пятница, 31 января 2014 г.

Առաջադրանք

Աղբյուր՝ http://hy.wikipedia.org/

Հղում՝http://hy.wikipedia.org/wiki/%D5%84%D5%A5%D5%BD%D6%80%D5%B8%D5%BA_%D5%84%D5%A1%D5%B7%D5%BF%D5%B8%D6%81
Գրական ցանկ՝(Հայերի ցանկ>հայ մատենագիրների ցանկ)

Ներածություն՝Մեսրոպ Մաշտոցի գործունեությունը,գրերի գյուտը:

Վերջաբան՝Առաքելությունը և հիշատակը:

Սեփական կարծիք՝

387թ. Հայաստանը բաժանվեց 2 մասի՝Արևմտյան և Արևելյան:Քանզի Արևելյան Հայաստանում 301թ.-ին ընդունվել էր քրիստոնեությունըն հարկ էր առաջացել թարգմանել գրքերը պարսկերենից հայերեն հանձզինս՝Աստվածաշնչի:Շատ մարդիկ չէին հասկանում պարսկերեն իսկ քրիստոնեությունը պետք էր քարոզել և տարածել բոլոր հայաբնակ վայրերում:Այդ դժվարին պարտականությունը իր վրա վերցրեց Մեսրոպ Մաշտոցը:Նա գնաց Պարսկաստան և սկսեց ուսումնասիրել այնտեղի գիրը,հայկականը ստեղծելու համար:Նա Աստծուն աղոթեց խնդրելով օգնել իրեն ստեղծել հայոց գիրը և մեկ գիշերվա ընթացքում ,երկար մտատանջ աշխատանքներ կատարելուց հետո վերջապես ստեղծեց Հայոց այբուբենը,որը բաղկացած էր 36 տառից:(405 թվականին)

Առաջինը թարկմանված Աստվածաշունչը,որին հաջորթեցին մնացած գրքերի թարկմանությունները:Հայ ժողովուրդը սկսեց գրել և կարդալ հայերեն:

Հայոց գրերի ստեղծման անհրաժեշտությունը կարևոր էր այնքանով,որ հայ ժողովրդի ապագան կախված էր դրանից:Եվ շնորհիվ Մեսրոպ Մաշտոցի հայոց գիրը փրկեց մի ամբողջ ազգի՝հայերին:

Առաջադրանք

Մեսրոպ Մաշտոց, (Մաշտոց, Մաշթոց) (361 կամ 362 թ., գյուղ Հացեկաց (Տարոնի գավառում ) - 440թ. փետրվարի 17,Վաղարշապատ (այժմ Էջմիածին), թաղված Օշականում), հայկական գրի ստեղծող և հայ ինքնուրույն ու թարգմանական գրականության սկզբնավորող (Սահակ Ա Պարթևի հետ), հայ գրության, հայագիր դպրոցի հիմնադիր և հայերի առաջին ուսուցիչ, լուսավորիչ, մշակութային-հասարակական գործիչ, քրիստոնեության քարոզիչ, Հայաստանի եկեղեցու վարդապետ։ Մաշտոցի կյանքի ու գործունեության վերաբերյալ կան վավերական աղբյուրներ, այդ թվում նրա ժամանակակից և դեպքերի ականատես Կորյունի «Վարք Մաշտոցի», նաև Մովսես Խորենացու, Ղազար Փարպեցու, Մովսես Կաղանկատվացու, Կարապետ Սասնեցու ընդարձակ վկայությունները (շուրջ 30 հին և միջնադարյան աղբյուրներ)։

Մեսրոպ Մաշտոցը ազնվական Վարդանի որդին էր (ըստ Անանիա Շիրակացու՝ «ազատի տնից»)։ Հայաստանում ստացել է հունական կրթություն։ Տիրապետում էր հունարենին, պարսկերենին, ասորերենին, վրացերենին։ Սկզբնական շրջանում անցել է ծառայության հայոց Խոսրով III (մոտ 385 − 388) թագավորի արքունիքում, եղել է զինվորական, ապա՝ պալատական գրագիր։ Մոտ 395/396-ին դարձել է հոգևորական, և մեկնել Վասպուրականի Գողթն գավառը, ուր տեղի իշխան Շաբիթից ստանալով գործելու ազատ հնարավորություն հիմնել է քրիստոնեական համայնքներ, եկեղեցական դասեր։ Շրջագայել է նաև Սյունիում։ Ունեցել է աշակերտներ, որոնք հետո դարձել են նրա օգնականները լուսավորական գործունեության ասպարեզում։ Այս շրջանում մտադրվել է ստեղծել հայկական գրեր՝ Աստվածաշունչը թարգմանլելու համար։ Վերադարձել է Վաղարշապատ, որտեղ կաթողիկոսի նախաձեռնությամբ հրավիրվել է հատուկ ժողով։

Մոտ 404-ին Միջագետքից բերված Դանիելյան նշագրերով, կատարել է թարգմանական և ուսուցողական առաջին փորձերը, սակայն ապարդյուն։ Այդ ժամանակ ստացել է վարդապետի (ուսուցչի) աստիճան։ Վռամշապուհի և Սահակ Պարթևի հրահանգով անձամբ մեկնել է Միջագետք, հանդիպել նույն Դանիել եպիսկոպոսի հետ։ Եղել է Եդեսիայում, Ամիդում, ապա՝ Սամոսատում։ Հանդիպումներ է ունեցել տեղի բարձրաստիճան հոգևորականության հետ՝ Եդեսիայի եպիսկոպոս Բաբիլասի (Paquida, 398-408 թթ), Ամիդի եպիսկոպոս Ակակիոսի (400-409 թթ.) հետ, այցելել է Եդեսիայի գրադարան։ Մոտ 405-406 թթ. Եդեսիայում ավարտել է հայոց գրերի ստեղծումը։ Արևմտահայաստան կատարելիք առաջին շրջագայությունից առաջ մեկնել է Վիրք, ուր վրաց Բակուր (մոտ 416-429 թթ.) արքայի, Մովսես եպիսկոպոսի, և թարգմանիչ Ջաղայի օգնությամբ ստեղծել վրաց հին գիրը («խուցուրի»)։ Մոտ 420-422-ին մեկնել է Բյուզանդիա՝ Կոնստանդնուպոլիս, հանդիպել կայսր Թեոդոս II-ի և հունաց պատրիարք Ատտիկոսի հետ, որից հետո հայկական դպրոցներ է բացել Մեծ Հայքի բյուզանդահպատակ գավառներում, զուգահեռաբար պայքար մղել «բորբորիտներ» աղանդի դեմ։ Վ երադարձից առաջ աղվան Բենիամինի հետ ստեղծել է աղվանից գիրը։ Բյուզանդական իշխանություններից ստացել է «ակումիտ» (άxουμήτης -ճգնող) տիտղոսը։ Այրարատ վերադառնալուց հետո անձամբ մեկնել է Աղվանք, հանդիպել աղվանից Արսվաղեն արքայի և Երեմիա եպիսկոպոսի հետ, կազմակերպել նոր գրի տարածումը, որտեղից անցել է Բաղասական գավառ, մղել հակաաղանդավորական պայքար։ Այդ շրջանում եղել է Ուտիքի Գարդման գավառում, ապա՝ Գուգարաց Տաշիրքում։ Եվս մեկ անգամ Արևմտյան Հայաստան է այցելել 420-ականների վերջին, եղել Բարձր Հայք գավառի Դերջան, Եկեղյաց, Սպեր և Շաղգոմք գավառներում։ 431-439-ի միջև կաթողիկոս Սահակի և աշակերտների հետ հիմնականում ավարտել է Աստվածաշնչի թարգմանությունը։ 439-ին նրա հրահանգով կաթողիկոսական աթոռի տեղապահ է դառնում Հովսեփ Վայոցձորցին։

Կյանքի վերջին տարիներին գրել է հոգևոր շարականներ, կրոնա-փիլիսոփայական երկեր։

Հայ գրերի ստեղծումը

Մաշտոցը այդ առաքելության ժամանակ սկսել է լրջորեն մտահոգվել երկրի վիճակով։ Թեև քրիստոնեությունը Հայաստան մուտք է գործել առաջին դարում և 301 թ. դարձել պետական կրոն, բայց ժողովրդի զգալի մասը միայն անվանապես էր քրիստոնյա, երկրում եղած աստվածաշնչի գրքերը, եկեղեցական այլ երկեր հունարեն կամ ասորերեն էին, ժամերգությունները և ծեսերը կատարվում էին ժողովրդի համար անհասկանալի այդ լեզուներով։ Մաշտոցը Աստվածաշունչը հրապարակայնորեն կարդալիս անմիջապես բանավոր թարգմանում էր հայերեն՝ ժողովրդին հասկանալի դարձնելու համար։ Գողթնում կատարած քարոզչությունը Մաշտոցի մեջ հաստատեց հայերեն գիր ուգրականություն ունենալու հրատապ կարևորությունը։ Կային այդ որոշումն ընդունելու նաև այլ ծանրակշիռ պատճառներ։ 387 թ. երկու մասի բաժանված Հայաստանի արևելյան և արևմտյան մասում թեև պահպանվում էր հայոց թագավորությունը, բայց պարսկական ազդեցությունն օրավուր մեծանում էր։ Երկրի արևմտյան մասում, որը միացված էր Բյուզանդիային, վերացված էր հայոց թագավորությունը, եկեղեցին ենթակա էր հունական եպիսկոպոսությանը, եկեղեցու և պետական լեզուն հունարենն էր։ Հայաստանի երկու մասերի միմյանցից օտարացումը սպառնում էր երկրի և ժողովրդի ամբողջությանը, վերահաս էր դառնում հայության ձուլման վտանգը, ամբողջ երկրում դպրոցների, համալսարանների լեզուն հունարենն էր, մասամբ ասորերենը, եկեղեցականների զգալի մասըհույներ ու ասորիներ էին, հայ հոգևորականության որոշ մասը հունախոս էր։

Հայ գրերի ստեղծման անհրաժեշտությունը

Արևմտյան շատ գավառներում հունարենն ու հունական կենցաղը արմատանում էին հայ ընտանիքներում։ Արքունիքում պաշտոնավարելիս և հետո Մաշտոցը կանխազգացել էր հայկական ինքնուրույն պետության մոտալուտ անկումը։ «Տեսնելով, որ հայոց թագավորության վերջը հասել է, Մեսրոպը (երկրի) խռովություններն իր համբերության նյութ դարձրեց» (Մովսես Խորենացի, Պատմություն Հայոց, 1968 թ.)։

Այսպես Մաշտոցի համար հայ դպրության հրատապ ստեղծումն ուներ հետևյալ նպատակները.

1. հայացնել քրիստոնեական գրքերը, քարոզչությունն ու արարողությունները կատարել հայերեն,

2. ստեղծել ու զարգացնել մայրենի լեզվով գրականություն

3. հայությունը փրկել ձուլումից, և դա ապահովել հետագայի համար

4. ամրացնել երկրի քաղաքականապես երկու մասի բաժանված հատվածների հոգևոր, լեզվական և մշակութային միասնությունը, որը քաղաքական միասնության հիմք պիտի դառնար երկրի պետական անկախությունը վերականգնելու հնարավորության դեպքում։

Մաշտոցի այս ծրագիրը ձևավորվեց Գողթնում ունեցած գործունեությունից հետո, երբ Կորյունի, «Նա մտքում դրեց ավելի հոգալ նույնպես համայն (Հայոց) աշխարհի ժողովրդին մխիթարելու մասին» (Կորյուն, Վարք Մաշտոցի, 1962 թ.) գրքում բերվում են նաև Մաշտոցի խոսքերը. «Տրտմություն է ինձ համար, և անպակաս են իմ սրտի ցավերն իմ եղբայրների և ազգակիցների համար»։
Սահակ Պարթև

Մեսրոպ Մաշտոց

387 թ. Կաթողիկոս դարձած Սահակ Պարթևը, որ միշտ եղել է ազգակենտրոն քաղաքականության առաջամարտիկ և Մաշտոցի գլխավոր հենարանը նրա գործունեության սկզբից ևեթ, ունեցել է նույն մտահոգությունը։ Գալով Վաղարշապատ՝ Մաշտոցը կաթողիկոսին հայտնում է իր ծրագիրը և անմիջապես ստանում նրա լիակատար հավանությունը։ Գումարվում է ժողով՝ նվիրված հայերեն գիր ունենալու հարցին։ Վռամշապուհ թագավորը հավանություն է տալիս նպատակին՝ հայտնելով, որ Ասորիքում Դանիել անունով եպիսկոպոսի մոտ հայերեն գրեր կան։ Ժողովի խնդրանքով թագավորը հայ գրերի նախանձախնդիր Վահրիճ անունով մի իշխանի ուղարկում է Դանիելի մերձակից Հաբել երեցի մոտ։ Վերջինս, Դանիելից առնելով գրերը, Վահրիճի հետ բերում է Հայաստան։ Այստեղ հիմնվում են դպրոցներ, Մաշտոցը ստանում է վարդապետի (ուսուցչի) կոչում և սկսում մանուկներին հայոց լեզու ուսուցանել բերված գրերով։ Սկիզբ է դրվում հայերեն դպրությանը։ Մոտ երկու տարվա դասավանդումից հետո պարզվում է, որ դանիելյան նշանագրերը ժամանակի հայերենն արտահայտելու համար անբավարար են ու անհարմար լեզվի վանկարկման ու ուսուցման տեսակետից. «… հասկացան, որ այդ նշանագրերը բավական չեն հայերեն լեզվի սիզոբաները-կապերն ամբողջությամբ արտահայտելու համար»։ Դանիելյան նշանագրերի մասին բանասերները հակադիր ենթադրություններ են արել։ Բացառված չէ, որ դրանցով ինչ որ ժամանակ գրվել է հայերեն, իսկ Մաշտոցի օրոք դրանք չեն բավարարել հայերեն դասավանդելու և հայոց դպրություն ստեղծելու համար։

