Показаны сообщения с ярлыком Արվեստ. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком Արվեստ. Показать все сообщения

четверг, 6 марта 2014 г.

Կոլիզեյ


Կոլիզեյ (լատ.՝ Colosseum), Հին Հռոմի ամենամեծ ամֆիթատրոնը, կայսերական Հռոմի վիթխարի և հռչակավոր կոթողներից է, որն իր ժամանակին կրկեսի շենք էր։ Նրա կառուցումը սկսել Վեսպասիանոս կայսրը մ.թ. 57 թվականին, ավարտել Տիտոսը 80 թվականին։
Սկզբնապես Կոլիզեյը կոչվել է Ֆլավիոսների ամֆիթատրոն (լատ.՝ Amphitheatrum Flavium)։ Իր անունը ստացել է «կոլոսիում» կամ «կոլոս» բառից, որը հունարեն է, նշանակում է՝ հսկա, մեծ։ Սակայն Կոլիզեյը այդպես է կոչվել 8-րդ դարից, կամ իր հսկա չափերի, կամ այն պատճառով, որ նրա մոտակայքում հնում կանգնած է եղել Ներոնի վիթխարի արձանը։ Այսպիսով, արձան-կոթողն է իր անունը տվել այդ հսկա կրկեսին։
Կոլիզեյը կիսաբոլորաձև էր և ուներ հարյուր ութսունութ մետր երկարություն, հարյուր հիսունվեց մետր լայնություն և քառասունութ ու կես մետր բարձրություն, ուր ութսուն կարգ աստիճանների վրա տեղավորվում էին հիսունից մինչև ութսուն հազար հանդիսատես։
Կոլիզեյը գտնվում է Հռոմում` Էսկվիլինյան խոռոչում` Պալանտինյան և Ցելիևյան բլուրների միջև, որտեղ գտնվում էր Ներոնի Ոսկե Տանը պատկանող լճակը։
Կոլիզեյը հին Հռոմում[խմբագրել]




Քրիստոնյա նահատակների վերջին աղոթքը:

Կոլիզեյի շինարարությունը սկսվել է կայսր Վեսպիանոսի օրոք՝ Իզրայելում հաղթանակներ տանելուց հետո։ Այդ մասին տեղեկացնում է Սվետոնին. «Նա նոր շինություններ սկսեց պատրաստել... ամֆիթատրոն քաղաքի մեջտեղում, որն ինչպես նա տեղեկացավ դեռ պլանավորել էր կառուցել Օգոստոսը»։ Շինարարությունն ավարտվել է 80 թ.-ին՝ Վեսպիանոսի որդու՝ Տիտոսի օրոք։ Կոլիզեյի բացումը նշանավորվեց խաղերով, որի կապակցությամբ Սվետոնին գրել է. «Ամֆիթատրոնի և նրա մոտակայքում գտնվող բաղնիքների բացման կապակցությամբ նա (Տիտոսը) կազմակերպեց գլադիատորական մարտեր` շատ հարուստ և ճոխ, կազմակերպեց նաև ծովամարտեր, որից հետո կրկին նույն վայրում դուրս բերեց հինգ հազար գլադիատորներ և տարբեր կենդանիներ»։

пятница, 17 января 2014 г.

