четверг, 12 декабря 2013 г.

Կյանքն առանց արգելքների.

Յուրաքանչյուր մարդ ուզում է ապրել կյանքն առանց արգելքների: Յուրաքանչյուր մարդու մոտ արգելքներն ընկալվում են տարբեր կերպ: Բայց առանց արգելքների կյանք չի կարող լինել. չէ որ մարդ սովորում է արգելքներ հաղթահարելով:Առանց արգելքների մարդու կյանքն անիմաստ կլիներ, որովհետև մարդն այդ արգելքների միջոցով սովորում է իր սխալների վրա:Կյանքը մարդուն տված էսովորելու համար,իսկ եթե արգելքներ չլինեն, ապա մարդը չէր սովորի ապրել և կյանքը կվայելեր,բայց ուշ թե շուտ մարդը կհոգներ պարզ կյանքից և այդ պատճառով մարդու կյանքը լի էարգելքներով: Արգելքները մարդուն չեն հոգնեցնում ,այլ սովորեցնում են:

четверг, 28 ноября 2013 г.

Հայկ և Բելը (Պատմություն)

«Հայկ և Բել» առասպելից ավանդավեպի փոխարկվելու հնամենի նմուշ է. ենթահիմքում ընկած է լույսն ու գարունը խորհրդանշող աստվածային պայքարն ընդդեմ խավարն ու ձմեռը մարմնավորող բռնակալի։ Առասպելը, պատմականանալով, կապվել է հայկական ցեղերի կամ նախահայրերի և նրանց հարավային հարևանների (ասորեստանցիներ կամ բաբելացիներ) հետ, վերածվել դյուցազնավեպի։ Աղեղնավորը դարձել է հայ ցեղի նախնի՝ Հայկ, իսկ բռնակալը՝ սեմական ժողովուրդների արեգակնային աստված կամ Ասորեստանիթագավոր՝ Բել։ Վերջինս հպատակեցնում է բոլոր հսկաներին ու ժողովուրդներին։ Հայկը չի հպատակվում. իր տոհմով Բաբելոնից գալիս է Արարադ երկիրը, ապա անցնում Հարք, հիմնում իր անունով բնակավայր՝ Հայկաշեն և բնակվում այնտեղ։ Տիտանյան Բելը դեսպան է ուղարկում Հայկի մոտ՝ առաջարկելով հնազանդություն և խաղաղություն։ Հայկը մերժում է. Բելը մեծ զորքով մտնում է Արարադ երկիրը։ Ճակատամարտում Հայկն իր երեքթևյան նետով սպանում է Բելին։ Ըստ վեպի՝ Հայկից սերում են հայերը, իսկ նրա բնակած երկիրը կոչվում է Հայք։ Կռվի վայրը Հայկն անվանում է Հայոց ձոր։

Հին Եգիպտոս (Արվեստ)

Հին Եգիպտոս ինքնանվանումը Տա-կեմետ, Տա-մերի, Տա-ուի և այլն (tA-kmt, tA-mrj, tA-wy), Կեմի (ղպտիերեն Kὴμε), տարածաշրջանի և հին աշխարհի քաղաքակրթության անվանում, որ գոյություն է ունեցել Աֆրիկայի հյուսիս-արևելքում` Նեղոս գետի ստորին հոսանքներում։ Հին Եգիպտոսի պատմությունը տևում է մոտ 40 դար և իր մեջ ներառում է մինչդինաստիական, այսինքն նախնադարյան շրջանը, դինաստիական շրջանը (եգիպտական քաղաքակրթության հիմնական շրջանը, տևում է 27 դար) և հելլենական (Պտղոմեոսյանների և հռոմեական շրջանները)։ Սովորաբար եգիպտական քաղաքակրթության սկիզբը համարում են մ.թ.ա. IV-րդ հազարամյակի կեսերը, իսկ ավարտը մ.թ. IV-րդ դարը, որին հաջորդում է արդեն վաղ միջնադարյան բյուզանդական և ղպտիական շրջանները (մինչև VII-րդ դարը

Արաբական երկրներում հայտնաբերվել են հազարավոր հնագույն գեոգլիֆներ (Արվեստ)

Հին Հունաստան (Արվեստ)

Հին Հունաստանը անտիկ պետություն էր, որը ընդգրկել է Էգեյան ծովն իր կղզիներով, թերակղզու հարավային մասը ևՓոքր Ասիայի արևմտյան ափը։ Երկիրը բաժանվել է երեք գլխավոր մասի՝ հյուսիսային, միջին, որոնք կոչվել են Հելլադա, և հարավային, որ կոչվել է նաև Պելոպոնես։
Այս մասերից յուրաքանչյուրն իր հերթին ունեցել է իր աշխարհագրական ստորաբաժանումները։ Հյուսիսային Հունաստանը բաժանվել է երկու մասի, որոնցից մեկը կոչվել է Թեսալիա, մյուսը՝ Էպեյրոս։ Միջին Հունաստանը բաղկացած էր մի շարք շրջաններից, որոնց մեջ նշանավոր են եղելԱտտիկան և Բեովտիան, իսկ Հարավային Հունաստանը՝ մի քանի մասերից, որոնց մեջ նշանավոր են եղել Արգոլիսը, Լակոնիան (Սպարտամայրաքաղաքով), Արկադիան և այլն։

Ակումբ(Հայրենագետներ) (Дорога Смерти)

Юнгас-ճանապարհը կառուցվել է 1930-ական թվականներին,մարդիկ ասում են,որ այստեղ անցյալ դարի 70-ական թվականներին աշխատել են ամերիկական շինարարական ընկերությունը: Նաև այդ ճանապարհը անվանում են՝Մահվան Ճանապարհ (Дорога Смерти):
Այս ճանապարհը իր երկարությամբ հասնում է մոտ 70կմ.-ի,միացնելով Ла-Пас-ը և Коройко-ն,տարեցտարի այնտեղ վթարի են ենթարկվում 25 ավտոմեքենա,մահանում են 100- 200 մարդ:Ճանապարհը իջնում է 3,6 հազար մ.-ից մինջև ծովի մակարդակից բարձր 330 մ.-ի վրա:Այստեղ շատ զառիթափ լանջեր են:Այստեղ վոլորուն և չափազանց նեղ ճանապարհին անհնար է անցնեն երկու ավտոմեքենա-պետք է կանգնել,գնալ առաջ,հասկանալ իրավիճակը և նոր շարժվել առաջ:
Իմիջայլոց,այդ ճանապարհի ավտոճանապարհային կանոններից մեկը հրահանգում է վարորդին ավտոմեքենան իջեցնելուց պահել ճանապարհի եզրին:Այս ճանապարհի ընդամենը 20%-է ասֆալտ-մնացածը կեխտ և կավ է:Եվ մի մոռացեք,որ Боливии ավտոկայանում ամենա հին,մաշված ավտոմեքենաներն են մաշված անիվներով:Հաճախ խիտ մառախուղի պատճառով երևում է ճանապրհի մի քանի մետրը:Եվ այդ պատճառով պետք է շարժվել շատ դանդաղ:Ոչ թե,որ չբախվեն հանդիպակաց եկող ավտոմեքենաին,այլ կարող են լինել սողանքներ և ճանապրհից մի կտոր,ջուրը կարող է սրփել:Ահա սա է,մահվան վախի բաղադրատոմսը: Իր անունը ճանապարհը ստացել է համեմատած ոչ ուշ,1999թ. Դեկտեմբերին,երբ ավտոմեքենան ութ Իսրաելցի զբոսաշրջիկների հետ ընկել էր անդունդը:Բայց սա ամենա աղետալի վթարը չեր այս ճանապարհին:Հուլիսի 24-ին 1983թ.-ի այստեղ անդունդն ընկավ ավտոբուս,որտեղ գտնվում էին ավելի քան 100 ուղեվոր-այսօր դա ամենավատ ավտոճանապարհային պատահարն է Боливии պատմության մեջ:Այդ տեղի բնակիչներին եթե պետք է գանլ այդ ճանապարհով,աղոթում են,որպեսզի հասնեն կենդանի: Շատերը գալիս են այստեղ,որպեսզի բարձրեցնեն ադրենալինի մակարդակը արյան մեջ,իջնելով այն ամենագնացով կամ լեռնային հեծանիներով,զարգացնելով 80կմ/ժ արագություն:Վերադառնում են ոչ բոլորը,բայց նրանք ովքեր կարողանում են անցնել այդ ճանապրհը և մնալ կենդանի,համեմատում են այս ճանապրհը Эверест-ի հետ:Բայց սովորական բնակիչները Боливии շարունակում են նվաճլ այս ճանապարհը ամեն օր:

Աշխարագրություն



1. Ինչու է առաջացել <<Աշխարհագրություն>> գիտությունը: Ինչ խնդիրներ ունի այն:

Արդի աշխարհագրությունը մի գիտություն է,որն ուսումնասիրում է Երկիր մոլորակի բնությունը,բնակչությունը և տնտեսությունը:
Ներկայումս աշխարհագրության խնդիրներից են՝ինչպես ավելի ճիշտ օգտագործել բնության հարստություները,կազմակերպել ու տեղաբաշխել տնտեսությունը,որպեսզի մարդկությանն ապահովել անհրաժեշտ սննդով,հագուստով,բնակարաններով,կյանքը դարձնել ավելի բարեկեցիկ,ինչպես կառավարել երկրագնդի վրա ընթացող երևույթները:

2. Որ գիտությունների հետ է կապված ու ինչպես: Նշել <<Աշխարհագրության>> Հետ կապված 5 բնական ու 5 հասարական գիտություն, նշաված օրինակները հիմնավորել:

2.Աշարհագրություն գիտությույնը բաժանվում է երկու մասի՝բնական և հասարակական աշխարհագրություն:Բնական աշխարհագրություններն են՝երկրաձևաբանություն,ընդհանուր ֆիզիկական աշխարհագրություն,կլիմայագիտություն,հնէա աշխարհագրություն,ջրաբանություն,լանդշաֆտագիտություն,հողերի աշխարհագրություն,մայրցամաքների և օվկիանոսների աշխարհագրություն,կենսա աշխարհագիտություն:Հասարակական աշխարհագիտություններն են՝տարածաշրջանային հասարակական աշխարհագրություն,տնտեսական ,սոցիալական աշխարհագրություն,քաղաքների աշխարհագրություն,քաղաքական աշխարհագրություն,մշակույթի աշխարհագրություն,բնակչության աշխարհագրություն:

3. Կյանքի որ բնագավառում են օգտագործվում աշխարհագրական գիտելիքները: Նշեք կոնկրետ մի քանի օրինակ:

Հնեաբանություն,բնագիտություն:



среда, 27 ноября 2013 г.

Իդեալական հասարակություն.

Իդեալական հասարակություն.
Իդեալական հասարակություն գոյություն չունի, իդեալական հասարակություն ամեն մարդ յուրովի է հասկանում,յուրովի պատկերացնում:Ոմանց համար իդեալակն է մեր հասարակությունը,իսկ ոմանց համար ոչ:Իմ կարծիքով ես իդեալակն հասարակությունում չեմ ապրում:Հասարակությունը իդեալական չէ,որովհետև համախմբված չէ:Նայելով այլ հասարակություներին կարելի է ասել որ հայկական հասարակությունը գտնվում է ոչ երանելի տեղում:Երբ,որ մեր հասարակությունը լինի համախմբված այլ ոչ պառակտված ,ապա մենք կունենանք իդեալական հասարակություն:

Բաղդասարյան Լեոն

Կուրտ Վոնեգուտ(Խոսքի մշակ.)

Իսկ ինչպես ճիշտ մեծանալ, վստահ լինել, որ բոլոր սխալներովդ հանդերձ ճիշտ ուղու վրա ես: Հիմար չլինել չի նշանակում լինել <<դասական խելացի>> կամ էլ օրինակ դպրոցում լավ սովորել: Մեր օրերի ԱՄՆ նախագահը ասում է. <<Կարևոր չէ, թե ինչ գիտելիքներ ունեք, կարևորն այդ գիտելիքները ճիշտ օգտագործելն է>>: Ինչիդ են պետք այն բոլոր գիտելիքները և կարդացած գրքերը, եթե չգիտես, թե ինչպես ես դրանք օգտագործելու հաջողության հասնելու համար, կամ էլ ուղղակի կյանքից նոր բան սովորելու համար: Արդյոք դա խելք է: Գիտելիքն այն է, երբ դրա ապացուցման կարիքը չունես, երբ ուղղակի օգտագործում ես այն, երբ կարողանում ես ինքդ քեզ ճիշտ ներկայացնել, և վերջապես գիտելիքն այն է, երբ ուղղակի վստահ ես, որ ճիշտ մարդ ես: Իսկ ինչ է նշանակում ինքդ քեզ ճիշտ ներկայացնել: Կարծում եմ ընդհանրապես բոլոր մարդիկ էլ հետաքրքիր են և ունեն շանսեր խելացի լինելու, պարզապես, քչերն են, որ կարողանում են ճիշտ ձևով կիսվել և առհասարակ կիսվել: Խելացի է նա, ով կիսվել գիտի:

Էկոլոգիա



Հայաստանում տարեկան մոտ 4000 հա ապօրինի ծառահատում է կատարվում:

Ծառահատումներ կատարվում են Դիլիջան ազգային պարկուում: Դիլիջանի ազգային պարկում նախորդ տարվա համեմատ 1.5 անգամ ավելացել են ապօրինի ծառահատումները:Ինգա Զառաֆյանի տեղեկացմամբ` ապօրինի ծառահատումներն իրականացվում են օբյեկտներ կառուցելու նպատակով, քանի որ Ազգային պարկի տարածքի մեծ մասում թույլատրված է հանգստի եւ զբոսաշրջության կազմակերպումը:

Ջրային ռեսուրսներ(էկոլոգիա)