Սահակ Պարթևի երաշխավորությամբ, թագավորի հրամանով այս անգամ Մաշտոցը իր աշակերտ-օգնականների հետ մի խումբ մանուկներ առած, ուղևորվում է Ասորիք։ Լինում է Ամիդ, ապա Եդեսիա քաղաքներում, հայոց գրերի մասին խորհրդակցում ասորի հոգևորականների հետ, բայց ապարդյուն։ Մանուկների մի մասին ասորական կրթություն է տալիս Եդեսիայում, մյուսին ուղարկում ավելի հյուսիս Սամոսատ՝ հունական կրթության։ Եդեսիայում Մաշտոցը ստեղծագործական երկունք ապրեց, «… նա շատ նեղություններ քաշեց իր ազգային մի բառի օգնություն գտնելու համար»
Հայերեն հնչյունական համակարգի ստեղծումը

Մաշտոցը 405-ին ստեղծում է հայերենի հնչյունական համակարգը ճշգրտորեն արտահայտող, ուսուցանելու, թարգմանելու և դպրություն ստեղծելու նպատակին լիովին հարմար նշանագրեր. «Նա իր սուրբ աջով հայրաբար ծնեց նոր և սքանչելի ծնունդներ հայերեն լեզվի նշանագրեր»։ Եդեսիայում Մաշտոցը նորագյուտ տառերը դասավորոմ է՝ օգտվելով հունական այբուբենի հերթականությունից, տառերին տալիս է անուններ (այբ, բեն), որոշում է նրանց թվային արժեքները (Ա =1, Ժ = 10, Ճ = 100)։ Ապա անցնելով Սամոսատ հմուտ հունագետ Հռոփանոսի օգնությամբ կատարելագործում է նորագույն տառերի գծագրությունը, նոր տառերն ուսուցանում իր օգնականներին և այդտեղ հունական կրթություն ստացող մանուկներին, իր աշակերտներ Հովհան Եկեղեցացու և Հովսեփ Պաղնացու հետ սկսում է նոր գրի օգնությամբ Աստվածաշնչից հայերեն թարգմանել Սողոմոնի առակները, որի առաջին նախադասությունը նաև մեսրոպատառ առաջին նախադասությունն էր.

Ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ։

Հայ դպրության հիմնադրումը

Հայոց գրերը ստեղծելիս Մաշտոցը պետք է լուծեր մի շարք բարդ խնդիրներ, որոնցից էին Հայաստանի ավելի քան 300 հազար կմ քառակուսի տարածքում խոսվող բարբառների պայմաններում միասնական գրական հայերենի համար հնչյունական կանոնի որոշումը, գրության ձախից աջ (ինչպես հունարենում) և աջից ձախ (ինչպես ասորերենում) եղած տարբերակներից մեկն ընտրելը, ձայնավորների համար տառեր ունենալու թե չունենալու և կամ ձայնավորների համար հավելանշումներով (դիակրիտիկ նշաններով) արտահայտելու հարցի լուծումը։ Հայերենի հնչյունային համակարգը որոշելից Մաշտոցը առավելապես նկատի առավ արքունիքում, նախարարական որոշ տներում, հոգևորականության շրջանում ձևավորված ծառայողական (ատենական) հայերենը, որը հենված էր արարատյան (ըստ այլ կարծիքների Տարոնի) խոսվածքի վրա և ինքը գործածում էր Սուրբ գիրքը բանավոր թարգմանելիս ու քարոզելիս։ Շրջանցելով խոսվածքային նեղ առանձնահատկությունները նա որոշեց բառակազմիչ հնչյունների (հնչույթների) իրական քանակը, հայերենի համար բացառեց վանկային և ձայնավորներ չունեցող գրային համարակարգերը, առաջնորդվեց մեկ հնչյունին (հնչույթին) մեկ գիր սկզբունքով, հայերենի յուրաքանչյուր հնչյունի համար ստեղծվեց մեկ նշանագիր (բացառություն էր «ու» հնչյունը, եթե այն երկբարբառային արտասանություն չուներ)։ Մաշտոցը իրավացիորեն հրաժարվեց տառերի ձայնային արժեքը փոխող կետերից ու գծիկներից յուրաքանչյուր դեպքում գերադասելով ունենալ առանձին տառ։ Այդպես ստեղծվեց 36 տառ, որոնց կիրառությունը ճշտեց Սողոմոնի առակները թարգմանելիս՝ որդեգրելով գրելու հորիզոնական առաջընթաց հարմարագույն եղանակը, դրեց հայերենի ուղղագրության հիմքը (օրինակ թեև ստեղծվել էր «ը» տառը, բայց, նկատի ունենալով համապատասխան հնչյունի հաճախակի գործածությունը հայերենում, «ը» տառի գրությունը սահմանափակող կանոն հաստատեց)։ Մաշտոցի ստեղծած գիրը և ուղղագրությունը դարձան ամենից լիարժեքը ժամանակի մյուս գրային համակարգերի շարքում և չհնացան անցած 1600 տարիներին։ Միջնադարում Մաշտոցի գրած տառերին ավելացան միայն «o» և «ֆ» տառերը։ Հետագայում արվել են մի քանի ուղղագրական փոփոխություններ (հատկապես արևելահայերենի համար՝ 1922, 1940)։

Մաշտոցը նորաստեղծ գրերով վերադառնում է հայրենիք։ Երկրում ծավալվում է թարգմանչաց շարժումը, որը լուսավորական-կրթական ընդարձակ ու երկարատև գործունեություն էր (երկրի բոլոր մասերում հայկական դպրոցների հիմնադրում, թարգմանական ծավալուն աշխատանք, հայ դպրության ստեղծում, եկեղեցու ու քարոզչության հայացում, հայ գրչության կենտրոնների ու գրադարանների հիմնում)։
Աստվածաշնչի թարգմանությունը

Սահակ Պարթևն ու Մեսրոպ Մաշտոցն աշակերտների հետ սկսել են Աստվածաշնչի թարգմանությունը՝ մի մասն ասորերենից, մյուս մասը՝ հունարենից։ Մաշտոցը նախքան այդ իր քարոզչական գործունեության ժամանակ, բազմիցս բանավոր թարգմանած լինելով Աստվածաշնչի առանձին հատվածներ, դրանց զգալի մասն անգիր գիտեր, և մնում էր ստուգել ու գրի առնել նորագյուտ տառերով։ Կարճ ժամանակում Սուրբ գրքի հիմնական մասը թարգմանվել էր հայերեն և բազմացվել գրչությամբ։ Այդ ընթացքում թարգմանվել են նաև փիլիսոփայական, ժամանակագրական, բնագիտական և այլ բնույթի երկեր։
Հայ գրերի ուսուցման շրջագայությունները

Հայկական այբուբեն

Ա ա

Ծ ծ

Ջ ջ

Բ բ

Կ կ

Ռ ռ

Գ գ

Հ հ

Ս ս

Դ դ

Ձ ձ

Վ վ

Ե ե

Ղ ղ

Տ տ

Զ զ

Ճ ճ

Ր ր

Է է

Մ մ

Ց ց

Ը ը

Յ յ

Ւ ւ

Թ թ

Ն ն

Փ փ

Ժ ժ

Շ շ

Ք ք

Ի ի

Ո ո

և

Լ լ

Չ չ

Օ օ

Խ խ

Պ պ

Ֆ ֆ

Տառերի գյուտից հետո Մաշտոցը իր օգնականների հետ շրջագայել է Հայաստանում, հավաքագրել աշակերտներ, հիմնել դպրոցներ, ինքը տվել հայերենի դասավանդման առաջին օրինակը, հիմնադրել վանքեր, որոնք դարձել են ուսման, գրչության ու գիտության կենտրոն և օրինակ հետագա դարերում նորերը հիմնելու։

Առաջին երեք շրջագայությունները Մաշտոցը կատարել է Արևելյան Հայաստանում, չորրորդը Արևմտյան Հայաստանում։ Այստեղ Անատոլիս կուսակալը, Մաշտոցին պատիվներով ընդունելուց հետո, նրա մտադրությունները հայտնել է Բյուզանդիայի Թեոդոս 2-րդ կայսրին։ Սա Մաշտոցին շնորհել է Ակումիտ (տքնող, արթուն հսկող) պատվավոր տիտղոսը, սակայն զրկել գործունեության իրավունքից և Մաշտոցը օգնականների մի մասին թողնելով Փոքր Հայքի Մելիտենե (Մալաթիա) քաղաքում, մնացածների հետ մեկնել է Կոստանդնուպոլիս, բանակցել կայսրի հետ, ստացել հայ երեխաներին մայրենի լեզվով կրթելու և հայ հոգևորականների դասեր հաստատելու կայսերագիր իրավունքը։ Վերադառնալով Արևմտյան Հայաստան՝ այստեղ նույնպես հիմնել է հայկական դպրոցներ, մշակութային կենտրոններ։

Ըստ Կորյունի՝ Արևելյան Հայաստանում կատարած երկրորդ շրջագայության ժամանակ, «սկսեց Տիրոջից իրեն շնորհվածի համեմատ նշանագրեր հորինել վրացերեն լեզվի համար»։ (Մովսես Խորենացի Պատմություն Հայոց 1968)։

Արևելյան Հայաստանում կատարած իր մի այլ (հինգերորդ) շրջագայության ժամանակ Մաշտոցն այցելել է Բուն Աղվանք (Կուր գետի ձախ ափին), ամենաբազմամարդ ցեղի գարգարացիների լեզվի համար տեղացի Բենիամին երեցի օգնությամբ ստեղծել տառեր («Նշանագրեր ստեղծեց գարգարացիների լեզվի համար» Խորենացի նույն տեղում), հիմնել դպրոցներ, սկիզբ դնել թարգմանչաց գործին։
Մաշտոցի և նրա աշակերտների գործունեությունը

Մեսրոպ Մաշտոցին նվիրված ՀՀ արծաթե հուշադրամ‎

Դոնալդ Կնուտը Մեսրոպ Մաշտոցի արձանի առջև, հունիսի 9, 2006 թ․

431 թ. Մաշտոցի աշակերտներ Ղևոնդ Վանանդենցին, Կորյունը, Եզնիկ Կողբացին և Հովսեփ Պաղնացին Կոստանդնուպոլսից բերել են Աստվածաշնչի Յոթանասնից կոչվող հունարեն կանոնները և այլ գրականություն։ Սկիզբ է առել Աստվածաշնչի նախնական շտապ (փութանակի) կոչվող թարգմանության համեմատական խմբագրումը, չեղած հատվածների թարգմանումը, որով ստեղծվել է Աստվածաշնչի հայտնի Սահակ-Մեսրոպյան հայերեն թարգմանական բնագիրը։ Շարունակելով թարգմանական և խմբագրական աշխատանքը՝ Մաշտոցը և Սահակ Պարթևը կազմել են հայ եկեղեցու Պատարագամատույցի, Ծիսարանի («Մաշտոցի»), ժամագրքի նախնական տարբերակները։ Մաշտոցը գրել է քարոզներ, ճառեր, ուղերձներ, կազմել է հունական երկերի մի ժողովածու, որը հետո ինքը թարգմանել է հայերեն, ըստ որոշ տվյալների խմբագրել է Գրիգոր Լուսավորչի «Հաճախապատում» քարոզների ժողովածուն։

Մեսրոպ Մաշտոցը։

Մաշտոցը եղել է ժամանակի խոշոր հայ բանաստեղծը։ Ըստ տեղեկությունների, ճգնակյաց կյանքի տարիներից սկսած նա հոգևոր բանաստեղծություններ է հորինել։ Տառերի գյուտից հետո, երբ շատացան եկեղեցու ծեսերը, երգեցողությունը հայացնելու խնդիրը, Մաշտոցի ստեղծած երգերը որդեգրվեցին եկեղեցու կողմից, իսկ հետայգայում մտան Շարակնոցի մեջ։ Ըստ բազում վկայությունների շարակնոցներում կա շուրջ 130 բանաստեղծություն, այդ թվում Հարց. Տէր երկնից, Ողորմեա շարքերից։ Դրանք մեսրոպյան տառերով գրված բանաստեղծություններ են։ Մաշտոցի բանաստեղծությունները խորապես քնարական են, կրում են հեղինակի խոր ներշնչանքի կնիքը։

