Էկոլոգիայի և բնության պահպանության ամբիոն
Էկոլոգիայի և բնության պահպանության ամբիոնը ստեղծվել է 1983 թ. ԵՊՀ-ի Կենսաբանության ֆակուլտետում 1957 թ-ից գործող ագրոքիմիայի և հողագիտոթյան ամբիոնի հիմքի վրա:
Ստեղծման օրից մինչև 1995 թ-ը ամբիոնը ղեկավարել է պրոֆեսոր Ջ.Հ. Մելիք-Խաչատրյանը, իսկ 1997 թ-ից մինչև այժմ` պրոֆեսոր Կ.Վ. Գրիգորյանը: Ամբիոնի ստեղծման գործում կարևոր դեր է ունեցել ՀՍՍՀ բարձրագույն կրթության վաստակավոր գործիչ, ԵՊՀ-ի պրոռեկտոր Լևոն Գարեգինի Եսայանը:
Վերջին ութ տարիների ընթացքում ամբիոնի կազմը համալրվել է երիտասարդ մասնագետներով: Ամբիոնում տարվում են աշխատանքներ դասավանդման և գիտահետազոտական աշխատանքների ժամանակակից պահանջների համապատասխան մակարդակ պահպանելու և երիտասարդ մասնագետներ պատրաստելու ուղղությամբ: Ամբողջովին փոփոխության են ենթարկվել ուսումնական ծրագրերը, որոնք համապատասխանում են նոր կրթական համակարգին: ԵՊՀ-ի շրջանակներում «Էկոլոգիա և բնության պահպանություն» առարկայի դասընթացների կազմակերպումը կատարվում է ամբիոնի դասախոսների կողմից: Ներկայումս ամբիոնի դասախոսները ԵՊՀ-ի 17 ֆակուլտետներում դասավանդում են «էկոլոգիա և բնության պահպանության հիմունքներ» դասընթացը: Ամբիոնը գիտական կապեր է պահպանում հանրապետության տարբեր բուհերի գիտահետազոտական ինստիտուտների և նախարարությունների հետ, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների և ինստիտուտների հետ:
Ամբիոնի աշխատակիցների կողմից հրատարակվել են ուսումնական, գիտա-մեթոդական ձեռնարկներ և ինտերակտիվ ուսուցման ծրագրեր:
Ամբիոնի շրջանավարտների հիմնական մասն աշխատում է հանրապետության գիտահետազոտական, բարձրագույն ուսումնական հաստատություններում և նախարարություններում:
Գիտահետազոտական բնագավառում ամբիոնը ունի հետևյալ ձեռքբերումները.
Տեխնածին աղտոտվածության պայմաններում բնական օբյեկտների (հող, ջուր, բույս) էկոլոգիական գնահատականի համար որպես ախտորոշիչ ցուցանիշ,առաջին անգամ, օգտագործվել է հողի ֆերմենտների ակտիվության ուժգնությունը: Նշված նպատակի համար մշակվել են պրակտիկ կիրառության սանդղակներ, որոնք օգտագործվում են տարբեր երկրներում:
Հայաստանի Հանրապետության տեխնածին աղտոտվածության պայմաններում բացահայտվել են երկրացենոզների բաղադրիչների կապը, փոխազդեցությունը և գոյություն ունեցող օրինաչափությունները:
Տրվել է Սպիտակի, Գուգարքի, Թումանյանի, Հրազդանի, տարածաշրջանների ջրային օբյեկտների, հողերի, մշակվող գյուղատնտեսական կուլտուրաների էկոլոգիական գնահատականը և նշված օբյեկտների պահպանության համար մշակվել են համապատասխան մեթոդներ և միջոցառումներ:
Հաշվի առնելով ՀՀ էկոհամակարգերի յուրահատկությունները ոռոգիչ ջրերի համար մշակվել են ծանր մետաղների խտությունների թույլատրելի նոր սահմաններ, իսկ հողում և բույսերում նրանց սահմանային թվերը:
Մշակվել է 2 գիտամեթոդական ձեռնարկներ, որոնց միջոցով հնարավոր է դաշտային և լաբորատոր պայմաններում որոշել ծանր մետաղներով բնական օբյեկտների աղտոտվածության աստիճանը և նրանց տարածման արեալները:
Առաջին անգամ ուսումնասիրվել է ծանր մետաղներով աղտոտված հողերում ընթացող ինքնավերականգման պրոցեսները:
Տարբեր էվտրոֆացման փուլերում Սևանա լճի ֆիտոպլանկտոնային համակեցության սուկցեսիոն պրոցեսների ուսումնասիրությունների միջոցով բացահայտվել է, որ լճում ի հայտ են եկել նոր` գերիշխող տեսակներ, որոնք էֆտրոֆ լճերին բնորոշ տեսակների հետ միասին հանդիսանում են ջրի որակը բնութագրող կենսաինդիկատորներ:
Իրականացվել են Դեբեդ գետի և նրա ջրահավաք ավազանի, ինչպես նաև Սյունիքի մարզի գետային ցանցի ուսումնասիրություններ` իրենց մեջ ներառելով Էկոլոգիական մոնիտորինգ, ավազանային մակարդակով էկոլոգիական գնահատական, տարածքի կառավարում և կայուն զարգացման քաղաքականության մշակում:
Իրականացվել են նաև էկոհամակարգերի բաղադրիչների վրա մարդածին ազդեցության գնահատում քիմիական և կենսաբանական մոնիթորինգի մեթոդների համատեղ կիրառությամբ:
Ստեղծված նոր էկոլոգիական պայմաններում որոշվել են ավազանների գետային ցանցի ջրերի քիմիական կազմը և իռիգացիոն հատկությունները: Բացահայտվել են էկոհամակարգերի բիոտիկ և աբիոտիկ բաղադրիչների միջև քանակական օրինաչափությունները: Իրականացվել է գետերի սանիտարական վիճակի գնահատում:
Ամբիոնում կատարվում են նաև գիտահետազոտական աշխատանքներ Էկոլոգիական մոնիտորինգ, ավազանային մակարդակով էկոլոգիական գնահատական, տարածքի կառավարում և կայուն զարգացման քաղաքականության մշակում ուղղությամբ:
Այս բնագավառում տարվող աշխատանքների նպատակներն են.
