Գիտնականները լայնամասշտաբ հետազոտությունների ընթացքում Մերձավոր Արևելքում հայտնաբերել են հազարավոր խորհրդավոր պատկերներ, որոնք արված են գետնի վրա և հիշեցնում են պերուական Նասկա սարահարթի օբյեկտները: Այս «պատկերները» հայտնաբերվել են ներկայիս Հորդանանի, Սաուդիան Արաբիայի և Սիրիայի տարածքում: Այս մասին գրում է The Daily Mail-ը: Ապագայում հայտնի պատկերների թիվը կավելանա՝ կարծում են մասնագետները:
Աերո և արբանյակային ֆոտոնկարների նյութերը ցույց են տալիս հազարավոր գեոգլիֆներ` պատկերներ, որոնք արված են երկրի մակերեսի վրա և երևում են միայն բարձրությունից: Բացի այդ, կլոր առեղծվածային օբյեկտները, ինչպես արդեն պարզվել է, ավելի մեծ վաղեմություն ունեն, քան Նասկա սարահարթինը: Մերձավորարևելյան գեոգլիֆների տարիքը հասնում է 2 հազարի: Պատմաբան հնագետները դեռևս չեն կարողանում պարզել նրանց ստեղծման նպատակը:
«Միայն Հորդանանում մենք գտել ենք ավելի շատ քանակությամբ քարե շինություններ, քան Նասկայում։ Սրանք ծածկում են ավելի շատ մակերես և, միևնույն ժամանակ, ավելի հին են»,- հայտարարել է Արևմտյան Ավստրալիայի համալսարանի դասական և հնագույն պատմության պրոֆեսոր Դևիդ Քենեդին:
«Հնարավոր է, որ մարդիկ հարյուրամյակներով և հազարամյակներով քայլել են դրանց վրայով, անցել կողքով` պատկերացում չունենալով դրանց մասին»,- ավելացրել է նա: Տեղի բեդվինները անվանում են այդ գեոգլիֆները «ծերերի աշխատանք»: Հաճախ այդ պատկերներն արված են սառած լավաների վրա: Նրանք յուրահատուկ են, և դրանց նման բան երբևէ չի հաջողվել հանդիպել,- ասում պրոֆեսոր Քենեդին:
Комментариев нет:
Отправить комментарий