Ծով կենցաղոյս հանապազ զիս ալեկոծէ,
Մրըրկեալ ալիք թշնամին ինձ յարուցանէ,
Նաւապետ բարի, լեր անձին իմոյ ապաւէն։
(Շարական)

Մաշտոցը Սահակ Պարթևի հետ, հիմնադրել է հայ մասնագիտական երաժշտությունը նրանք կարգավորել են հայոց բանավոր ժողովրդական ու հոգևոր ձայնեղանակները և օգտագործել եկեղեցական երաժշտության մեջ հայ մասնագիտական երաժշտության ելևէջումը՝ պայմանավորելով հայոց լեզվի հնչերանգով։ Մաշտոցը եղել է նաև հայ երգի առաջին դպրոցական ուսուցիչը։

Մաշտոցը հայերենի առաջին ուսուցիչը լինելով նաև հայ մանկավարժության առաջամարտիկն է։ Նա մշակել է հայոց լեզվի, հայ երաժշտության և հայկական նորաստեղծ դպրոցներում ուսուցանվող մյուս առարկաների դասավանդման սկզբունքները, որոշել է հայկական դպրոցի լեզվական հիմունքը դասավանդումն սկսել մեսրոպյան տառերի և հայերենի, որպես միակ մայրենի լեզվի, ուսուցմամբ, հանրակրթական առարկաները դասավանդել հայերեն, օտար լեզուները հայոց լեզվի հիման վրա։ Մաշտոցական այս հիմունքը հետագա դարերում ավանդական դարձավ հայկական դպրոցների համար թե հայրենիքում, թե հայրենիքից դուրս։

Մաշտոցի մանկավարժական հայացքների կարևոր մի կողմն է դպրոցում դասավանդումը աշակերտներին լիովին հասկանալի լեզվով կատարելը։ Հայաստանի դպրոցներում հունարեն և ասորերեն դասավանդումը ամբողջությամբ հայերենով փոխարինելը, հիմնական նպատակից բացի նաև մանկավարժական խորհուրդ է ունեցել։
Մաշտոցի առաքելությունն ու հիշատակը

Մեսրոպ Մաշտոցի գերեզմանը Օշականում

Սուրբ Մեսրոպ Մաշտոց Եկեղեցի (Օշական)

Մաշտոցի աշխարհայացքին բնորոշ է մարդու ինքնաճանաչման և կատարելագործման գաղափարը, մարդը իր ոչ կատարյալ լինելը ներքին անմաքրություններն ու արատավոր արարքները գիտակցում է Կատարյալ ճանաչելու և նրա հետ շփվելու շնորհիվ, որը մարդուն մղում է դեպի խոր զղջում, ապաշխարհություն և ճանապարհ բազում Կատարյալին մոտենալու ու ձուլվելու ներքնապես մաքրվելու և համընդհանուր սիրով լցվելու։ Մաշտոցի հասարակական հայացքների մեջ կարևոր են ժողովրդին մայրենի լեզվով լուսավորելու, հայությունն ու հայրենիքը քրիստոնեական եկեղեցու և հայոց լեզվի ու հայ մատենագրության միջոցով միավորելու, ժողովրդի ազգային ինքնությունը պահպանելու գաղափարները։

Որպես անհատ Մաշտոցը, Խորենացու վկայությամբ, գերազանցել է. «… բոլոր առաքինի մարդկանցից, որպիսիք այն ժամանակ կային։ Որովհետև ամբարտավանություն և մարդահաճությունը նրա վարքում երբեք տեղ չգտան, այլ հեզ, բարյացակամ և բարեմիտ լինելով, երևում էր բոլորին երկնայինների սովորությամբ զարդարված։ Որովհետև նա հրեշտակի տեսք ուներ, բեղմնավոր միտք, պայծառ էր խոսքով, գործերով ժուժկալ»։ (Պատմություն Հայոց, 1968 թ.) Կորյունը վկայում է «…շատ բանտարկյալներ ու կալանավորներ և նեղյալներ ազատեց Քրիստոսի ահավոր զորությամբ կորզելով նրանց բռնակալների ձեռքից… շատ մուրհակներ պատռեց» (Վարք Մաշտոցի, 1962 թ.)։

Մաշտոցի մահից հետո հազարապետ Վահան Ամատունին և զորավար Հմայակ Մամիկոնյանը մեծ բազմությամբ նրա մարմինը տեղափոխում ենՕշական, որտեղ երեք տարի անց Վահան Ամատունին տաճար է կառուցում, աճյունը տեղափոխում այնտեղ։ Նրա հիշատակը հարգելու համար Հովսեփ կաթողիկոսը հանձնարարում է Կորյունին գրելու Մաշտոցի կյանքն ու գործը։ Հայ եկեղեցին, նկատի ունենալով Մաշտոցի ժողովրդականությունը, նրան դասել է իր սրբերի շարքը։

428 թ. Հայաստանի արևելյան մասում նույնպես վերացավ հայոց Արշակունիների պետականությունը։ Քաղաքական տեսակետից Հայաստանի համար այդ ծանր ժամանակաշրջանում Մաշտոցի գյուտով ծնունդ առած հայոց դպրությունը արագ ծաղկեց որպես երկրի քաղաքականապես անջատ մասերը հոգևոր ու մշակութային զոդումով միավորող և հայությանը ձուլումից պատսպարող ուժ։

Հայաստանում և սփյուռքում Մաշտոցի անունով են կոչվում պետական ու հասարակական հիմնարկներ, դպրոցներ, փողոցներ և այլն։ 1962 թ. Մաշտոցի անունն է կրում հայկական ամենահարուստ ձեռագրատունը Մատենադարանը։ Օշականի ճանապարհին կանգնեցվել է մաշտոցյան այբուբենին նվիրված հուշակոթող։ Մաշտոցի անունն է կրում նաև Երևան քաղաքի գլխավոր պողոտան։ Նրա անունով է կոչվում Օշականի գլխավոր փողոցը, միջնակարգ դպրոցը և Օշականում կա նրա անունը կրող եկեղեցի, որը կառուցվել է նրա շիրմիվրա։Օշականում գործում է նաև նրա անունը կրող երիտասարդաց և պատանյաց միություններ։

четверг, 30 января 2014 г.

Մաթեմատիկա գրաոր

1-3
2-4
3-3
4-1
5-3
6-3
7-1
8-2
9-3
10-2
11-4
12-2
13-4
14-4
15-3
16-2
17-3
18-4
19-4
20-սխալ
21-սխալ
22-ճիշտ
23-սխալ
24-ճիշտ         

25-սխալ

Նախագիծ 2

Նախագիծ 2

1. Ո՞ր թվերն են կոչվում ռացիոնալ թվեր:
Դրական ու բացասական կոտորակային թվերը և զրոն կազմում են ռացիոնալ թվերի բազմությունը: Իսկ ամբողջ թվերը ռացիոնալ են, թե ոչ:
հա մտնում են
Ռացիոնալ թիվը ներկայացվում է սովորական կոտորակի տեսքով՝ , որտեղ համարիչը ամբողջ թիվ է, իսկ հայտարարը՝ -ը՝ բնական թիվ, օրինակ՝ :
Կոտորակի հասկացությունը առաջացել է մի քանի հազարամյակ առաջ, երբ անհրաժեշտություն է առաջացել որոշ իրերի չափման համար, մարդիկ հասկացան, որ միայն ամբողջ թվերը բավարար չեն և անհրաժեշտ էմասի հասկացության ներմուծում՝ կեսի, երրորդի և այլն։
Կոտորակներով և նրանց հետ գործողություններով օգտվել են հին հույները և եգիպտացիները։

Օրինակ՝

2. Ո՞ր տառով է նշանակվում ռացիոնալ թվերի բազմությունը:
Ռացիոնալ թվերի բազմությունը նշանակվում է Q տառով:

3. Ո՞ր թիվն է կոչվում իռացիոնալ:
Այն թիվը, որը հնարավոր չէ ներկայացնել անկրճատելի կոտորակի տեսքով:

Որտեղ ՝

m =Z n =N կոչվում է իռացիոնալ թիվ:
Օրինակ՝ √2=1.41421356:

4. Ո՞ր թվերն են կոչվում իրական թվեր:
Մաթեմատիկայում, իրական թվերը ամբողջ թվային ւղղին զբաղեցրած թվերնեն: Իրական թվերը գոյություն ունեն ուղղից անկախ: Ոչ
Իրական թվերի մեջ են մտնում բոլոր ռացիոնալ թվերը:
Իրական թվերը կարելի է պատկերել որպես անվերջ երկար ուղիղ՝ թվային ուղիղ կամ իրական ուղիղի կետեր։

5. Ո՞ր տառով է նշանակվում իրական թվերի բազմությունը:
Իրական թվերի բազմությունը նշանակվում է R տառով:

6. Ո՞ր թվերն են գրվում անվերջ պարբերական կամ վերջավոր տասնորդական կոտորակով:
Յուրաքանչյուր ռացիոնալ թիվ գրվում է վերջավոր տասնորդական կոտորակի կամ անվերջ պարբերական տասնորդական կոտորակի տեսքով:
Օրինակ՝ 0.15151515; 4,3333…

Մարտիրոս Սարյան

Մարտիրոս Սարյանի անեցի նախնիները գաղթել են Ղրիմ, որտեղից նրանց շառավիղները տեղափոխվել են Նոր Նախիջևան:

Սարյանը 1895 թ-ին ավարտել է Նոր Նախիջևանի հայ-ռուսական հանրակրթական, 1903 թ-ին՝ Մոսկվայի գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարանները, կատարելագործվել Վալենտին Սերովի և Կոնստանտին Կորովինի դիմանկարի արվեստանոցում: Սովորելու տարիներին ստեղծել է մոր՝ Ուստիան Սարյանի (1898 թ.), Սոֆյա Միանսարյանի (1903 թ.) դիմանկարները, «Ինքնանկարը», «Մայրավանքը» (երկուսն էլ՝ 1902 թ.) և այլ գործեր:

1901 թ-ին Սարյանն առաջին անգամ եղել է Երևանում, Աշտարակում, Վաղարշապատում, Սևանում, 1902 թ-ին՝ Անիում: Այդ և հետագա տարիներին ուսումնասիրել է հայ ժողովրդի պատմությունը, նիստուկացն ու մշակույթը, որը մեծապես նպաստել է Սարյանի աշխարհայացքի և ստեղծագործական մեթոդի ձևավորմանն ու զարգացմանը: Նա ստեղծել է դիմանկարներ, բնանկարներ, նատյուրմորտներ, բեմանկարչական գործեր, ձևավորել գրքեր:

Ստեղծագործության 1-ին շրջանում (1904–09 թթ.), հրաժարվելով ավանդական մտածելակերպից և սկզբունքներից, Սարյանն ստեղծել է նոր ու արդիական արվեստ, որը կոչվում է «սարյանական»: 1907 թ-ին Մոսկվայում մասնակցել է «Գոլուբայա ռոզա» և այլ ցուցահանդեսների, ներկայացրել է «Հեքիաթներ ու երազներ» նկարաշարը («Հեքիաթ: Արարատի ստորոտին», 1904 թ., «Ծաղկած սարեր», 1905 թ., «Համբույր», 1906 թ., «Հեքիաթ», 1908 թ., և այլն), որը տոգորված է կյանքի առօրյայից բարձրանալու և տիեզերքի անսահմանության մեջ հավերժանալու բերկրալի ձգտումով:

Ստեղծագործության 2-րդ շրջանում (1910-ական թվականներ) Սարյանը ճամփորդել է Կոստանդնուպոլսում (1910 թ.), Եգիպտոսում (1911 թ.), Պարսկաստանում (1913 թ.): Այդ շրջանի գործերը («Կ. Պոլիս: Փողոց: Կեսօր», «Իվան Շչուկինի դիմանկարը», «Փյունիկյան արմավենի», «Եգիպտական գիշեր», «Բանաններ», «Գարեգին Լևոնյան», «Պարսկական նատյուրմորտ», «Դաշտային ծաղիկներ» և այլն), ի տարբերություն «Հեքիաթներ ու երազներ» նկարաշարի, կերպավորմամբ, ընդգրկված նյութով ու մոտիվներով իրական են:

1910-ական թվականների պատկերներում Սարյանը, համադրելով եգիպտական կերպարվեստի մոնումենտալության ու ճապոնական գունագրության մի քանի էական հատկանիշներ, Պոլ Գոգենի դեկորատիվ գունամտածողությունը, ծավալաձևի սեզանյան սկզբունքը, գունագծերի շեշտադրման Վան Գոգի եղանակը, ստացել է նոր, ինքնատիպ արժեք ու որակ:

Մեծ եղեռնի (1915 թ.) ժամանակ Սարյանն աշխատել է «Հայերին օգնող մոսկովյան կոմիտեում», մեկնել է Էջմիածին. Հովհաննես Թումանյանի, Գարեգին Հովսեփյանի և ուրիշների հետ ջանք չի խնայել համաճարակից փրկելու հայ գաղթականներին: Սակայն ծանր տպավորություններից հոգեկան ցնցում ստանալով՝ տեղափոխվել է Թիֆլիս՝ հիվանդանոց:

1916 թ-ին Մոսկվայում Վարդգես Սուրենյանցի հետ ձևավորել է Վալերի Բրյուսովի «Հայ պոեզիան...» ժողովածուն, 1919 թ-ին Նոր Նախիջևանում հիմնել է գավառագիտական թանգարան:

1921 թ-ին Ալեքսանդր Մյասնիկյանի հրավերով Սարյանն ընտանիքով տեղափոխվել է Երևան, նշանակվել նոր կազմակերպվող Հայաստանի

«Արարատը Երևանից» (1923 թ.)