Գետեր և լճեր:
Հայաստանի Հանրապետության տարածքը բնորոշվում է որպես զարգացած, չնայած ոչ միատար հիդրոաշխարհագրական ցանցով, որը հատուկ է լեռնային տարածքներին: 9480 փոքր և միջին գետեր կան, որոնք ունեն 2300 մետր երկարություն:
Հայաստանի հանրապետություն տարեկան միջին հոսքը կազմում է 7190 միլիոն մետր խորանարդ, ներառած անդրսահմանյան վտակները` Արաքսը և Ախուրյանը: ՀՀ-ում այս գետերից տարեկան սպառվում է 940 մետր խորանարդ ջուր:
Չափի և ազգային տնտեսական օգտագործման տեսանկյունից Սևան և Արփի լճերը ավելի կարևոր դեր են խաղում: Հավելումն, ավելի քան 100 փոքր լճեր կան, որոնցից մի մասը չորանում է տարվա չոր եղանակներին:


Սևանա լճի խնդիրը
Սևանա լճի` Կովկասում ամենամեծ ալպյան լճի վիճակը, Հայաստանի էկոլոգիական հիմնական խնդիրն է: Լճի ջրերը և ավազանի բնական ռեսուրսները հանդիսանում են Հայաստանի տնտեսության զարգացման հիմնաքարերից մեկը: Լճի ջրհավաք ավազանը զբաղեցնում է ամբողջ Հայաստանի տարածքի մեկ վեցերորդը և իր մեջ է ներառում երկրի հիմնական ջրային ռեսուրսները, որը լճին հաղորդում է աշխարհագրական, ինչպես նաև տնտեսական էություն:
Էկոլոգիապես անընդունելի և մեծածավալ շահագործման պատճառով, Սևանալճի էկոհամակարգերը և ռեսուրսները տարիներ շարունակ եղել են անմխիթար վիճակում: Ջրի համակարգի կառավարումը ջրի էկոհամակարգի մոտեցման կիրառման հետ ունեցավ իր մեծ և դրական ազդեցությունը Սևանա լճի էկոհամակարգի խնդրի լուծման մեջ:
Սևանա լճի ջրի օգտագործման և մակարդակի տատանումների դիագրամը ամբողջությամբ արտահայտում է վերը նշվածը:
Գրաֆիկ 1.8. 1933-2011 թթ Սևանա լճի ջրի մակարդակը և արտահոսքը
2008 թվականի դեկտեմբերին Սևանա լճի խնդրի նախագահական կոմիտեն հաստատվեց ՀՀ նախագահի հրամանագրով` ելնելով այն հանգամանքից, որ Սևանա լիճը անգնահատելի դեր է խաղում Հայստանի աղգային անվտանգության ապահովման գործում: Հանձնաժողովի հիմնաական գործառույթն է մշակել և համակարգել գործողությունների իրականացումը կապված Սևանա լճի էկոհամակարգի պահպանման, վերականգման, գերաճի, վերարտադրության և օգտագործման հետ:
Տարբեր ընկերությունների և նախարարների ջանքերի շնորհիվ` շատ քայլել են ձեռնարկվել օրինական դաշտի բարելավման համար, ինչպես նաև Սևանա լճի և նրա ջրհավաք ավազանի խնդրի օպերատիվ լուծման համար:
Կառավարությունը անընդհատ ջանքեր է գործադրում Սևանա լճի էկոհամակարգի վերականգման, պահպանման, վերաարտադրման և օգտագործման համար:
2010 թվականին ՀՀ կառավարությունը ընդունեց N 176-N հրամանագիրը «Գործողությունների ժամանակացույցի հավանությունը ստեղծված 2009 թվականի Սևանա լճի խնդրի նախագահական կոմիտեի գործողությունների պլանին համապատասխան և հավելված Սևանա լճի խնդրի նախագահական կոմիտեի նամակներով» առանձնացնելով 44 միլիարդ դրամ ` ստացած տարբեր հիմնադրամներից 43 աշխատանքներ իրականացնելու համար, որպեսզի լուծեն Սևանա լճի էկոհամակարգի վերականգման, պահպանման, վերաարտադրման և օգտագործման խնդիրները գալիք տարիներին:
2011 թվականի ապրիլի 28-ին ՀՀ կառավարությունը ընդունեց որոշում «Հաստատել հիմնադրամ Սևանա լճի վերագանգման, պահպանման և զարգացման համար»:
Գործողությունները ուղղված են լճի բիոլոգիական ռեսուրսների պահպանմանը և վերականգմանը:
Մշակվում է գործողությունների նոր գործընթաց Սևանա լճում արդյունաբերական ձկնորսության համար: Նախատեսված է Սևանա լճի շրջակայքում հիմնադրել անտառային նոր գոտիններ:




Սևանա լճի մակարդակը
Վերջին տարիներին նկատվել է Սևանա լճի մակարդակի բարձրացում. 2007 թվականին 55 սմ, 2008 թվականին 6 սմ, 2009 թվականին 38 սմ, 2010 թվականին 47 սմ, 2011 թվականին 23սմ: 2011 թվականին այն 1,900.13 մետր էր:
Ընդհանուր առմամբ, Սևանա լճի մակարդակը բարձրացել է 3.6 մետրով:


Սևանա լճի ջրի որակը
Դիտարկելով Սևանա լճի ջրի որակը` պարզ դարձավ, որ համեմատած անցած տարիների հետ լճի թափանցելիությունը բարձրացել է 6-11 մետրով: Ծանր մետաղների կառուցվածքը էական մոդիֆիկացման չի ենթարկվել, իսկ դա դրական տենտենց է:
Սևանա լճի բնապահպանական նախագծի շնորիվ, որը ֆինանսավորվում է Վերակառուցման և զարգացման կենտրոնական բանկի կողմից, Գավառ, Մարտունի և Վարդենիս քաղաքներում ջրի մշակման գործարաններ են կառուցվել: Նախատեսվում է աշխատանքները ավարտել 2012 թվականին:


Սևանա լճի ձկան պաշարի համալրում
2007-2011 թթ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի ֆինանսավորմամբ Սևանա լճում ձկան պաշարը համալրվեց: Այս գործընթացի շնորհիվ ավելի քան 1,290.0 երիտասարդ գեղարքունի (ձկան տեսակ) և ամառային իշխան տեսակները համալրվեցին Սևանա լճում:


Հասարակական ծովափեր
Համաձայն ՀՀ նախագահի կարգադրության , 5 հասարակական ծովափեր ավելացել են Սևանա լճի ծովափյա գոտում դրանով իսկ ապահովելով Սևանա լճի հանգստի ռսուրսների ավելի արդյունավետ օգտագործումը:
Նոր հասարակական ծովափերի ավելացումը կշարունակվի 2012 թվականին:


Ջրի օգտագործում
Ջրի ներթողման տարեկան ծավալը ջրի սպառման նպատակով նշված է հետևյալ գրաֆիկում:
Ինչպես երևում է վերը նշված դիագրամայում, ջրի ներթողման ծավալը համեմատած 2002 թվականին 2004 թվականին ավելացել է : Դա պայմանավորված է Հայաստանում ջրի օգտագործման իրավունքի ձևակերպմամբ ՀՀ ջրի կոդի դրույթներին համապատասխան, իսկ այդ գործընթացը սկսվել է 2003 թվականին: Սկսած 2004 թվականից ներթողման ջրի ծավալը չի ենթարկվել էական մոդիֆիկացման: Սա ապացուցում է այն հանգամանքը, որ նման ցուցիչներ նշված ժամանակածրջանում երկրի տնտեսական աճի առանձնահատկություններն են:




Աշխարհի ամենաաղտոտված գետերը

Սիտառում գետ, Ինդոնեզիա
Այս գետը կարծես աղբի ավազան լինի, բայց այն համարվում է գյուղատնտեսության և մարդկանց ջրի հիմնական աղբյուրը: Մարդու գործունեության պատճառով գետը շատ աղտոտված է: 2008 թվականի դեկտեմբերին Ասիայի զարգացման բանկը տրամադրել է 500 միլիոն դոլար` գետը մաքրելու համար, սակայն, ինչպես երևում է, տարիներ են հարկավոր այս գետը կյանքի բերելու համար:

Յամունա գետ, Հնդկաստան
Յամունան Գանգեսի ամենամեծ վտակն է, և աշխարհի ամենաղտոտված գետերից է: Հնդկաստանի մայրաքաղաքի` Նյու Դելիի թափոնների 58%-ը թափում են այս գետը: Շատ փորձեր են արվել Յամունան, ինչպես նաև Գանգեսը մաքրելու համար, սակայան ապարդյուն:

Բուրիգանգա գետ, Բանգլադեշ
Բուրիգանգա գետը հիմնական գետն է, որ հոսում է Բանգլադեշի մայրաքաղաք` Դաքանի կողքով: Բիոլոգիապես մահացած գետի 80 տոկոսը աղբ է:

Լանզհոույի Դեղին գետը, Չինաստան
Դեղին գետը Չինաստանի երկրորդ ամենաերկար գետն է և Հյուսիսային Չինաստանի ջրի հիմնական աղբյուրը: Բացի այդ, այս գետը միլիոնավոր մարդկանց համար հիմնական խմելու ջրի աղբյուր է, բայց այն աղտոտված է նավթի թափոններով:

Մարիլաո գետ, Ֆիլիպիններ
Ռետինե հողաթափեր, բանանի արկղեր, շների կմախքներ, սրանք այն իրերից են, որոնք կարող եք տեսնել Մարիլաո գետի մակերեսին: Ջրերը պարունակում են թունավոր քիմիկատներ, ինչպիսիք են օրինակ` քրոմը, սնդիկը, պղինձը և այլն: Չնայած տեղական կառավարության հարկերին, մարդիկ շարունակում են գետը նետել աղբը, իսկ գործարանները լցնում են թափոնները գետը` աղտոտելով գետը:

Գանգես գետ, Հնդկաստան
Գանգան հինդուների ամենասուրբ գետն է, որն առաջացել է Գանգոտրիի սառցադաշտերից: Մոտավորապես 2.000.000 մարդ լողում է այս գետում, չնայած այն հանգամանքին, որ այն վտանգավոր է, քանի որ կեղտաջրերը, թափոնները և դիակները մնում են ջրի մակերեսին:

Սոնղուա գետ, Չինաստան
Սոնղուա գետը գտնվում է Չինաստանի հյուսիս-արևելքում: Այն Հեիլոնգ գետի ամենալայն վտակն է: 2005 թվականի նոյեմբերին այս գետը աղտոտվել է բենզինով:

Միսիսիպի գետ, ԱՄՆ
Միսիսիպի գետը ԱՄՆ-ի կենտրոնի տնտեսական և բնական ռեսուրսն է: Մինչև 1995 թվականը գետի համակարգ մտնում էր մոտավորապես 1,5 միլիոն սուլֆիդի պոչամբար, որոնց ընդհանուր թիվը մինչ այսօր գերազանցում է 100 միլիոն տոննան:

Սառնո գետ, Իտալիա
Սառնոն անցնում է Պոմպեի միջով և համարվում է Եվրոպայի ամենաաղտոտված գետը: Իրադրությունն ավելի է վատացել, քանի որ այնտեղ են լցվում գյուղատնտեսական և արդյունաբերական թափոնները:





Էկոլոգիա



Էկոլոգիայի և բնության պահպանության ամբիոն

Էկոլոգիայի և բնության պահպանության ամբիոնը ստեղծվել է 1983 թ. ԵՊՀ-ի Կենսաբանության ֆակուլտետում 1957 թ-ից գործող ագրոքիմիայի և հողագիտոթյան ամբիոնի հիմքի վրա:
Ստեղծման օրից մինչև 1995 թ-ը ամբիոնը ղեկավարել է պրոֆեսոր Ջ.Հ. Մելիք-Խաչատրյանը, իսկ 1997 թ-ից մինչև այժմ` պրոֆեսոր Կ.Վ. Գրիգորյանը: Ամբիոնի ստեղծման գործում կարևոր դեր է ունեցել ՀՍՍՀ բարձրագույն կրթության վաստակավոր գործիչ, ԵՊՀ-ի պրոռեկտոր Լևոն Գարեգինի Եսայանը:
Վերջին ութ տարիների ընթացքում ամբիոնի կազմը համալրվել է երիտասարդ մասնագետներով: Ամբիոնում տարվում են աշխատանքներ դասավանդման և գիտահետազոտական աշխատանքների ժամանակակից պահանջների համապատասխան մակարդակ պահպանելու և երիտասարդ մասնագետներ պատրաստելու ուղղությամբ: Ամբողջովին փոփոխության են ենթարկվել ուսումնական ծրագրերը, որոնք համապատասխանում են նոր կրթական համակարգին: ԵՊՀ-ի շրջանակներում «Էկոլոգիա և բնության պահպանություն» առարկայի դասընթացների կազմակերպումը կատարվում է ամբիոնի դասախոսների կողմից: Ներկայումս ամբիոնի դասախոսները ԵՊՀ-ի 17 ֆակուլտետներում դասավանդում են «էկոլոգիա և բնության պահպանության հիմունքներ» դասընթացը: Ամբիոնը գիտական կապեր է պահպանում հանրապետության տարբեր բուհերի գիտահետազոտական ինստիտուտների և նախարարությունների հետ, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների և ինստիտուտների հետ:
Ամբիոնի աշխատակիցների կողմից հրատարակվել են ուսումնական, գիտա-մեթոդական ձեռնարկներ և ինտերակտիվ ուսուցման ծրագրեր:
Ամբիոնի շրջանավարտների հիմնական մասն աշխատում է հանրապետության գիտահետազոտական, բարձրագույն ուսումնական հաստատություններում և նախարարություններում:
Գիտահետազոտական բնագավառում ամբիոնը ունի հետևյալ ձեռքբերումները.
Տեխնածին աղտոտվածության պայմաններում բնական օբյեկտների (հող, ջուր, բույս) էկոլոգիական գնահատականի համար որպես ախտորոշիչ ցուցանիշ,առաջին անգամ, օգտագործվել է հողի ֆերմենտների ակտիվության ուժգնությունը: Նշված նպատակի համար մշակվել են պրակտիկ կիրառության սանդղակներ, որոնք օգտագործվում են տարբեր երկրներում:
Հայաստանի Հանրապետության տեխնածին աղտոտվածության պայմաններում բացահայտվել են երկրացենոզների բաղադրիչների կապը, փոխազդեցությունը և գոյություն ունեցող օրինաչափությունները:
Տրվել է Սպիտակի, Գուգարքի, Թումանյանի, Հրազդանի, տարածաշրջանների ջրային օբյեկտների, հողերի, մշակվող գյուղատնտեսական կուլտուրաների էկոլոգիական գնահատականը և նշված օբյեկտների պահպանության համար մշակվել են համապատասխան մեթոդներ և միջոցառումներ:
Հաշվի առնելով ՀՀ էկոհամակարգերի յուրահատկությունները ոռոգիչ ջրերի համար մշակվել են ծանր մետաղների խտությունների թույլատրելի նոր սահմաններ, իսկ հողում և բույսերում նրանց սահմանային թվերը:
Մշակվել է 2 գիտամեթոդական ձեռնարկներ, որոնց միջոցով հնարավոր է դաշտային և լաբորատոր պայմաններում որոշել ծանր մետաղներով բնական օբյեկտների աղտոտվածության աստիճանը և նրանց տարածման արեալները:
Առաջին անգամ ուսումնասիրվել է ծանր մետաղներով աղտոտված հողերում ընթացող ինքնավերականգման պրոցեսները:
Տարբեր էվտրոֆացման փուլերում Սևանա լճի ֆիտոպլանկտոնային համակեցության սուկցեսիոն պրոցեսների ուսումնասիրությունների միջոցով բացահայտվել է, որ լճում ի հայտ են եկել նոր` գերիշխող տեսակներ, որոնք էֆտրոֆ լճերին բնորոշ տեսակների հետ միասին հանդիսանում են ջրի որակը բնութագրող կենսաինդիկատորներ:
Իրականացվել են Դեբեդ գետի և նրա ջրահավաք ավազանի, ինչպես նաև Սյունիքի մարզի գետային ցանցի ուսումնասիրություններ` իրենց մեջ ներառելով Էկոլոգիական մոնիտորինգ, ավազանային մակարդակով էկոլոգիական գնահատական, տարածքի կառավարում և կայուն զարգացման քաղաքականության մշակում:
Իրականացվել են նաև էկոհամակարգերի բաղադրիչների վրա մարդածին ազդեցության գնահատում քիմիական և կենսաբանական մոնիթորինգի մեթոդների համատեղ կիրառությամբ:
Ստեղծված նոր էկոլոգիական պայմաններում որոշվել են ավազանների գետային ցանցի ջրերի քիմիական կազմը և իռիգացիոն հատկությունները: Բացահայտվել են էկոհամակարգերի բիոտիկ և աբիոտիկ բաղադրիչների միջև քանակական օրինաչափությունները: Իրականացվել է գետերի սանիտարական վիճակի գնահատում:
Ամբիոնում կատարվում են նաև գիտահետազոտական աշխատանքներ Էկոլոգիական մոնիտորինգ, ավազանային մակարդակով էկոլոգիական գնահատական, տարածքի կառավարում և կայուն զարգացման քաղաքականության մշակում ուղղությամբ:
Այս բնագավառում տարվող աշխատանքների նպատակներն են.

1. Էկոհամակարգերի բաղադրիչների վրա մարդածին ազդեցության գնահատում քիմիական և կենսաբանական մոնիթորինգի մեթոդների համատեղ կիրառությամբ:
2. Ստեղծված նոր էկոլոգիական պայմաններում ավազանի գետային ցանցի ջրերի քիմիական կազմի և իռիգացիոն հատկությունների որոշում:
3. Էկոհամակարգերի բիոտիկ և աբիոտիկ բաղադրիչների միջև քանակական օրինաչափությունների բացահայտում:
4. Գետերի սանիտարական վիճակի գնահատում:
5. Տարածքի կառավարման գործընթացների մշակում:
6. Տարածքի կայուն զարգացմանը նպաստող ռազմավարության մշակում:
Ագրոկենսաբազմազանութունը պարենի անվտանգության կարևորագույն բաղադրիչն է: Կենդանիների և բույսերի գենետիկական ռեսուրսներին վերաբերվող ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության 2010թ. Համաշխարհային զեկույցում նշվում է Հայաստանում ագրոկենսաբազմազանության մոլեկուլային ուսումնասիրությունների անհրաժեշտության մասին, որպես երկրի տնտեսական կայուն զարգացման կարևորագույն բաղադրիչ: Էկոլոգիայի և բնության պահպանության ամբիոնում տարվում են հետազոտություններ հիմնարար և կիրառական կենսաբանության հետևյալ բնագավառներում՝
1. Ագրոկենսաբազմազանության, ինչպես նաև ցամաքային և ջրային էկոհամակարգերի էկոլոգիական, ֆենոտիպային և գենոմային ուսումնասիրություններ (գենոմի սեքվենավորում, ԴՆԹ-շթրիխգաղտնագրում, ֆիլոգենետիկ ուսումնասիրություններ, ԴՆԹ-անձնագրեր` SSR և SNP ԴՆԹ մարկերային համակարգեր, գենետիկական բազամզանություն և այլն) և գենետիկական համադրման ուսումնասիրություններ:
2. Ագրոկենսաբազմազանության ադապիվ փոփոխականության գենետիկական և մոլեկուլային մեխանիզմների (կայունությունը կեսածին և ոչ կենսածին գործոնների նկատամբ, ադապտիվ գեների էքսպրեսիա, ՌՆԹ-ինտերֆերենցիա, էպիգենետիկա, տնտեսապես կարևոր գեների ԴՆԹ-թիփավորում) ուսումնասիրություն:
3. Կենդանի օրգանիզմների վրա շրջակա միջավայրի աղտոտիչների ազդեցության գնահատում կիրառելով էկոտոքսիկոլոգիական, գենետիկական և կենսաինդիկացիոն մոտեցումներ
4. Տոհմային կենդանիների գենետիկական փորձաքննության համար անհրաժեշտ գենետիկական համակարգերի մշակում:
5. Գենետիկորեն վերափոխված օրգանիզմների շրջակա միջավայրի ռիսկերի գնահատում, ինչպես նաև դրանց քանակական և որակական անալիզ:
Ամբիոնում կատարվում են բազմաթիվ գիտական և կրթական դրամաշնորհային ծրագրեր, որոնց ակտիվ մասնակցում են ուսանողները: Հարկ է նշել TEMPUS-ի կրթական ծրագիրը, որի շրջանակներում մշակվել է “Կիրառական կենսաբանություն” մագիստրոսական նոր ծրագիրը Հայաստանի, Վրաստանի և եվրոպական առաջատար համալսարանների` (Արևմտյան Անգլիայի համալսարան (Մեծ Բրիտանիա), Սալոնիկի Արիստոտելի համալսարան (Հունաստան), Պ&Բ խորհրդատվական կազմակերպություն (Պորտուգալիա), Ալեկանտեի համալսարան (Իսպանիա)) միջև համագործակցության արդյունքում: Մագիստրոսական ծրագիրը համապատասխանում է կրեդիտների փոխանցման եվրոպական համակարգի (ECTS) չափորոշիչներին: Կազմված է հիմնական` պարտադիր, և կամընտրական մոդուլներից, և պատրաստում է բարձր որակավորում ունեցող մասնագետներ հետևյալ չորս ուղղություններով` առողջապահական կենսատեխնոլոգիա, գյուղատնտեսական կենսատեխնոլոգիա, բնապահպանական կենսատեխնոլոգիա և սննդի կենսատեխնոլոգիա: Ուսանողները ձեռք կբերեն և կկատարելագործեն իրենց գործնական հմտությունները արդի սարքավորումներով հագեցած գիտական լաբորատորիաներում, կօգտվեն զուգակցված ուսուցման հնարավորություններից, որոնք միավորում են ավանդական և արդի կրթության լավագույն որակները: Կտրամադրվեն ժամանակակից գրականություն և էլեկտրոնային միջոցներ:
Ամբիոնում կատարվել են նաև ANSEF 2010 և 2011 դրամաշնորհային ծրագրերը, որոնք ուղղված են Էրեբունու արգելոցում աճող վայրի բույսերի մոլեկուլային ուսումնասիրություններին և պահպանությանը: Գիտական խումբը մասնակցում է նաև COST FA1003 ծրագրին, որի նպատակն է գնահատել հայաստանում խաղողի սորտերի գենետիկական պոտենցիալը:
Ամբիոնում մասնագիտացվող ուսանողների ավարտական աշխատանքների և մագիստրոսական թեզերի թեմաները համապատասխանում են գիտահետազոտական աշխատանքների բնույթին:



Էկոլոգիա



Շրջակա միջավայրի աղտոտում և պահպանություն
Աղտոտման դեմ պայքարի հիմնական միջոցը չաղտոտելն է:
Թթվային անձրևները հսկայական վնաս են հասցնում բուսականությանը:
Մթնոլորտի աղտոտման հիմնական աղբյուրները քիմիական գործարաններն են:
Աղտոտված ջրերը մաքրում են օդավորման (աերացիա) եղանակովԾովափերի նավթով աղտոտումը մեծ վնաս է պատճառում ջրլող թռչուններին:
Շրջակա միջավայրի խոշոր աղտոտիչներ են նաև կենցաղային թափոնները:
Շրջակա միջավայրի աղտոտումը մարդկանց, բույսերի և կենդանիների կենսագործունեության վրա բացասաբար ազդող նյութերի թույլատրելի քանակի գերազանցումն է միջավայրում: Տարբերում են շրջակա միջավայրի բնածին և մարդահարույցաղտոտիչներ:
Բնածին աղտոտիչներն առաջանում են բնական երևույթների, օրինակ` հրաբուխների, երկրաշարժերի, ջրհեղեղների, հրդեհների պատճառով, իսկ մարդահարույցները՝ մարդու գործունեության հետևանքով: Մարդահարույց աղտոտիչների թվին են դասվում արդյունաբերական, գյուղատնտեսական, տրանսպորտային և կենցաղային թափոնները, էներգիայի տարածումը ջերմության (ջերմային աղտոտում), աղմուկի (աղմկային աղտոտում), ճառագայթման (ճառագայթաակտիվ աղտոտում) և այլ ձևերով:
Տարբերում են շրջակա միջավայրի աղտոտման մեխանիկական, ֆիզիկական, քիմիական և կենսաբանական տեսակներ:
Մեխանիկական աղտոտումը կապված է քաղաքաշինության, ճանապարհաշինության, ծառահատումների և բնական լանդշաֆտների վրա ազդող այլ միջոցառումների հետ:
Ֆիզիկական աղտոտումը պայմանավորված է միջավայրի ֆիզիկական հատկությունների՝ լույսի, աղմուկի, ջերմության, խոնավության, ճառագայթման, էլեկտրամագնիսական դաշտի փոփոխություններով:
Քիմիական աղտոտումը պեստիցիդների, հանքային պարարտանյութերի, թունավոր գազերի, ծանր մետաղների (սնդիկ, կապար, կադմիում և այլն), տարատեսակ աղերի, ճառագայթաակտիվ տարրերի, սինթետիկ լվացամիջոցների ներգործության հետևանք է:
Կենսաբանական աղտոտումն առաջանում է հիվանդածին միկրոօրգանիզմների՝ բակտերիաների, վիրուսների, սնկիկների տարածման միջոցով:
Շրջակա միջավայրի աղտոտումն սպառնում է մարդու առողջությանը, բույսերի ու կենդանիների տեսակային բազմազանության խախտմանը և հանգեցնում է միջավայրի որակական վատթարացման:
Բնական աղետների ժամանակ մարդը ենթարկվում է հոգեկան ուժեղ ցնցումների, տվյալ բնակտարածքի հողում կամ ջրում մարդու օրգանիզմին անհրաժեշտ միկրոտարրերի պակասը դառնում է մի շարք հիվանդությունների պատճառ: Սնկիկներով, բակտերիաներով վարակված խմելու ջուրն առաջացնում է ստամոքսաղիքային հիվանդություններ, աղմուկը հանգեցնում է հիպերտոնիկ հիվանդության և գերհույզային (սթրեսային) վիճակի, ճառագայթաակտիվ նյութերի մեծ քանակը պատճառ է դառնում սպիտակարյունության և քաղցկեղի առաջացման: Մթնոլորտում որոշ քիմիական նյութերի առկայությունն առաջ է բերում բրոնխային հեղձուկ և ալերգիական հիվանդություններ:
Մարդու տնտեսական գործունեության հետևանքով աղտոտվում են մթնոլորտը, ջրոլորտը և հողը:



Մթնոլորտ

Մթնոլորտն աղտոտում են քիմիական նյութերը, զանազան ֆիզիկական ազդակներ և միկրոօրգանիզմները, երբ դրանց արտանետվող քանակները գերազանցում են թույլատրելի կոնցենտրացիաները: Մթնոլորտն աղտոտող հիմնական նյութերից են ածխաթթվական (CO2) ու շմոլ (CO) գազերը, ծծմբի և ազոտի օքսիդները, ֆրեոնները և այլն: Դրանց քանակի ավելացման գլխավոր պատճառը նավթի, գազի, քարածխի, կենցաղային և արդյունաբերական թափոնների ու փայտի այրումն է: CO և CO2 գազերի արտանետումների ամենամեծ բաժինն ընկնում է հատկապես ավտոմոբիլային տրանսպորտին:
Ծծմբային գազի՝ ծծմբի երկօքսիդի (SO2) առաջացման աղբյուրը մինչև 5–7% ծծումբ պարունակող ածխի և մազութի այրումն է: Մթնոլորտում ծծմբի երկօքսիդը փոխարկվում է ծծմբի եռօքսիդի (SO3), որը օդում վերածվում է ծծմբական թթվի և թթվային անձրևների ձևով թափվում է գետին:
Ազոտի մոնօքսիդի (NO) և ազոտի երկօքսիդի (NO2) առաջացման հիմնական աղբյուրը բենզինով ու դիզելային վառելիքով աշխատող ներքին այրման շարժիչներն են, ազոտական թթվի արտադրությունը: NO2-ը դեղին գույնի կայուն գազ է և մթնոլորտում պահպանվում է երկար ժամանակ: Հաճախ քաղաքների օդն այդ գազից ստանում է շագանակագույն երանգ:
Ավտոտրանսպորտի արտանետած ածխաջրածինները, հատկապես` քաղցկեղածին, շատ են նավթամթերքների թերայրումից առաջացող մրի ու գուդրոնի մեջ:
Չափազանց վնասակար նյութեր են ֆրեոնները՝ մի շարք ածխաջրածինների հալոգեն ածանցյալները, որոնք հանգեցնում են օզոնային շերտի քայքայման, ինչի հետևանքով մեծանում է մարդկանց մաշկի քաղցկեղի առաջացման վտանգը:
Գազից բացի, մթնոլորտ են թափանցում և կախույթի ձևով պահպանվում պինդ ածխածինը (մուր) և ծանր մետաղները:
Որոշակի կլիմայական պայմաններում անդրամանուշակագույն ճառագայթների ազդեցությամբ տեղի է ունենում օդի երկրորդային աղտոտում՝ լուսաքիմիական սմոգ, երբ առաջնային աղտոտող նյութերը քայքայվում են՝ գոյացնելով աղտոտող նոր նյութեր: Ջէկերը, արդյունաբերական ձեռնարկությունները և տրանսպորտը մթնոլորտ են արտանետում ոչ միայն վտանգավոր նյութեր, այլև մեծ քանակությամբ ջերմություն, ինչի հետևանքով մթնոլորտը տաքանում է, փոխվում են օդի խոնավությունն ու շարժունությունը՝ հանգեցնելով ջերմային աղտոտման:
Բույսերի և կենդանիների նեխման հետևանքով օդ են թափանցում նաև բազմաթիվ ախտածին մանրէներ:



Ջրոլորտ
Աղտոտիչ նյութերը բնական ջրերի մեջ են թափանցում պինդ, հեղուկ, կոլոիդային, էմուլսային և գազային ձևերով: Ջրի աղտոտման հիմնական աղբյուրներն են արդյունաբերական և կենցաղային կեղտաջրերը, ձնհալի և անձրևների ժամանակ գյուղատնտեսական դաշտերից տեղափոխվող պարարտանյութերը, պեստիցիդները, անձրևի և ձյան միջոցով՝ մթնոլորտից անջատվող զանազան նյութեր: Արդյունաբերական հոսքաջրերն առավել հաճախ աղտոտված են նավթամթերքներով, ֆենոլներով, ծանր մետաղներով և սինթետիկ լվացամիջոցներով, ներկերով, ճարպերով, որոնք վատացնում են ջրի որակը, այն դարձնում խմելու և սննդի մեջ օգտագործելու համար ոչ պիտանի. խախտվում են ջրային ավազանի կենսաբանական շարժընթացները, փոխվում է ջրային կենսաբազմազանությունը, նվազում են արտադրողականությունն ու սննդային արժեքը, որոշ ձկներ դառնում են թունավոր: Հատկապես վտանգավոր են տաք հոսքաջրերը, որոնք փոխում են ջրավազանի ջերմային ռեժիմը. վատանում են ձկների ձվադրության պայմանները, ոչնչանում են մի շարք օգտակար մանրէներ, զարգանում են մակաբույծներ:
Ներկայումս ջրային միջավայրի լրջագույն աղտոտիչ են նաև նավթն ու նավթամթերքները: Հատկապես մեծ վտանգ են ներկայացնում նավթատար խոշոր նավերի վթարները, երբ նավթն արտահոսում և աղտոտում է հսկայական ջրատարածքներ: Արտահոսած նավթը խախտում է ծովի կենսաբանական ռեժիմը, մեծ վնաս է հասցնում ձկնորսությանը, զբոսաշրջությանը: Ջրի մակերևույթից նավթը հավաքում են հատուկ նավթահավաք նավերով, հողի և ջրամբարների մաքրման համար օգտագործում են նավթով սնվող միկրոօրգանիզմներ, ինչպես նաև կիրառում ակտիվ կլանիչներ (ադսորբենտներ):
շԿենցաղային հոսքաջրերը հիմնականում պարունակում են աղիքային վարակիչ հիվանդությունների հարուցիչներ:
Ջրավազանների աղտոտման առավել արտահայտված դրսևորումներից է ջրի «ծաղկումը» (էվտրոֆացում)` քաղցրահամ ջրավազանների վերին կենսահորիզոնում կանաչ և կապտականաչ ջրիմուռների զանգվածային բազմացումը: Ջրի «ծաղկման» յուրահատուկ օրինակ է Սևանա լճի «ծաղկումը»` ջրի մակարդակի իջնելուց հետո
Բնական ջրերի կարևոր առանձնահատկությունն ինքնամաքրման կարողությունն է՝ գոլորշիանալու, հողի մեջ ներծծվելու և մանրէների գործունեության միջոցով: Մշակվել են բնական ջրերի արհեստական մաքրման բազմաթիվ եղանակներ. մեխանիկական եղանակով, օրինակ, մաքրվում են ջրի մեջ լողացող և կախված նյութերը:
Ջրերի մաքրման քիմիական եղանակներից կիրառվում են մակարդումը, երբ քիմիական որոշ նյութերի ազդեցությամբ ջրում եղած խառնուրդները մակարդվում, նստում են հատակին, կլանումը` քիմիական որոշակի կլանիչներով ջրից կլանվում և հեռացվում են վնասակար նյութերը, քլորացումն ու օզոնացումը՝ քլորի և օզոնի միջոցով ախտահանվում է խմելու ջուրը:
Կենսաբանական մաքրման դեպքում հոսող ջրերն անցկացնում են խիտ բուսածածկի կամ փայտի թեփի միջով: Մեծ կիրառություն ունի ջրերի մաքրումն արհեստական ակտիվ տիղմով. տիղմի մեջ բազմացող մանրէներն արագ խժռում են ջրում եղած վնասակար մանրէներին:
Ջուրը տհաճ հոտով գազերից ու նյութերից մաքրելու նպատակով կիրառվում է օդավորման (աերացիա) եղանակը՝ հատուկ հարմարանքներով ջուրը հարստացվում է օդի թթվածնով:



Անգլերեն



Check your progress English in maind students


1 a)


A have


B have write


C have you been seeing


D haven’t been snowing


E haven’t rent


ex 1 b


A unemployed


B will call get


C will not come…..miss


D will not let …are not


2 a A _ B_ C_ D_ E_ F_


ex 2 b


A as soom as


B unless


C until


D when


E unless


ex 2 c


A with


B for


C about


D for





E for

вторник, 26 ноября 2013 г.