Արվեստ




Սերգեյ Մերկուրով


Սոցիալիզմի վաղ շրջանում հայկական քանդակագործության առջև ծառացած խնդիրները առնչվում էին «լենինյան մոնումենտալ պրոպագանդայի» ծրագրերի հետ: Ողջ Խորհրդային Միությունում նախատեսվում էր կանգնեցնել մարքսիստական գաղափարախոսության հիմնադիրներին, հեղափոխական գործիչներին, քաղաքացիական պատերիազմի հերոսներին փառաբանող հուշարձաններ: Սակայն տնտեսական պայմանների հետևանքով այդ աշխատանքները իրականացվում էին էժան, ոչ դիմակայուն նյութերից, ինչի պատճառով էլ դրանց մեծ մասը չի պահպանվել: Քանդակագործությունը տեմպերը բավական դանդաղ ընթացք ունեին, քանի որ չկային մասնագիտական կրթություն ստացած վարպետներ , ովքեր կկարողանային զարգացնել ու խթանել կերպարվեստի այս ճյուղը:
1925-1927թթ. Հայաստան են գալիս Ռուսաստանում և արտասահմանում կրթված քանդակագործներ Արա Սարգսյանը, Ստեփան Թարյանը, Սուրեն Ստեփանյանը, Այծեմնիկ Ուրարտուն և Սերգեյ Մերկուրովը, որոնց շնորհիվ աստիճանաբար ձևավորվում ու վերելք են ապրում քանդակագործության տարբեր ժանրերն ու տեսակները: 1920-30-ական թթ. Խորհրդային Հայաստանում քանդակագործության մոնումենտալ ձևերի ու տեսակների զարգացման համար կարևոր դեր է կատարել Սերգեյ Մերկուրովը :
Սերգեյ Մերկուրովը ծնվել է 1881թ. Ալեքսանդրապոլում: Ուսումը ստացել է Թիֆլիսի ուսումնարանում, որից հետո ընդունվել է Կիևի ճարտարագիտական ինստիտուտ, որտեղից հեռացվում է քաղաքական վեճերում մասնակցություն ունենալու պատճառով: Ուսումը շարունակել է Շվեյցարիայում` Ցյուրիխի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետում` միաժամանակ դառնալով շվեյցարացի քանդակագործ Ադոլֆ Մեյերի աշակերտը: Վերջինիս խորհրդով Մերկուրովն ընդունվում է Մյունխենի գեղարվեստի ակադեմիա, որտեղ սովորում է մինչև 1905թ.: 1905-1907թթ. ապրում և ստեղծագործում է Փարիզում, որտեղ ծանոթանում է Ռոդենի և Մենյեի աշխատանքներին, որ մեծ հետք են թողնում իր ստեղծագործության վրա: 1907թ-ից Մերկուրովն ապրում է Թիֆլիսում և Յալթայում: Յալթայում ապրելու տարիներին Մերկուրովն աշխատում է հայկական եկեղեցում` իրականացնելով ավագ սեղանի, ներքին ու արտաքին որմերի և ճակատների զարդաքանդակները: 1910թ. տեղափոխվում է Մոսկվա, որտեղ նրան հրավիրում են անելու Տոլստոյի հետմահու դիմակը:
1918թ. հաստատվում է «Հանրապետության հուշարձանների մասին» դեկրետը, որը հրապարակում է այն հուշարձանների ցանկը, որ նախատեսվում են տեղադրվել Ռուսաստանի տարբեր քաղաքներում: Այդ ընթացքում Մերկուրովն արդեն արել էր նշված ցուցակի մեջ մտնող 2 գրանիտե աշխատանք` Դոստոևսկու(1914) և Տոլստոյի(1912) քանդակները: Դոստոևսկու քանդակը Մերկուրովը մտածել էր դեռևս 1905թ., երբ կերտել էր գրողի մոտ 20 կիսանդրի, նախքան քանդակի նյութին` շվեդական գրանիտին անցնելը: Արդեն պատրաստի քանդակները Մերկուրովը ներկայացնում է հատուկ հանձնաժողովի դատին, որը հավանության է արժանացնում դրանք: Դա Մերկուրովի առաջին մեծ հաջողությունն էր նոր իշխանության տարիներին:
1928թ. համամիութենական մրցույթ է հայտարարվում Երևանում Ստեփան Շահումյանի հուշարձանը տեղադրելու առիթով, և իրենց նախագծերն են ներկայացնում Ս. Մերկուրովը, Ա. Սարգսյանը, Ա. Ուրարտուն, Մ. Գրիգորյանը և այլք: Մերկուրովի նախագիծը հաղթում է, և ճարտարապետ Ի. Ժոլտովսկու ընկերակցությամբ նա իրականացնում է հուշարձանի ստեղծումն ու տեղադրումը, որի հանդիսավոր բացումը տեղի է ունենում 1931թ. սեպտեմբերին: Աստիճանավոր ցածր հարթակի վրա` մոխրագույն բազալտով սալապտաված քառանիստ հզոր մույթերի դիմաց, կանգնած է հայ հեղափոխականի ուժեղ կերպարը. ձեռքերը կրծքին խաչած Շահումյանի դիմագծերում ու ողջ կեցվածքում տպավորվել է վեհ գաղափարի համար նահատակվող , անկոտրում մարդու ուժը:
Ստալինյան անհատի պաշտամունքի շրջանում Մերկուրովը դառնում է առաջին քանդակագործներից մեկը, ով պարբերաբար պատվերներ էր ստանում Լենինի և Ստալինի քանդակների համար և ստեղծում է մեծ թվով հուշարձաններ, որ տեղադրվել են Խորհրդային Միության տարբեր երկրներում` Ռուսաստանում, Ուկրաինայում, Հայաստանում:Մերկուրովը ստեղծում է Ստալինի 3 հսկայական քանդակ` Երևանում, Դուբնայում և Մոսկվայում, որոնք հետագայում` խրուշչովյան ձնհալքի տարիներին, իջեցվում են կամ քանդվում: Երևանում Մերկուրովը կոթողային երկու մեծ հուշարձան է կանգնեցնում: 1940թ.-ին Լենինի անվան կենտրոնական հրապարակում ճարտարապետներ Լ. Վարդանյան և Ն. Փարեմուզյան ամուսինների օգնությամբ ազգային բնորոշ զարդամոտիվներով հարդարված գրանիտե ամբիոնի վերևում` քառանիստ պատվանդանի վրա, կանգնեցնում է Լենինի պղնձե 9 մ-անոց արձանը : Լենինը ներկայացված էր ձեռքն առաջ մեկնած հռետորի տեսքով, որն իր գրանիտե բարձունքից կարծես տեսնում և վստահաբար ցույց էր տալիս «դեպի լուսավոր ապագան տանող ուղին»: Երևանյան այս հուշարձանը ինքնատիպ չէր, քանի որ կրկնում էր 1939թ. Մոսկվայի Կրեմլում` ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նիստերի դահլիճում Մերկուրովի տեղադրած Լենինի մարմարե ֆիգուրը:
Ավելի վիթխարի ստեղծագործություն էր 1950թ. Երևանում բացված Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակին նվիրված հուշարձանը , որի 34 մ բարձրությամբ ուղղաձիգ տուֆե պատվանդանի վրա տեղադրված էր Ստալինի բրոնզե 17 մ-անոց արձանը : Հետագայում` 1967թ., նույն պատվանդանի վրա, տեղադրվում է Արա Հարությունյանի կերտած «Մայր Հայաստան» հուշարձանը` կոփածո պղնձից, 22 մ բարձրությամբ:
Մերկուրովը բարձր վարպետության է հասցնում հետմահու դիմակի արվեստը: Պահպանվել են նրա կատարած մոտ 300 աշխատանք` Խրիմյան Հայրիկի, Հովհաննես Թումանյանի, Տոլստոյի, Բուլգակովի, Սուրիկովի, Դերժինսկու, Օրջոնիկիձեի, Ցետկինի, Էյզենշտեյնի և այլոց: Նրա կերտած մահարձանները մինչ օրս կանգնած են Մոսկվայի տարբեր հատվածներում, իսկ Իզմայլովյան այգում կանգնած է նրան նվիրված հուշարձանը:
Մերկուրովը մահանում է 1952թ, թաղված է Մոսկվայի գերեզմանատանը: 1984թ. քանդակագործի ծծնդավայր Գյումրիում բացվում է Մերկուրովի թանգարանը 1869թ. քանդակագործի պապ` Ֆյոդր Մերկուրովի կողմից կառուցված տանը, որտեղ էլ պահվում է նրա աշխատանքների մի մասը:

  «Мысль»
«Смерть вождя»
«Расстрел 26 бакинских комиссаров»
                                              Сталин в Ереване


четверг, 28 ноября 2013 г.

Հին Եգիպտոս (Արվեստ)

Հին Եգիպտոս ինքնանվանումը Տա-կեմետ, Տա-մերի, Տա-ուի և այլն (tA-kmt, tA-mrj, tA-wy), Կեմի (ղպտիերեն Kὴμε), տարածաշրջանի և հին աշխարհի քաղաքակրթության անվանում, որ գոյություն է ունեցել Աֆրիկայի հյուսիս-արևելքում` Նեղոս գետի ստորին հոսանքներում։ Հին Եգիպտոսի պատմությունը տևում է մոտ 40 դար և իր մեջ ներառում է մինչդինաստիական, այսինքն նախնադարյան շրջանը, դինաստիական շրջանը (եգիպտական քաղաքակրթության հիմնական շրջանը, տևում է 27 դար) և հելլենական (Պտղոմեոսյանների և հռոմեական շրջանները)։ Սովորաբար եգիպտական քաղաքակրթության սկիզբը համարում են մ.թ.ա. IV-րդ հազարամյակի կեսերը, իսկ ավարտը մ.թ. IV-րդ դարը, որին հաջորդում է արդեն վաղ միջնադարյան բյուզանդական և ղպտիական շրջանները (մինչև VII-րդ դարը

Արաբական երկրներում հայտնաբերվել են հազարավոր հնագույն գեոգլիֆներ (Արվեստ)

Հին Հունաստան (Արվեստ)

Հին Հունաստանը անտիկ պետություն էր, որը ընդգրկել է Էգեյան ծովն իր կղզիներով, թերակղզու հարավային մասը ևՓոքր Ասիայի արևմտյան ափը։ Երկիրը բաժանվել է երեք գլխավոր մասի՝ հյուսիսային, միջին, որոնք կոչվել են Հելլադա, և հարավային, որ կոչվել է նաև Պելոպոնես։
Այս մասերից յուրաքանչյուրն իր հերթին ունեցել է իր աշխարհագրական ստորաբաժանումները։ Հյուսիսային Հունաստանը բաժանվել է երկու մասի, որոնցից մեկը կոչվել է Թեսալիա, մյուսը՝ Էպեյրոս։ Միջին Հունաստանը բաղկացած էր մի շարք շրջաններից, որոնց մեջ նշանավոր են եղելԱտտիկան և Բեովտիան, իսկ Հարավային Հունաստանը՝ մի քանի մասերից, որոնց մեջ նշանավոր են եղել Արգոլիսը, Լակոնիան (Սպարտամայրաքաղաքով), Արկադիան և այլն։