պետական թանգարանի վարիչ, օգնել է Երևանի գեղարվեստի ուսումնարանի հիմնադրմանը, Հակոբ Կոջոյանի հետ ստեղծել է ՀԽՍՀ զինանշանը, 1945–51 թթ-ին եղել է Հայաստանի նկարիչների միության նախագահը: 1924 թ-ին մասնակցել է Վենետիկի բիենալեի XIV ցուցահանդեսին, 1926–28 թթ-ին ապրել և ստեղծագործել է Փարիզում, որտեղ 1928 թ-ին բացել է անհատական ցուցահանդես (նկարների մեծ մասն այրվել է հայրենիք տեղափոխող նավի հրդեհից): 1937 թ-ին Փարիզի համաշխարհային ցուցահանդեսի ԽՍՀՄ տաղավարի համար ստեղծած պաննոյի համար արժանացել է Մեծ մրցանակի:

Սարյանի դիմանկարներում, նատյուրմորտներում, բնանկարներում և պաննոներում («Հայաստան», «Եղիշե Չարենցի դիմանկարը», «Արևոտ բնանկար», երեքն էլ՝ 1923 թ., «Վահրամ Փափազյանի դիմանկարը», 1924 թ., «Աշնանային մառախլապատ օր», 1928 թ., «Զանգվի ափը», 1930 թ., «Ծաղիկներ», 1945 թ., «Բակի անկյուն», 1953 թ., և այլն) 1923 թ-ից արմատապես փոխվել են նկարչի տեխնիկայի որոշ սկզբունքներ. իրականության հետ կապը դարձել է առավել անմիջական, երևակայականն ու կյանքի իդեալականացված կերպավորումները փոխարինվել են շոշափելի և բնական պատկերացումներով: Ուշագրավ են Արարատյան դաշտի, Սևանի, Լոռու, Զանգեզուրի և այլ վայրերի բնանկարները: «Իմ հայրենիքը» նկարաշարի (1952–58 թթ.) համար արժանացել է ԽՍՀՄ Լենինյան մրցանակի (1961 թ.):

Սարյանը ձևավորել է գրքեր (Ավետիք Իսահակյանի «Բանաստեղծությունները», 1929 թ., Հովհաննես Թումանյանի «Հեքիաթները», 1930 թ., Եղիշե Չարենցի «Երկիր Նաիրին», 1933 թ., և այլն), օպերային (Ալեքսանդր Սպենդիարյանի «Ալմաստը», 1930 թ., Օդեսայում՝ 1933 և 1939 թթ., ԽՍՀՄ Պետական մրցանակ՝ 1941 թ., Արմեն Տիգրանյանի «Դավիթ Բեկը», 1956 թ., և այլն) ու թատերական (Էդուարդո դե Ֆիլիպոյի «Ֆիլումենա Մարտուրանոն», 1956 թ., Մոսկվայի Եվգենի Վախթանգովի անվան թատրոն) ներկայացումներ, նաև Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնի վարագույրը:

Սարյանը գույնի մեծ վարպետ է. ստեղծել է վիթխարի մի պատկերասրահ՝ շուրջ 3 հզ. գործ: Ինքնատիպ գեղանկարչական լեզվով նա հայտնաբերել է գեղանկարչության ազգային ոճի վերակերտման ուղին, ազգային արվեստը

Մ. Սարյանի հուշարձանը Երևանում (1986 թ., քանդակագործ՝ Լևոն Թոքմաջյան)

բարձրացրել միջազգային մակարդակի. նրա ստեղծագործությունն իր արժանի տեղն ունի համաշխարհային արվեստի գանձարանում:

Սարյանի գործերից պահվում են հիմնականում ՀԱՊ-ում և նրա մասնաճյուղերում, նաև ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, ԱՊՀ և այլ երկրների լավագույն թանգարաններում:

Սարյանն արժանացել է Բրյուսելի միջազգային ցուցահանդեսի ոսկե մեդալի (1958 թ.) և ՀԽՍՀ Պետական մրցանակի (1965 թ.): Նա ԽՍՀՄ գեղարվեստի ակադեմիայի (1947 թ.) և ՀԽՍՀ ԳԱ (1956 թ.) ակադեմիկոս էր:

1955 թ-ից Հալեպում (Սիրիա) գործում է «Սարյան ակադեմիան», 1967 թ-ից Երևանում՝ տուն-թանգարանը: ՀՀ-ում Սարյանի պատկերով թողարկվել է 20-հզ-անոց թղթադրամ:

Սարյանը գրել է «Գրառումներ իմ կյանքից» (1980 թ.) գիրքը:

Սարյանի անունով Երևանում կոչվել է փողոց, տեղադրվել է հուշարձանը:

среда, 29 января 2014 г.

Պարույր Սևակի

Մեծերը Սևակի մասին

Եթե մեռնե՜լ...
Թո՛ղ որ մեռնեմ
հուր-կայծակից՝
Միանգամի՛ց,
մի վայրկյանո՛ւմ,
հանկարծակի՛,
Այնքա՜ ն արդար,
խղճիս ձայնին մի՛շտ ունկընդիր,
Որ՝ համաձայն բիբլիական հին լեգենդին՝
Հանգիստ անցնեմ և ասեղի նեղլիկ ծակից...

Եթե մեռնե՜լ...
Թող սպանվե՛մ,
թող կործանվե՛մ
Այնպես ապրած և բան արած,
Որ նորածին մանուկների տեսքով նորից
վերածնվեմ՝
Իմ անունո՛վ կնքեն նրանց...
Եթե գամվել՝
փարոսի՜ պես,
Արնաքամվել՝
հերոսի՜ պես,
Ու քրքրվել՝
դրոշի՜ պես...

Եթե մեռնե՜լ...
Բայց առայժմ ապրե՛լ է պետք:

ՂՈՂԱՆՋ ՈՐԲՈՒԹՅԱՆ

Իր ժողովրդի զավակն իսկական`
Ժողովրդի պես ինքն էլ որբ մնաց.
Նա նույնիսկ չկար և մի տարեկան,
Երբ… Մայրը գնաց:

Ա՜խ, եթե գնաց`
Նրա լույս հոգին թող որ համբառնա,
Արժանի դառնա
Իր հավատացած երկնային գահին:

Բայց ինչո՞ւ գնաց Հայոց Թագուհին:

Մնար
Ու ծիծ տար
Իր Սողոմոնի՛ն – մեր Կոմիտասի՜ն:
Մնար
Ու հոգար
Իր մինուճարի՜ - իր որդո՛ւ մասին:

Մնար ու նրան մայրություն աներ.
Հուսահատության, տրտմության պահին
Նրա ճակատի
Ամպերը վաներ,
Նախ` նրա ոտի
Ու հետո` սրտի
Փշերը հաներ:

Մնար, որ հետո,
Շա՛տ ու շատ հետո,
Երբ որդին քայլեց մութ արահետով,
Որ անդարձ եղավ ու եղավ անել,
Թերևըս նա իր մայրական սրտով
Իր մինուճարի
Ու մեր հանճարի
Սև ցավը տաներ…

Մնար, որ նրան մի ողջ ժողովուրդ
“Մեծ մա՛յր” անվաներ,
“վեհամա՜յր” կոչեր.
Մի ողջ ժողովուրդ սուրբ ձեռքը նրա
Իր բերնին տաներ,
Փեշե՜րը պաչեր…

Մնա՛ր… Չմնա՜ց:

Գեթ հայրը մնար…
……Բայց նա էլ գնաց.
Երբ որդին չկար դեռ տաս տարեկան:
Իր ժողովրդի պես նա որբուկ մնաց:
Նա մնաց անտուն, մնաց բնավեր:
-Տո լաճ տնավե՛ր...
Եղավ անդադար, եղավ քնավեր:
-Տո լաճ տնավե՛ր…

Գրկանոց հասակ, վիրավոր սրտիկ,
Աչքերում` արցունք, ճակատին` քրտինք,
Աշնան պաղ քամուն և ձմռան ցրտին
Որբուկն ո՞ւր մնա, որբուկն ո՞ւր գնա,
Որտե՞ղ տաքանա, ո՞ւմ թոնրան շրթին:
-Տո լաճ տնավե՜ր...

Որբուկի սիրտը` ապակի փշուր,
Ա՜խ, դրսից կարմիր – ներսից փուշ մասուր,
Որբը` մոլոր գառ, աշխարքը` մսուր, -
Ո՞վ նայի վրան կամ ո՞վ տա նրան
Մի պատառ ժպիտ, շոյանք մի փշուր:
-Տո լաճ տնավե՜ր…

Դռնեդուռ երգեց – ձայնը` կլկլան,
Բերանն էր կերգեր, աչքերը կուլան:
Դունչիկից կելներ ծխի տակ քուլան,-
Սրտիկն էր էրվում, չէր տեսնում ոչ ոք:
Ցավերն էին փուքս, անձիկն էր քուրան…
-Տո լաճ տնավե՜ր...

Երկու ձիգ տարի նա այսպես պիտի
Ման գա երգելով ու շուրջը դիտի,
Մի հացի հույսով կամ մի հավկիթի,
Միտքը` հազար տեղ, աչքը` մի կետի...
Սկիզբըդ խոց էր, վերջըտ` ո՞վ գիտի…
-Տո լաճ տնավե՜ր…

ՀԱՎԱՏՈՒՄ ԵՄ
Հաճախ սիրում եմ,
Երբ մարդկայնորեն սիրտս գերում են։
Հաճախ լռում եմ,
Երբ ճիշտ ասածս դիտմամբ ծռում են:
Նաև խղճում եմ,
Եթե զղջաում են։
Հիասթափվում եմ,
Եթե խաբվում եմ։
Նաև ատում եմ,
Եթե ստում են։
Բայց ամենի՛ց խոր
Ես հավատում եմ:
Ո՛չ միայն գիտեմ.
Ես հավատում եմ
Երկնի բացխուփիկ քողարկությանը,
Օվկիանոսների հավերժ կրկնվող խաղարկությանը,
Հավք ու թռչունի անբեկանելի ձվարկությանը։
Ո՛չ միայն գիտեմ.
Ես հավատո՛ւմ եմ,
Որ անհնար Է արևը բանտել,
Երկնակամարի զարդերը քանդել,
Խմորի նման հունցել ու գնդել
Կապույտը ծովի,
Ատելի լուսնին բռնել վռնդել
Երկնքից ծավի...
Ինչո՞ւ թաքցնեմ.
Ես ճանաչում եմ ու գիտեմ մարդուն:
Ի~ նչ ասես չկա նրա փակ սրտում։
Գիտի կործանե՛լ,
Բայց և... գո~րծ անել,
Մատնություն գրած նո՛ւյն իր ձեոքերով՝
Աշխարհը լցնել շռայլ բերքերով:
Նույն այդ ձեռքերով`
Ե՛վ ճրագ մարել,
Եվ խարույկ վառել:
Նու՛յն այդ ձեռքերով`
Ե՛վ դանակ խրել,
Ե՛վ վեպեր գրել։
Նա գիտի զարկե՛լ
Ու զրկե~լ գիտի,
Բայց գիտի գրկե՛լ
Ու փրկե~լ գիտի։
Նա գիտի կեղծե՛լ
Ու սրբապղծե՛լ,
Առավել ևս՝
Գիտի ստեղծե~լ։
Ես նրան հաճախ դատափետում եմ,
Երբեմն նրան նույնիսկ ատում եմ,
Բայց, ամենից շատ, խոր հավատո~ւմ եմ։
Ես հավատում եմ նրա բնության ո՛չ թերությանը`
Ստորությա՛նը
Ու չարությա՛նը,
Այլ խորությա~նը
Ու բարությա~նը.
Ոչ ծերությանը,
Այլ նորությա՛նը՝
Զավակի տեսքով անվերջ կրկնվող այդ հարությանը,-
Ես հավատում եմ կենդանի մարդուն,
Առավել` նրա ծնվելիք որդուն ։
Ես ավատում եմ նրա անուրջին.
Նա որտեղ որ է Մարս Էլ կթռչի,–
Նոր Է սկսում տիեզերական ճամփորդությունը։
Եվ Վեներայի լանջին կկառչի,—
Ես գիտեմ նրա տղամարդկային շանորդությունը...
Ես հավատում եմ նրա ծով խելքին
Եվ նույնիսկ՝ նրա հոտառությանը,
Ամե~ն ինչ տեսնող աչքերի ցոլքին
Եվ նույնիսկ՝ նրանց մթարությանը։
Ես հավատում եմ նրա մատների
Հար անհատնելի
ճարտարությանը,
Նրա ոտների
արդարությանը.
Մինչն իսկ եթե ճամփից էլ հանեն՝
Էլի~ ճար կանեն,
Տե՛ղ կհասցնեն...
Ես հավատում եմ հավատի~ն մարդու`
Իմ ա՛յս հավատին...