Երևանյան տրանսպորտ(Խոսքի մշակ.)


Երևանյան երթուղային տաքսիների այսօրվա վիճակը՝
Վարորդները մարդկանց տեսնում են 100ՀՀ դրամների տեսքով:Վարորդները խախտում են ավտոճանապարհային օրենքները:
Միայն  վարորդներն են առանց թարթիչները միացնելու 1 գծից անցնւմ են 3 գիծ ուղևոր վերցնում և նորից 1 գիծ վերադառնու
Նրանք խաղտում են ավտոճանապարհատրանսպորտաին բոլոր օրենքները :
Նրանք այնքան շատ ուղևորներ են վերցնում որ երթուղաինի մեջ ասեղ գցելու տեղ չի լինում:


Խոսքի մշակ.

- Ամենից շատ ո՞ւմ ես սիրում դու, ասա՝, հանելուկ- մարդ, հո՞րդ, քրո՞ջդ, թե՞ եղբորդ:
Ես շատ եմ սիրում իմ ընտանիքիս բոլոր անդամներին,չեմ կարող առանձնացնել ոչ մեկին:
- Բարեկամների՞դ:
Ես շատ եմ սիրում իմ բարեկամներիս,ես բարեկամ եմ համարում ինձ շատ մոտիկ մարդկանց:
- Հայրենի՞քդ:
Ես սիրում եմ հայրենիքս-որովհետև ես ծնվել մեծացել եմ,ունեցել եմ բազմաթիվ ընկերներ,ես հայրենիքս համարում եմ որպես իմ տունը:
- Գեղեցի՞կը:
Ես սիրում եմ գեղեցիկը-ինձ համար գեղեցիկը դա երիտասարդ սիրուն աղջիկն է,գեղեցիկ ինչ որ մի իր:
- Ոսկի՞ն:
Ես սիրում եմ ոսկին եթէ ոսկին ունի ինչ,որ ստեղծագործական տեսք:

Պատմություն



Վերցնելով մի խումբ աշակերտներ՝ Մաշտոցը մի մասին ուղարկում է այն ժամանակի
հունական դպրության կենտրոններից մեկը՝ Սամոսատ, մյուսներին տանում է իր
հետ՝ Եդեսիա։Եդեսիայի հարուստ դիվանատանը նա հետազոտում է
տարբեր լեզուներով գրքեր, ուսումնասիրում է դրանց այբուբենները։ Ըստ ավանդության՝ նա
մի պահ հայացքը թեքել է այնմագաղաթի վրայից, որի վրա գրում էր, և նկատում է մի ձեռք
(Աստծո ձեռքը), որը ձախից աջ գրում էր այբուբենի տառերը։ Գյուտից հետո Մաշտոց ը գնում
է Սամոսատ, որտեղ հանձնարարում է Հռոփանոս անունով մի հույն գեղագրի ձևավորել իր
ստեղծած տառերը։ Այնտեղ էլ նա թարգմանել է «Առակաց գրքից» 1-ին
հայերեն նախադասությունը՝ «Ճանաչել զիմաստութիւն և զխրատ, իմանալ զբանս հանճարոյ»

Աշխարագրություն

Աշխարագրությունը բաժանվում է երկու մասի՝բնական աշխ. և Հասարակական աշխ.:Բնականը ուսումնասիրում է բնական երևույթներին,այսինքն այն ամեն ինչի  հետ մարդ  կապ չունի,իսկ հասարակականը այն ամենը ինչը կապված է մարդու հետ:
Բնական՝
Կենսաբանություն-ուսումնասիրում է կենդանիներին և բույսերին և այդ,իսկ պատճառուվ բնական է:
Ֆիզիկա-ֆիզիկան դա իրի ֆիզիկական հատկություներն է ուսումնասիրում:
Քիմիա-քիմիան ուսումնասիրում է քիմիական երևութները,թե  ինչ քիմիական երեվույթներ կան բնության մեջ:
Հասարակական՝
Տնտեսություն-ուսումնասիրում է մարդու առեվտրի մասին:
Քաղաքագիտություն-ուսումնասիրում է քաղաքականութըունը երկրում:
Մշակույթային-մշակույթի մասին:


Աշխարհագրություն



1. Ինչու է առաջացել <<Աշխարհագրություն>> գիտությունը: Ինչ խնդիրներ ունի այն:


Արդի աշխարհագրությունը մի գիտություն է,որն ուսումնասիրում է Երկիր մոլորակի բնությունը,բնակչությունը և տնտեսությունը:


Ներկայումս աշխարհագրության խնդիրներից են՝ինչպես ավելի ճիշտ օգտագործել բնության հարստություները,կազմակերպել ու տեղաբաշխել տնտեսությունը,որպեսզի մարդկությանն ապահովել անհրաժեշտ սննդով,հագուստով,բնակարաններով,կյանքը դարձնել ավելի բարեկեցիկ,ինչպես կառավարել երկրագնդի վրա ընթացող երևույթները:


2. Որ գիտությունների հետ է կապված ու ինչպես: Նշել <<Աշխարհագրության>> Հետ կապված 5 բնական ու 5 հասարական գիտություն, նշաված օրինակները հիմնավորել:


2.Աշարհագրություն գիտությույնը բաժանվում է երկու մասի՝բնական և հասարակական աշխարհագրություն:Բնական աշխարհագրություններն են՝երկրաձևաբանություն,ընդհանուր ֆիզիկական աշխարհագրություն,կլիմայագիտություն,հնէա աշխարհագրություն,ջրաբանություն,լանդշաֆտագիտություն,հողերի աշխարհագրություն,մայրցամաքների և օվկիանոսների աշխարհագրություն,կենսա աշխարհագիտություն:Հասարակական աշխարհագիտություններն են՝տարածաշրջանային հասարակական աշխարհագրություն,տնտեսական ,սոցիալական աշխարհագրություն,քաղաքների աշխարհագրություն,քաղաքական աշխարհագրություն,մշակույթի աշխարհագրություն,բնակչության աշխարհագրություն:


3. Կյանքի որ բնագավառում են օգտագործվում աշխարհագրական գիտելիքները: Նշեք կոնկրետ մի քանի օրինակ:





Հնեաբանություն,բնագիտություն:

Իդեալական հասարակություն.

Իդեալական հասարակություն.

Իդեալական հասարակություն գոյություն չունի, իդեալական հասարակություն ամեն մարդ յուրովի է հասկանում,յուրովի պատկերացնում:Ովանց համար իդեալակն է մեր հասարակությունը,իսկ ոմանց համար ոչ:Իմ կարծիքով ես իդեալակն հասարակությունում չեմ ապրում:

Անգլերեն

Progress Check
1.Have been writing
2.Have been written
3.Have seen.
4.I haven’t  been learned
5.Has been snowing
6.Haven’t  been rented