատարել համեմատական վերլուծություն անտիկ փիլիսոփաներ Սոկրատեսի, Պլատոնի և Արիստոտելիի փիլիսոփայական համակարգերի միջև:
Սոկրատեսը իր ամբողջ կյանքի ընթացքում մարդկությանը ապացուցում էր կյանքի ընթացքում ամեն ինչ չի որոշվում գիտելիքի միջոցներով:Նա ցանկանում էր ապացուցել որ  ամենակարևոր գործոնը դա մտածելու կարողություն է:Նա հիմնվում էր իրականության վրա:Իր զրույցներում նա իրական գործոների միջոցով դուրս էր բերում ամբողջ ճշմարտությունը:
 Ըստ Արիստոտելի փիլիսոփայությունը բաժանվում էր 2 ճյուղի`ճշմարտության և գործնական գործունեության:Արիստոտելը հիմնականում կենտրոնանում եր գործնական ճյուղի վրա:Նրա համար գործնական փիլիսոփայությունը իրենից ներկայացնում է գիտություն:Նա ամեն ինչ ապացուցում էր գիտականորեն`հիմնվելով մաթեմատիկայի և ֆիզիկայի օրենքների վրա:
 

Комментариев нет:

Отправить комментарий