ՈՐԴՈՒՍ

Ինձ հետ լինի, թե առանց ինձ, իմ բալի՛կս, կմեծանաս,
Իմ օգնությամբ, թե առանց ինձ, դու երբևէ կհասկանաս,
Թե ոնց պիտի ապրել կյանքում, թե ոնց պիտի նայել կյանքին,
Թե աշխարհում ինչն է էժան, թե աշխարհում ինչն է անգին:
Ինքս էլ խրատ կարդացողին ո՛չ հարգում եմ, ո՛չ հանդուրժում,
Տափակ թե սուր քարոզներից ինքս էլ եմ միշտ, տղա՛ս, խորշում:

Ու թե հիմա, իմ բալի՛կս, ես քո գլխին ճառ եմ կարդում,
Ապա միայն նրա համար, որ շատ հաճախ կյանքում մարդու
Եթե իր մեծ բաժինն ունի ժամանակը, ինքը դարը,
Բայց և այնպես քիչ չի ազդում նաև ընտրած ճանապարհը:
Գուցե քեզ հետ նույնը լինի, որ պատել է հաճախ ինձ է՛լ.
Հաճախ շուրջս աչք ածելով, այն մարդկանց եմ ես նախանձել,

Որոնց կյանքը հեշտ է անցնում – ասես կյա՜նք չէ, այլ խճուղի`
Անխոչընդո՜տ և անարգելք, քանոնի պես հա՜րթ ու ուղիղ.
Դպրոց, հետո ինչ-որ մի ԲՈՒՀ, մի ազդեցիկ զանգահարող,–
Եվ տաք տեղն է ապահովված…
Այդպես ապրել դու չե՜ս կարող:
Չէի ուզի, որ քո կյանքը հարթ խճուղու նման լիներ:
Դու մի՛ անցիր ասֆալտ ճամփով, գերադասի՛ր ճամփա շինել:
*
Դու սիրո հետ միշտ հաշտ ապրիր, բայց խույս մի՛ տա տառապանքից.
Նա սրբում է աչքը փոշուց, նա մաքրում է հոգին ժանգից:
Տառապանքից չեն մեռնում, չէ՛, այլ ավելի են պնդանում,–
Ապաքինված սիրտը հետո գալիք ցավը հեշտ է տանում:
Ա՜խ, մի՛ նվա: Հայրդ երբեք չի հանդուրժում նվացողին…
Շատ ավելի լավ է, տղա՛ս, դառն արցունքով աչքըդ ցողիր
Ու քո ճամփան շարունակիր: Թո՛ղ որ լինի նա քարքարոտ,
Բայց քո հոգում եթե լինի բարո՛ւ, լավի՛, սիրո՛ կարոտ,
Դու չե՜ս հոգնի, դու կքայլես. կբարձրանաս դու սարն ի վեր:
Դրա համար ոգի է պետք, դրա համար պետք չեն թևեր:
*
Ազնի՛վ եղիր ամեն ինչում – ո՞վ է կայնքում սովից մեռել:
Ճշտի համար աքսոր չկա – ստի հանդեպ ինչու լռել:
Իսկ մեր շուրջը դեռ կան մարդիկ, որ երբ պետք է, մեջք են ծռում,
Երբ որ պետք է, հռհռում են, պե՞տք է` ժպտո՛ւմ, պե՞տք է` լռո՛ւմ,
Պե՞տք է` իրենց մատն են տնկում… Դու մի՛ եղիր կյանքում տհաս`
Դու հասկացի՛ր հենց այս գլխից, մի՛ մոռացիր երբեք, տղա՛ս.
Ազնըվությունն այն է միայն, որ չի փոխվում` ոնց էլ խուռ տաս,–
Նա մի ճերմակ երես ունի, ոչ թե յոթ-ութ գունեղ աստառ…
*
Մի՛ տրտնջա: Դու հիշո՞ւմ ես. «Ձախորդ օրեր… կուգան-կերթան»…
Մի՛ տրտնջա: Եթե լավից ետ ես ընկել` ինքդ հասիր…
Մի՛ տրտնջա, բայց և կյանքը գրքի նման դու մի՛ կարդա,
Գրքի նման` քեզնից հեռու, ինչ-որ օտար մարդկանց մասին…
Հպա՛րտ եղիր, բայց ոչ գոռոզ (դատարկ մարդն է գոռոզանում,
Հայրդ խելոք ու տխմարին դրանով էր զանազանում):
Հորդ նման հպա՛րտ զգա, որ ոչ մեկի տուն չես քանդել,
Ոչ մի ազնիվ խոսք չես կտրել, ոչ մի ազնիվ միտք չես բանտել,
Որ շիտակ ես քայլել կյանքում և լռել ես եթե հաճախ,
Ապա միայն նրա համար, որ առևտուրը մանարծախ
Հաճախ միայն զիզի-բիզի զանգուլակ է նետել շուկա,
Իսկ դու զուրկ ես զիզի-բիզուց, կեղծ դրամ էլ մոտըդ չկա…
*Դու փոքր ես դեռ, դեռ չգիտես, թե ոնց պիտի կյանքին նայել:
Դու փոքր ես դեռ: Երբ մեծանաս, դառնաս արդեն հասուն ջահել,
Խորհուրդներն իմ և՛ հնացած, և՛ ավելորդ թվան գուցե –
Կյանքում այնժամ էլ չլինեն նման բացեր, նման խոցեր:
Է՛հ, տա Աստված: Ես էլ կյանքում ուրիշ ոչինչ չեմ երազում
(Կույրը, տղա՛ս, ինչպես գիտես, երկու աչք է միայն ուզում):
Խորհուրդներն իմ թող հնանան… Ծաղիկն է լոկ այդպես մեռնում,
Երբ ամռանը ծառի վրա հասուն միրգ է արդեն դառնում:
Հանուն գալիք վառ խարույկի ես պատրաստ եմ այսօր ծխալ,
Հանուն վաղվա ճշմատության թող որ այսօր լինեմ սխալ…

Չես հավատում

Ես տեսնում եմ՝ չես հավատում ո՛չ քո, ո՛չ իմ անցյալին.
Մեր հարուստը՝ աչքիդ աղքատ, կեղծ է թվում պանծալին։

Դու կարծում ես, որ ամեն ինչ, ողջը սուտ էր մեր միջև,
Ճիշտ էր միայն երկար ճամբան՝ լիքը փշեր ու խճեր:

Ճիշտ էր միայն սպասումը, որ և անցավ ապարդյուն -
Իզու՜ր էին մեր սրտերը սպասումից թփրտում։

Ճիշտ էր միայն արբեցումը այն սին բախտով, որ եկավ,–
Նա ոսկի չէր, այլ ոսկեզօծ, հետո պղինձ, վերջը՝ կավ...

Ես տեսնում եմ ՝ չես հավատում դու անցյալին իմ ու քո,
Չես հավատում ու չես տարվում նաև դու մեր գալիքով։

Չես հավատում, թե նա կգա, թե կլինենք բախտավոր,
Քեզ ամեն ինչ փուչ է թվում և ամեն ինչ՝ ախտավոր։

Քեզ թվում է, որ մենք իզու՜ր հանդիպեցինք մեկմեկու,–
Ո՛չ մեր սրտում՝ երջանկություն, ո՛չ մեր կյանքում՝ մեծ բեկում...

Իսկ ի՞նչ անենք, ո՞նց բաժանվենք, երբ սրտերը իմ ու քո
Թե սիրով էլ չեն շղթայված, գեթ կապված են տանջանքով...

Մեսրոպ Մաշտոց

Մեսրոպ Մաշտոց, (Մաշտոց, Մաշթոց) (361 կամ 362 թ., գյուղ Հացեկաց (Տարոնի գավառում ) - 440թ. փետրվարի 17,Վաղարշապատ (այժմ Էջմիածին), թաղված Օշականում), հայկական գրի ստեղծող և հայ ինքնուրույն ու թարգմանական գրականության սկզբնավորող (Սահակ Ա Պարթևի հետ), հայ գրության, հայագիր դպրոցի հիմնադիր և հայերի առաջին ուսուցիչ, լուսավորիչ, մշակութային-հասարակական գործիչ, քրիստոնեության քարոզիչ, Հայաստանի եկեղեցու վարդապետ։ Մաշտոցի կյանքի ու գործունեության վերաբերյալ կան վավերական աղբյուրներ, այդ թվում նրա ժամանակակից և դեպքերի ականատես Կորյունի «Վարք Մաշտոցի», նաև Մովսես Խորենացու, Ղազար Փարպեցու, Մովսես Կաղանկատվացու, Կարապետ Սասնեցու ընդարձակ վկայությունները (շուրջ 30 հին և միջնադարյան աղբյուրներ)։

Մեսրոպ Մաշտոցը ազնվական Վարդանի որդին էր (ըստ Անանիա Շիրակացու՝ «ազատի տնից»)։ Հայաստանում ստացել է հունական կրթություն։ Տիրապետում էր հունարենին, պարսկերենին, ասորերենին, վրացերենին։ Սկզբնական շրջանում անցել է ծառայության հայոց Խոսրով III (մոտ 385 − 388) թագավորի արքունիքում, եղել է զինվորական, ապա՝ պալատական գրագիր։ Մոտ 395/396-ին դարձել է հոգևորական, և մեկնել Վասպուրականի Գողթն գավառը, ուր տեղի իշխան Շաբիթից ստանալով գործելու ազատ հնարավորություն հիմնել է քրիստոնեական համայնքներ, եկեղեցական դասեր։ Շրջագայել է նաև Սյունիում։ Ունեցել է աշակերտներ, որոնք հետո դարձել են նրա օգնականները լուսավորական գործունեության ասպարեզում։ Այս շրջանում մտադրվել է ստեղծել հայկական գրեր՝ Աստվածաշունչը թարգմանլելու համար։ Վերադարձել է Վաղարշապատ, որտեղ կաթողիկոսի նախաձեռնությամբ հրավիրվել է հատուկ ժողով։

Մոտ 404-ին Միջագետքից բերված Դանիելյան նշագրերով, կատարել է թարգմանական և ուսուցողական առաջին փորձերը, սակայն ապարդյուն։ Այդ ժամանակ ստացել է վարդապետի (ուսուցչի) աստիճան։ Վռամշապուհի և Սահակ Պարթևի հրահանգով անձամբ մեկնել է Միջագետք, հանդիպել նույն Դանիել եպիսկոպոսի հետ։ Եղել է Եդեսիայում, Ամիդում, ապա՝ Սամոսատում։ Հանդիպումներ է ունեցել տեղի բարձրաստիճան հոգևորականության հետ՝ Եդեսիայի եպիսկոպոս Բաբիլասի (Paquida, 398-408 թթ), Ամիդի եպիսկոպոս Ակակիոսի (400-409 թթ.) հետ, այցելել է Եդեսիայի գրադարան։ Մոտ 405-406 թթ. Եդեսիայում ավարտել է հայոց գրերի ստեղծումը։ Արևմտահայաստան կատարելիք առաջին շրջագայությունից առաջ մեկնել է Վիրք, ուր վրաց Բակուր (մոտ 416-429 թթ.) արքայի, Մովսես եպիսկոպոսի, և թարգմանիչ Ջաղայի օգնությամբ ստեղծել վրաց հին գիրը («խուցուրի»)։ Մոտ 420-422-ին մեկնել է Բյուզանդիա՝ Կոնստանդնուպոլիս, հանդիպել կայսր Թեոդոս II-ի և հունաց պատրիարք Ատտիկոսի հետ, որից հետո հայկական դպրոցներ է բացել Մեծ Հայքի բյուզանդահպատակ գավառներում, զուգահեռաբար պայքար մղել «բորբորիտներ» աղանդի դեմ։ Վ երադարձից առաջ աղվան Բենիամինի հետ ստեղծել է աղվանից գիրը։ Բյուզանդական իշխանություններից ստացել է «ակումիտ» (άxουμήτης -ճգնող) տիտղոսը։ Այրարատ վերադառնալուց հետո անձամբ մեկնել է Աղվանք, հանդիպել աղվանից Արսվաղեն արքայի և Երեմիա եպիսկոպոսի հետ, կազմակերպել նոր գրի տարածումը, որտեղից անցել է Բաղասական գավառ, մղել հակաաղանդավորական պայքար։ Այդ շրջանում եղել է Ուտիքի Գարդման գավառում, ապա՝ Գուգարաց Տաշիրքում։ Եվս մեկ անգամ Արևմտյան Հայաստան է այցելել 420-ականների վերջին, եղել Բարձր Հայք գավառի Դերջան, Եկեղյաց, Սպեր և Շաղգոմք գավառներում։ 431-439-ի միջև կաթողիկոս Սահակի և աշակերտների հետ հիմնականում ավարտել է Աստվածաշնչի թարգմանությունը։ 439-ին նրա հրահանգով կաթողիկոսական աթոռի տեղապահ է դառնում Հովսեփ Վայոցձորցին։

Կյանքի վերջին տարիներին գրել է հոգևոր շարականներ, կրոնա-փիլիսոփայական երկեր։

Հայ գրերի ստեղծումը

Մաշտոցը այդ առաքելության ժամանակ սկսել է լրջորեն մտահոգվել երկրի վիճակով։ Թեև քրիստոնեությունը Հայաստան մուտք է գործել առաջին դարում և 301 թ. դարձել պետական կրոն, բայց ժողովրդի զգալի մասը միայն անվանապես էր քրիստոնյա, երկրում եղած աստվածաշնչի գրքերը, եկեղեցական այլ երկեր հունարեն կամ ասորերեն էին, ժամերգությունները և ծեսերը կատարվում էին ժողովրդի համար անհասկանալի այդ լեզուներով։ Մաշտոցը Աստվածաշունչը հրապարակայնորեն կարդալիս անմիջապես բանավոր թարգմանում էր հայերեն՝ ժողովրդին հասկանալի դարձնելու համար։ Գողթնում կատարած քարոզչությունը Մաշտոցի մեջ հաստատեց հայերեն գիր ուգրականություն ունենալու հրատապ կարևորությունը։ Կային այդ որոշումն ընդունելու նաև այլ ծանրակշիռ պատճառներ։ 387 թ. երկու մասի բաժանված Հայաստանի արևելյան և արևմտյան մասում թեև պահպանվում էր հայոց թագավորությունը, բայց պարսկական ազդեցությունն օրավուր մեծանում էր։ Երկրի արևմտյան մասում, որը միացված էր Բյուզանդիային, վերացված էր հայոց թագավորությունը, եկեղեցին ենթակա էր հունական եպիսկոպոսությանը, եկեղեցու և պետական լեզուն հունարենն էր։ Հայաստանի երկու մասերի միմյանցից օտարացումը սպառնում էր երկրի և ժողովրդի ամբողջությանը, վերահաս էր դառնում հայության ձուլման վտանգը, ամբողջ երկրում դպրոցների, համալսարանների լեզուն հունարենն էր, մասամբ ասորերենը, եկեղեցականների զգալի մասըհույներ ու ասորիներ էին, հայ հոգևորականության որոշ մասը հունախոս էր։

Հայ գրերի ստեղծման անհրաժեշտությունը

Արևմտյան շատ գավառներում հունարենն ու հունական կենցաղը արմատանում էին հայ ընտանիքներում։ Արքունիքում պաշտոնավարելիս և հետո Մաշտոցը կանխազգացել էր հայկական ինքնուրույն պետության մոտալուտ անկումը։ «Տեսնելով, որ հայոց թագավորության վերջը հասել է, Մեսրոպը (երկրի) խռովություններն իր համբերության նյութ դարձրեց» (Մովսես Խորենացի, Պատմություն Հայոց, 1968 թ.)։

Այսպես Մաշտոցի համար հայ դպրության հրատապ ստեղծումն ուներ հետևյալ նպատակները.

1. հայացնել քրիստոնեական գրքերը, քարոզչությունն ու արարողությունները կատարել հայերեն,

2. ստեղծել ու զարգացնել մայրենի լեզվով գրականություն

3. հայությունը փրկել ձուլումից, և դա ապահովել հետագայի համար

4. ամրացնել երկրի քաղաքականապես երկու մասի բաժանված հատվածների հոգևոր, լեզվական և մշակութային միասնությունը, որը քաղաքական միասնության հիմք պիտի դառնար երկրի պետական անկախությունը վերականգնելու հնարավորության դեպքում։

Մաշտոցի այս ծրագիրը ձևավորվեց Գողթնում ունեցած գործունեությունից հետո, երբ Կորյունի, «Նա մտքում դրեց ավելի հոգալ նույնպես համայն (Հայոց) աշխարհի ժողովրդին մխիթարելու մասին» (Կորյուն, Վարք Մաշտոցի, 1962 թ.) գրքում բերվում են նաև Մաշտոցի խոսքերը. «Տրտմություն է ինձ համար, և անպակաս են իմ սրտի ցավերն իմ եղբայրների և ազգակիցների համար»։
Սահակ Պարթև

Մեսրոպ Մաշտոց

387 թ. Կաթողիկոս դարձած Սահակ Պարթևը, որ միշտ եղել է ազգակենտրոն քաղաքականության առաջամարտիկ և Մաշտոցի գլխավոր հենարանը նրա գործունեության սկզբից ևեթ, ունեցել է նույն մտահոգությունը։ Գալով Վաղարշապատ՝ Մաշտոցը կաթողիկոսին հայտնում է իր ծրագիրը և անմիջապես ստանում նրա լիակատար հավանությունը։ Գումարվում է ժողով՝ նվիրված հայերեն գիր ունենալու հարցին։ Վռամշապուհ թագավորը հավանություն է տալիս նպատակին՝ հայտնելով, որ Ասորիքում Դանիել անունով եպիսկոպոսի մոտ հայերեն գրեր կան։ Ժողովի խնդրանքով թագավորը հայ գրերի նախանձախնդիր Վահրիճ անունով մի իշխանի ուղարկում է Դանիելի մերձակից Հաբել երեցի մոտ։ Վերջինս, Դանիելից առնելով գրերը, Վահրիճի հետ բերում է Հայաստան։ Այստեղ հիմնվում են դպրոցներ, Մաշտոցը ստանում է վարդապետի (ուսուցչի) կոչում և սկսում մանուկներին հայոց լեզու ուսուցանել բերված գրերով։ Սկիզբ է դրվում հայերեն դպրությանը։ Մոտ երկու տարվա դասավանդումից հետո պարզվում է, որ դանիելյան նշանագրերը ժամանակի հայերենն արտահայտելու համար անբավարար են ու անհարմար լեզվի վանկարկման ու ուսուցման տեսակետից. «… հասկացան, որ այդ նշանագրերը բավական չեն հայերեն լեզվի սիզոբաները-կապերն ամբողջությամբ արտահայտելու համար»։ Դանիելյան նշանագրերի մասին բանասերները հակադիր ենթադրություններ են արել։ Բացառված չէ, որ դրանցով ինչ որ ժամանակ գրվել է հայերեն, իսկ Մաշտոցի օրոք դրանք չեն բավարարել հայերեն դասավանդելու և հայոց դպրություն ստեղծելու համար։

Սահակ Պարթևի երաշխավորությամբ, թագավորի հրամանով այս անգամ Մաշտոցը իր աշակերտ-օգնականների հետ մի խումբ մանուկներ առած, ուղևորվում է Ասորիք։ Լինում է Ամիդ, ապա Եդեսիա քաղաքներում, հայոց գրերի մասին խորհրդակցում ասորի հոգևորականների հետ, բայց ապարդյուն։ Մանուկների մի մասին ասորական կրթություն է տալիս Եդեսիայում, մյուսին ուղարկում ավելի հյուսիս Սամոսատ՝ հունական կրթության։ Եդեսիայում Մաշտոցը ստեղծագործական երկունք ապրեց, «… նա շատ նեղություններ քաշեց իր ազգային մի բառի օգնություն գտնելու համար»
Հայերեն հնչյունական համակարգի ստեղծումը

Մաշտոցը 405-ին ստեղծում է հայերենի հնչյունական համակարգը ճշգրտորեն արտահայտող, ուսուցանելու, թարգմանելու և դպրություն ստեղծելու նպատակին լիովին հարմար նշանագրեր. «Նա իր սուրբ աջով հայրաբար ծնեց նոր և սքանչելի ծնունդներ հայերեն լեզվի նշանագրեր»։ Եդեսիայում Մաշտոցը նորագյուտ տառերը դասավորոմ է՝ օգտվելով հունական այբուբենի հերթականությունից, տառերին տալիս է անուններ (այբ, բեն), որոշում է նրանց թվային արժեքները (Ա =1, Ժ = 10, Ճ = 100)։ Ապա անցնելով Սամոսատ հմուտ հունագետ Հռոփանոսի օգնությամբ կատարելագործում է նորագույն տառերի գծագրությունը, նոր տառերն ուսուցանում իր օգնականներին և այդտեղ հունական կրթություն ստացող մանուկներին, իր աշակերտներ Հովհան Եկեղեցացու և Հովսեփ Պաղնացու հետ սկսում է նոր գրի օգնությամբ Աստվածաշնչից հայերեն թարգմանել Սողոմոնի առակները, որի առաջին նախադասությունը նաև մեսրոպատառ առաջին նախադասությունն էր.

Ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ։

Հայ դպրության հիմնադրումը

Հայոց գրերը ստեղծելիս Մաշտոցը պետք է լուծեր մի շարք բարդ խնդիրներ, որոնցից էին Հայաստանի ավելի քան 300 հազար կմ քառակուսի տարածքում խոսվող բարբառների պայմաններում միասնական գրական հայերենի համար հնչյունական կանոնի որոշումը, գրության ձախից աջ (ինչպես հունարենում) և աջից ձախ (ինչպես ասորերենում) եղած տարբերակներից մեկն ընտրելը, ձայնավորների համար տառեր ունենալու թե չունենալու և կամ ձայնավորների համար հավելանշումներով (դիակրիտիկ նշաններով) արտահայտելու հարցի լուծումը։ Հայերենի հնչյունային համակարգը որոշելից Մաշտոցը առավելապես նկատի առավ արքունիքում, նախարարական որոշ տներում, հոգևորականության շրջանում ձևավորված ծառայողական (ատենական) հայերենը, որը հենված էր արարատյան (ըստ այլ կարծիքների Տարոնի) խոսվածքի վրա և ինքը գործածում էր Սուրբ գիրքը բանավոր թարգմանելիս ու քարոզելիս։ Շրջանցելով խոսվածքային նեղ առանձնահատկությունները նա որոշեց բառակազմիչ հնչյունների (հնչույթների) իրական քանակը, հայերենի համար բացառեց վանկային և ձայնավորներ չունեցող գրային համարակարգերը, առաջնորդվեց մեկ հնչյունին (հնչույթին) մեկ գիր սկզբունքով, հայերենի յուրաքանչյուր հնչյունի համար ստեղծվեց մեկ նշանագիր (բացառություն էր «ու» հնչյունը, եթե այն երկբարբառային արտասանություն չուներ)։ Մաշտոցը իրավացիորեն հրաժարվեց տառերի ձայնային արժեքը փոխող կետերից ու գծիկներից յուրաքանչյուր դեպքում գերադասելով ունենալ առանձին տառ։ Այդպես ստեղծվեց 36 տառ, որոնց կիրառությունը ճշտեց Սողոմոնի առակները թարգմանելիս՝ որդեգրելով գրելու հորիզոնական առաջընթաց հարմարագույն եղանակը, դրեց հայերենի ուղղագրության հիմքը (օրինակ թեև ստեղծվել էր «ը» տառը, բայց, նկատի ունենալով համապատասխան հնչյունի հաճախակի գործածությունը հայերենում, «ը» տառի գրությունը սահմանափակող կանոն հաստատեց)։ Մաշտոցի ստեղծած գիրը և ուղղագրությունը դարձան ամենից լիարժեքը ժամանակի մյուս գրային համակարգերի շարքում և չհնացան անցած 1600 տարիներին։ Միջնադարում Մաշտոցի գրած տառերին ավելացան միայն «o» և «ֆ» տառերը։ Հետագայում արվել են մի քանի ուղղագրական փոփոխություններ (հատկապես արևելահայերենի համար՝ 1922, 1940)։

Մաշտոցը նորաստեղծ գրերով վերադառնում է հայրենիք։ Երկրում ծավալվում է թարգմանչաց շարժումը, որը լուսավորական-կրթական ընդարձակ ու երկարատև գործունեություն էր (երկրի բոլոր մասերում հայկական դպրոցների հիմնադրում, թարգմանական ծավալուն աշխատանք, հայ դպրության ստեղծում, եկեղեցու ու քարոզչության հայացում, հայ գրչության կենտրոնների ու գրադարանների հիմնում)։
Աստվածաշնչի թարգմանությունը

Սահակ Պարթևն ու Մեսրոպ Մաշտոցն աշակերտների հետ սկսել են Աստվածաշնչի թարգմանությունը՝ մի մասն ասորերենից, մյուս մասը՝ հունարենից։ Մաշտոցը նախքան այդ իր քարոզչական գործունեության ժամանակ, բազմիցս բանավոր թարգմանած լինելով Աստվածաշնչի առանձին հատվածներ, դրանց զգալի մասն անգիր գիտեր, և մնում էր ստուգել ու գրի առնել նորագյուտ տառերով։ Կարճ ժամանակում Սուրբ գրքի հիմնական մասը թարգմանվել էր հայերեն և բազմացվել գրչությամբ։ Այդ ընթացքում թարգմանվել են նաև փիլիսոփայական, ժամանակագրական, բնագիտական և այլ բնույթի երկեր։
Հայ գրերի ուսուցման շրջագայությունները

Հայկական այբուբեն

Ա ա

Ծ ծ

Ջ ջ

Բ բ

Կ կ

Ռ ռ

Գ գ

Հ հ

Ս ս

Դ դ

Ձ ձ

Վ վ

Ե ե

Ղ ղ

Տ տ

Զ զ

Ճ ճ

Ր ր

Է է

Մ մ

Ց ց

Ը ը

Յ յ

Ւ ւ

Թ թ

Ն ն

Փ փ

Ժ ժ

Շ շ

Ք ք

Ի ի

Ո ո

և

Լ լ

Չ չ

Օ օ

Խ խ

Պ պ

Ֆ ֆ

Տառերի գյուտից հետո Մաշտոցը իր օգնականների հետ շրջագայել է Հայաստանում, հավաքագրել աշակերտներ, հիմնել դպրոցներ, ինքը տվել հայերենի դասավանդման առաջին օրինակը, հիմնադրել վանքեր, որոնք դարձել են ուսման, գրչության ու գիտության կենտրոն և օրինակ հետագա դարերում նորերը հիմնելու։

Առաջին երեք շրջագայությունները Մաշտոցը կատարել է Արևելյան Հայաստանում, չորրորդը Արևմտյան Հայաստանում։ Այստեղ Անատոլիս կուսակալը, Մաշտոցին պատիվներով ընդունելուց հետո, նրա մտադրությունները հայտնել է Բյուզանդիայի Թեոդոս 2-րդ կայսրին։ Սա Մաշտոցին շնորհել է Ակումիտ (տքնող, արթուն հսկող) պատվավոր տիտղոսը, սակայն զրկել գործունեության իրավունքից և Մաշտոցը օգնականների մի մասին թողնելով Փոքր Հայքի Մելիտենե (Մալաթիա) քաղաքում, մնացածների հետ մեկնել է Կոստանդնուպոլիս, բանակցել կայսրի հետ, ստացել հայ երեխաներին մայրենի լեզվով կրթելու և հայ հոգևորականների դասեր հաստատելու կայսերագիր իրավունքը։ Վերադառնալով Արևմտյան Հայաստան՝ այստեղ նույնպես հիմնել է հայկական դպրոցներ, մշակութային կենտրոններ։

Ըստ Կորյունի՝ Արևելյան Հայաստանում կատարած երկրորդ շրջագայության ժամանակ, «սկսեց Տիրոջից իրեն շնորհվածի համեմատ նշանագրեր հորինել վրացերեն լեզվի համար»։ (Մովսես Խորենացի Պատմություն Հայոց 1968)։

Արևելյան Հայաստանում կատարած իր մի այլ (հինգերորդ) շրջագայության ժամանակ Մաշտոցն այցելել է Բուն Աղվանք (Կուր գետի ձախ ափին), ամենաբազմամարդ ցեղի գարգարացիների լեզվի համար տեղացի Բենիամին երեցի օգնությամբ ստեղծել տառեր («Նշանագրեր ստեղծեց գարգարացիների լեզվի համար» Խորենացի նույն տեղում), հիմնել դպրոցներ, սկիզբ դնել թարգմանչաց գործին։
Մաշտոցի և նրա աշակերտների գործունեությունը

Մեսրոպ Մաշտոցին նվիրված ՀՀ արծաթե հուշադրամ‎

Դոնալդ Կնուտը Մեսրոպ Մաշտոցի արձանի առջև, հունիսի 9, 2006 թ․

431 թ. Մաշտոցի աշակերտներ Ղևոնդ Վանանդենցին, Կորյունը, Եզնիկ Կողբացին և Հովսեփ Պաղնացին Կոստանդնուպոլսից բերել են Աստվածաշնչի Յոթանասնից կոչվող հունարեն կանոնները և այլ գրականություն։ Սկիզբ է առել Աստվածաշնչի նախնական շտապ (փութանակի) կոչվող թարգմանության համեմատական խմբագրումը, չեղած հատվածների թարգմանումը, որով ստեղծվել է Աստվածաշնչի հայտնի Սահակ-Մեսրոպյան հայերեն թարգմանական բնագիրը։ Շարունակելով թարգմանական և խմբագրական աշխատանքը՝ Մաշտոցը և Սահակ Պարթևը կազմել են հայ եկեղեցու Պատարագամատույցի, Ծիսարանի («Մաշտոցի»), ժամագրքի նախնական տարբերակները։ Մաշտոցը գրել է քարոզներ, ճառեր, ուղերձներ, կազմել է հունական երկերի մի ժողովածու, որը հետո ինքը թարգմանել է հայերեն, ըստ որոշ տվյալների խմբագրել է Գրիգոր Լուսավորչի «Հաճախապատում» քարոզների ժողովածուն։

Մեսրոպ Մաշտոցը։

Մաշտոցը եղել է ժամանակի խոշոր հայ բանաստեղծը։ Ըստ տեղեկությունների, ճգնակյաց կյանքի տարիներից սկսած նա հոգևոր բանաստեղծություններ է հորինել։ Տառերի գյուտից հետո, երբ շատացան եկեղեցու ծեսերը, երգեցողությունը հայացնելու խնդիրը, Մաշտոցի ստեղծած երգերը որդեգրվեցին եկեղեցու կողմից, իսկ հետայգայում մտան Շարակնոցի մեջ։ Ըստ բազում վկայությունների շարակնոցներում կա շուրջ 130 բանաստեղծություն, այդ թվում Հարց. Տէր երկնից, Ողորմեա շարքերից։ Դրանք մեսրոպյան տառերով գրված բանաստեղծություններ են։ Մաշտոցի բանաստեղծությունները խորապես քնարական են, կրում են հեղինակի խոր ներշնչանքի կնիքը։

Ծով կենցաղոյս հանապազ զիս ալեկոծէ,
Մրըրկեալ ալիք թշնամին ինձ յարուցանէ,
Նաւապետ բարի, լեր անձին իմոյ ապաւէն։
(Շարական)

Մաշտոցը Սահակ Պարթևի հետ, հիմնադրել է հայ մասնագիտական երաժշտությունը նրանք կարգավորել են հայոց բանավոր ժողովրդական ու հոգևոր ձայնեղանակները և օգտագործել եկեղեցական երաժշտության մեջ հայ մասնագիտական երաժշտության ելևէջումը՝ պայմանավորելով հայոց լեզվի հնչերանգով։ Մաշտոցը եղել է նաև հայ երգի առաջին դպրոցական ուսուցիչը։

Մաշտոցը հայերենի առաջին ուսուցիչը լինելով նաև հայ մանկավարժության առաջամարտիկն է։ Նա մշակել է հայոց լեզվի, հայ երաժշտության և հայկական նորաստեղծ դպրոցներում ուսուցանվող մյուս առարկաների դասավանդման սկզբունքները, որոշել է հայկական դպրոցի լեզվական հիմունքը դասավանդումն սկսել մեսրոպյան տառերի և հայերենի, որպես միակ մայրենի լեզվի, ուսուցմամբ, հանրակրթական առարկաները դասավանդել հայերեն, օտար լեզուները հայոց լեզվի հիման վրա։ Մաշտոցական այս հիմունքը հետագա դարերում ավանդական դարձավ հայկական դպրոցների համար թե հայրենիքում, թե հայրենիքից դուրս։

Մաշտոցի մանկավարժական հայացքների կարևոր մի կողմն է դպրոցում դասավանդումը աշակերտներին լիովին հասկանալի լեզվով կատարելը։ Հայաստանի դպրոցներում հունարեն և ասորերեն դասավանդումը ամբողջությամբ հայերենով փոխարինելը, հիմնական նպատակից բացի նաև մանկավարժական խորհուրդ է ունեցել։
Մաշտոցի առաքելությունն ու հիշատակը

Մեսրոպ Մաշտոցի գերեզմանը Օշականում

Սուրբ Մեսրոպ Մաշտոց Եկեղեցի (Օշական)

Մաշտոցի աշխարհայացքին բնորոշ է մարդու ինքնաճանաչման և կատարելագործման գաղափարը, մարդը իր ոչ կատարյալ լինելը ներքին անմաքրություններն ու արատավոր արարքները գիտակցում է Կատարյալ ճանաչելու և նրա հետ շփվելու շնորհիվ, որը մարդուն մղում է դեպի խոր զղջում, ապաշխարհություն և ճանապարհ բազում Կատարյալին մոտենալու ու ձուլվելու ներքնապես մաքրվելու և համընդհանուր սիրով լցվելու։ Մաշտոցի հասարակական հայացքների մեջ կարևոր են ժողովրդին մայրենի լեզվով լուսավորելու, հայությունն ու հայրենիքը քրիստոնեական եկեղեցու և հայոց լեզվի ու հայ մատենագրության միջոցով միավորելու, ժողովրդի ազգային ինքնությունը պահպանելու գաղափարները։

Որպես անհատ Մաշտոցը, Խորենացու վկայությամբ, գերազանցել է. «… բոլոր առաքինի մարդկանցից, որպիսիք այն ժամանակ կային։ Որովհետև ամբարտավանություն և մարդահաճությունը նրա վարքում երբեք տեղ չգտան, այլ հեզ, բարյացակամ և բարեմիտ լինելով, երևում էր բոլորին երկնայինների սովորությամբ զարդարված։ Որովհետև նա հրեշտակի տեսք ուներ, բեղմնավոր միտք, պայծառ էր խոսքով, գործերով ժուժկալ»։ (Պատմություն Հայոց, 1968 թ.) Կորյունը վկայում է «…շատ բանտարկյալներ ու կալանավորներ և նեղյալներ ազատեց Քրիստոսի ահավոր զորությամբ կորզելով նրանց բռնակալների ձեռքից… շատ մուրհակներ պատռեց» (Վարք Մաշտոցի, 1962 թ.)։

Մաշտոցի մահից հետո հազարապետ Վահան Ամատունին և զորավար Հմայակ Մամիկոնյանը մեծ բազմությամբ նրա մարմինը տեղափոխում ենՕշական, որտեղ երեք տարի անց Վահան Ամատունին տաճար է կառուցում, աճյունը տեղափոխում այնտեղ։ Նրա հիշատակը հարգելու համար Հովսեփ կաթողիկոսը հանձնարարում է Կորյունին գրելու Մաշտոցի կյանքն ու գործը։ Հայ եկեղեցին, նկատի ունենալով Մաշտոցի ժողովրդականությունը, նրան դասել է իր սրբերի շարքը։

428 թ. Հայաստանի արևելյան մասում նույնպես վերացավ հայոց Արշակունիների պետականությունը։ Քաղաքական տեսակետից Հայաստանի համար այդ ծանր ժամանակաշրջանում Մաշտոցի գյուտով ծնունդ առած հայոց դպրությունը արագ ծաղկեց որպես երկրի քաղաքականապես անջատ մասերը հոգևոր ու մշակութային զոդումով միավորող և հայությանը ձուլումից պատսպարող ուժ։

Հայաստանում և սփյուռքում Մաշտոցի անունով են կոչվում պետական ու հասարակական հիմնարկներ, դպրոցներ, փողոցներ և այլն։ 1962 թ. Մաշտոցի անունն է կրում հայկական ամենահարուստ ձեռագրատունը Մատենադարանը։ Օշականի ճանապարհին կանգնեցվել է մաշտոցյան այբուբենին նվիրված հուշակոթող։ Մաշտոցի անունն է կրում նաև Երևան քաղաքի գլխավոր պողոտան։ Նրա անունով է կոչվում Օշականի գլխավոր փողոցը, միջնակարգ դպրոցը և Օշականում կա նրա անունը կրող եկեղեցի, որը կառուցվել է նրա շիրմիվրա։Օշականում գործում է նաև նրա անունը կրող երիտասարդաց և պատանյաց միություններ։

http://hy.wikipedia.org/

вторник, 28 января 2014 г.

Աշխարագրություն

Տարածման շրջաններ
Սահարա անապատը տիեզերքից

Անապատների բնական զոնան ընկած է մայրցամաքների բարեխառն, մերձարևադարձային և արևադարձային գոտիների ներքին շրջաններում։ Անապատները տարածված են բոլոր մայրցամաքներում

Կլիմա

Անապատների զոնան բնութագրվում է չոր, ցամաքային կլիմայով, օրական և տարեկան ջերմաստիճանների մեծ տատանումներով։ Անապատներում գոլորշունակությունը մի քանի անգամ գերազանցում է տեղումների քանակին, խոնավության գործակիցը կազմում է 0,1 - 0,2։

Ամռանը շատ շոգ է։ Հուլիսի միջին ջերմաստիճանը +28 +30°C է, իսկ առավելագույնը՝ +58,1°C (Սահարա)։ Ավազը տաքանում է մինչև +80°C։ Ձմռանը ցուրտ է։ Հունվարի միջին ջերմաստիճանը -5 -10°C է, երբեմն՝ -50°C (բարեխառն գոտում)։ Տարեկան տեղումները քիչ են, առավելագույնը՝ 100 - 200 մմ., իսկ որոշ անապատներում՝ 50 մմ.։ Տեղումների մեծ մասը դիտվում է գարնանը։

Կարակում

Հողեր

Անապատային զոնային հատուկ են գորշ-անապատային հողերը, որոնք հումուսով շատ աղքատ են։ Ընդարձակ տարածքներ են կազմում ավազային ու քարքարոտ տարածքները։ Շատ են աղուտներն ու աղատաշտակները։

Անապատների բուսազուրկ տարածքներում քամին առաջացնում է բարխաններ, դյուներ (ավազաթմբեր)։

Բուսական աշխարհ

Ատակամա անապատը տիեզերքից

Զոնայում բուսականությունը շատ աղքատ է։ Բույսերը քսերոֆիլ են, ունեն երկար առանցքային արմատներ՝ հարմարված չոր ցամաքային կլիմային։ Ուղտափուշի վերգետնյա մասը 1 - 1,5 մ. է, իսկ առանցքային արմատը՝ 10 - 15 մ.։ Բույսերից շատերը զուրկ են տերևներից։

Անապատներում տարածված է սաքսաուլը, ուղտափուշը, օշան, օշինդրը, անապատային ակացիան, կակտուսները, անապատային բոշխը, վելվիչին, էֆեմերները, էֆեմերոիդները։

Անապատով հոսող գետերի հուների երկարությամբ սովորաբար աճում է փարթամ բուսականություն (բարդի, ուռենի, բոշխ, կաղամախի, եղեգ և այլն)։ Այս շրջաններին անվանում են թուգայներ։

Կենդանական աշխարհ

Լիբիական օազիս

Անապատային զոնայի կենդանական աշխարհը նույնպես աղքատ է։ Կենդանիները հարմարված են շոգ ու չոր կլիմայական պայմաններին։ Ուղտըմեկ շաբաթ կարող է առանց ջրի դիմանալ։ Որոշ սողուններ բոլորովին ջուր չեն խմում և բավարարվում են սննդի մեջ եղած ջրի քանակով։ Վայրի ավանակը՝ Կուլան ծարավը հագեցնելու համար ժամում անցնում է 60 կմ. տարածք։

Անապատներում շատ են սողունները (մողեսներ, օձեր), կրծողները (ավազամկներ, գետնասկյուռներ, ճագարամկներ), սարդերը, կարիճները։ Երբեմն հանդիպում են այծքաղներ, ջայլամ, բորենի, անապատային աղվես, առյուծ (հազվադեպ), իսկ գետափնյա փարթամ բուսականության պայմաններում՝ վագրեր, վարազներ, եղեգնակատուներ։

Յուրացում

Քաղցրահամ ջրի առկայության դեպքում անապատները կարող են դառնալ մշակովի տարածքներ, որոնք կոչվում են օազիսներ։ Այստեղ մշակում են բամբակ, բրինձ, խաղող, նուռ, թուզ, սեխ, ձմերուկ։ Ոռոգման և պարարտացման դեպքում օազիսներում տարեկան կարելի է ստանալ 2 - 3 բերք։

пятница, 17 января 2014 г.

Արվեստ

Սերգեյ Մերկուրով

Սոցիալիզմի վաղ շրջանում հայկական քանդակագործության առջև ծառացած խնդիրները առնչվում էին «լենինյան մոնումենտալ պրոպագանդայի» ծրագրերի հետ: Ողջ Խորհրդային Միությունում նախատեսվում էր կանգնեցնել մարքսիստական գաղափարախոսության հիմնադիրներին, հեղափոխական գործիչներին, քաղաքացիական պատերիազմի հերոսներին փառաբանող հուշարձաններ: Սակայն տնտեսական պայմանների հետևանքով այդ աշխատանքները իրականացվում էին էժան, ոչ դիմակայուն նյութերից, ինչի պատճառով էլ դրանց մեծ մասը չի պահպանվել: Քանդակագործությունը տեմպերը բավական դանդաղ ընթացք ունեին, քանի որ չկային մասնագիտական կրթություն ստացած վարպետներ , ովքեր կկարողանային զարգացնել ու խթանել կերպարվեստի այս ճյուղը:
1925-1927թթ. Հայաստան են գալիս Ռուսաստանում և արտասահմանում կրթված քանդակագործներ Արա Սարգսյանը, Ստեփան Թարյանը, Սուրեն Ստեփանյանը, Այծեմնիկ Ուրարտուն և Սերգեյ Մերկուրովը, որոնց շնորհիվ աստիճանաբար ձևավորվում ու վերելք են ապրում քանդակագործության տարբեր ժանրերն ու տեսակները: 1920-30-ական թթ. Խորհրդային Հայաստանում քանդակագործության մոնումենտալ ձևերի ու տեսակների զարգացման համար կարևոր դեր է կատարել Սերգեյ Մերկուրովը :
Սերգեյ Մերկուրովը ծնվել է 1881թ. Ալեքսանդրապոլում: Ուսումը ստացել է Թիֆլիսի ուսումնարանում, որից հետո ընդունվել է Կիևի ճարտարագիտական ինստիտուտ, որտեղից հեռացվում է քաղաքական վեճերում մասնակցություն ունենալու պատճառով: Ուսումը շարունակել է Շվեյցարիայում` Ցյուրիխի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետում` միաժամանակ դառնալով շվեյցարացի քանդակագործ Ադոլֆ Մեյերի աշակերտը: Վերջինիս խորհրդով Մերկուրովն ընդունվում է Մյունխենի գեղարվեստի ակադեմիա, որտեղ սովորում է մինչև 1905թ.: 1905-1907թթ. ապրում և ստեղծագործում է Փարիզում, որտեղ ծանոթանում է Ռոդենի և Մենյեի աշխատանքներին, որ մեծ հետք են թողնում իր ստեղծագործության վրա: 1907թ-ից Մերկուրովն ապրում է Թիֆլիսում և Յալթայում: Յալթայում ապրելու տարիներին Մերկուրովն աշխատում է հայկական եկեղեցում` իրականացնելով ավագ սեղանի, ներքին ու արտաքին որմերի և ճակատների զարդաքանդակները: 1910թ. տեղափոխվում է Մոսկվա, որտեղ նրան հրավիրում են անելու Տոլստոյի հետմահու դիմակը:
1918թ. հաստատվում է «Հանրապետության հուշարձանների մասին» դեկրետը, որը հրապարակում է այն հուշարձանների ցանկը, որ նախատեսվում են տեղադրվել Ռուսաստանի տարբեր քաղաքներում: Այդ ընթացքում Մերկուրովն արդեն արել էր նշված ցուցակի մեջ մտնող 2 գրանիտե աշխատանք` Դոստոևսկու(1914) և Տոլստոյի(1912) քանդակները: Դոստոևսկու քանդակը Մերկուրովը մտածել էր դեռևս 1905թ., երբ կերտել էր գրողի մոտ 20 կիսանդրի, նախքան քանդակի նյութին` շվեդական գրանիտին անցնելը: Արդեն պատրաստի քանդակները Մերկուրովը ներկայացնում է հատուկ հանձնաժողովի դատին, որը հավանության է արժանացնում դրանք: Դա Մերկուրովի առաջին մեծ հաջողությունն էր նոր իշխանության տարիներին:
1928թ. համամիութենական մրցույթ է հայտարարվում Երևանում Ստեփան Շահումյանի հուշարձանը տեղադրելու առիթով, և իրենց նախագծերն են ներկայացնում Ս. Մերկուրովը, Ա. Սարգսյանը, Ա. Ուրարտուն, Մ. Գրիգորյանը և այլք: Մերկուրովի նախագիծը հաղթում է, և ճարտարապետ Ի. Ժոլտովսկու ընկերակցությամբ նա իրականացնում է հուշարձանի ստեղծումն ու տեղադրումը, որի հանդիսավոր բացումը տեղի է ունենում 1931թ. սեպտեմբերին: Աստիճանավոր ցածր հարթակի վրա` մոխրագույն բազալտով սալապտաված քառանիստ հզոր մույթերի դիմաց, կանգնած է հայ հեղափոխականի ուժեղ կերպարը. ձեռքերը կրծքին խաչած Շահումյանի դիմագծերում ու ողջ կեցվածքում տպավորվել է վեհ գաղափարի համար նահատակվող , անկոտրում մարդու ուժը:
Ստալինյան անհատի պաշտամունքի շրջանում Մերկուրովը դառնում է առաջին քանդակագործներից մեկը, ով պարբերաբար պատվերներ էր ստանում Լենինի և Ստալինի քանդակների համար և ստեղծում է մեծ թվով հուշարձաններ, որ տեղադրվել են Խորհրդային Միության տարբեր երկրներում` Ռուսաստանում, Ուկրաինայում, Հայաստանում:Մերկուրովը ստեղծում է Ստալինի 3 հսկայական քանդակ` Երևանում, Դուբնայում և Մոսկվայում, որոնք հետագայում` խրուշչովյան ձնհալքի տարիներին, իջեցվում են կամ քանդվում: Երևանում Մերկուրովը կոթողային երկու մեծ հուշարձան է կանգնեցնում: 1940թ.-ին Լենինի անվան կենտրոնական հրապարակում ճարտարապետներ Լ. Վարդանյան և Ն. Փարեմուզյան ամուսինների օգնությամբ ազգային բնորոշ զարդամոտիվներով հարդարված գրանիտե ամբիոնի վերևում` քառանիստ պատվանդանի վրա, կանգնեցնում է Լենինի պղնձե 9 մ-անոց արձանը : Լենինը ներկայացված էր ձեռքն առաջ մեկնած հռետորի տեսքով, որն իր գրանիտե բարձունքից կարծես տեսնում և վստահաբար ցույց էր տալիս «դեպի լուսավոր ապագան տանող ուղին»: Երևանյան այս հուշարձանը ինքնատիպ չէր, քանի որ կրկնում էր 1939թ. Մոսկվայի Կրեմլում` ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նիստերի դահլիճում Մերկուրովի տեղադրած Լենինի մարմարե ֆիգուրը:
Ավելի վիթխարի ստեղծագործություն էր 1950թ. Երևանում բացված Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակին նվիրված հուշարձանը , որի 34 մ բարձրությամբ ուղղաձիգ տուֆե պատվանդանի վրա տեղադրված էր Ստալինի բրոնզե 17 մ-անոց արձանը : Հետագայում` 1967թ., նույն պատվանդանի վրա, տեղադրվում է Արա Հարությունյանի կերտած «Մայր Հայաստան» հուշարձանը` կոփածո պղնձից, 22 մ բարձրությամբ:
Մերկուրովը բարձր վարպետության է հասցնում հետմահու դիմակի արվեստը: Պահպանվել են նրա կատարած մոտ 300 աշխատանք` Խրիմյան Հայրիկի, Հովհաննես Թումանյանի, Տոլստոյի, Բուլգակովի, Սուրիկովի, Դերժինսկու, Օրջոնիկիձեի, Ցետկինի, Էյզենշտեյնի և այլոց: Նրա կերտած մահարձանները մինչ օրս կանգնած են Մոսկվայի տարբեր հատվածներում, իսկ Իզմայլովյան այգում կանգնած է նրան նվիրված հուշարձանը:
Մերկուրովը մահանում է 1952թ, թաղված է Մոսկվայի գերեզմանատանը: 1984թ. քանդակագործի ծծնդավայր Գյումրիում բացվում է Մերկուրովի թանգարանը 1869թ. քանդակագործի պապ` Ֆյոդր Մերկուրովի կողմից կառուցված տանը, որտեղ էլ պահվում է նրա աշխատանքների մի մասը:

  «Мысль»
«Смерть вождя»
«Расстрел 26 бакинских комиссаров»
                                              Сталин в Ереване