1. Էկոհամակարգերի բաղադրիչների վրա մարդածին ազդեցության գնահատում քիմիական և կենսաբանական մոնիթորինգի մեթոդների համատեղ կիրառությամբ:
2. Ստեղծված նոր էկոլոգիական պայմաններում ավազանի գետային ցանցի ջրերի քիմիական կազմի և իռիգացիոն հատկությունների որոշում:
3. Էկոհամակարգերի բիոտիկ և աբիոտիկ բաղադրիչների միջև քանակական օրինաչափությունների բացահայտում:
4. Գետերի սանիտարական վիճակի գնահատում:
5. Տարածքի կառավարման գործընթացների մշակում:
6. Տարածքի կայուն զարգացմանը նպաստող ռազմավարության մշակում:
Ագրոկենսաբազմազանութունը պարենի անվտանգության կարևորագույն բաղադրիչն է: Կենդանիների և բույսերի գենետիկական ռեսուրսներին վերաբերվող ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության 2010թ. Համաշխարհային զեկույցում նշվում է Հայաստանում ագրոկենսաբազմազանության մոլեկուլային ուսումնասիրությունների անհրաժեշտության մասին, որպես երկրի տնտեսական կայուն զարգացման կարևորագույն բաղադրիչ: Էկոլոգիայի և բնության պահպանության ամբիոնում տարվում են հետազոտություններ հիմնարար և կիրառական կենսաբանության հետևյալ բնագավառներում՝

1. Ագրոկենսաբազմազանության, ինչպես նաև ցամաքային և ջրային էկոհամակարգերի էկոլոգիական, ֆենոտիպային և գենոմային ուսումնասիրություններ (գենոմի սեքվենավորում, ԴՆԹ-շթրիխգաղտնագրում, ֆիլոգենետիկ ուսումնասիրություններ, ԴՆԹ-անձնագրեր` SSR և SNP ԴՆԹ մարկերային համակարգեր, գենետիկական բազամզանություն և այլն) և գենետիկական համադրման ուսումնասիրություններ:
2. Ագրոկենսաբազմազանության ադապիվ փոփոխականության գենետիկական և մոլեկուլային մեխանիզմների (կայունությունը կեսածին և ոչ կենսածին գործոնների նկատամբ, ադապտիվ գեների էքսպրեսիա, ՌՆԹ-ինտերֆերենցիա, էպիգենետիկա, տնտեսապես կարևոր գեների ԴՆԹ-թիփավորում) ուսումնասիրություն:
3. Կենդանի օրգանիզմների վրա շրջակա միջավայրի աղտոտիչների ազդեցության գնահատում կիրառելով էկոտոքսիկոլոգիական, գենետիկական և կենսաինդիկացիոն մոտեցումներ
4. Տոհմային կենդանիների գենետիկական փորձաքննության համար անհրաժեշտ գենետիկական համակարգերի մշակում:
5. Գենետիկորեն վերափոխված օրգանիզմների շրջակա միջավայրի ռիսկերի գնահատում, ինչպես նաև դրանց քանակական և որակական անալիզ:
Ամբիոնում կատարվում են բազմաթիվ գիտական և կրթական դրամաշնորհային ծրագրեր, որոնց ակտիվ մասնակցում են ուսանողները: Հարկ է նշել TEMPUS-ի կրթական ծրագիրը, որի շրջանակներում մշակվել է “Կիրառական կենսաբանություն” մագիստրոսական նոր ծրագիրը Հայաստանի, Վրաստանի և եվրոպական առաջատար համալսարանների` (Արևմտյան Անգլիայի համալսարան (Մեծ Բրիտանիա), Սալոնիկի Արիստոտելի համալսարան (Հունաստան), Պ&Բ խորհրդատվական կազմակերպություն (Պորտուգալիա), Ալեկանտեի համալսարան (Իսպանիա)) միջև համագործակցության արդյունքում: Մագիստրոսական ծրագիրը համապատասխանում է կրեդիտների փոխանցման եվրոպական համակարգի (ECTS) չափորոշիչներին: Կազմված է հիմնական` պարտադիր, և կամընտրական մոդուլներից, և պատրաստում է բարձր որակավորում ունեցող մասնագետներ հետևյալ չորս ուղղություններով` առողջապահական կենսատեխնոլոգիա, գյուղատնտեսական կենսատեխնոլոգիա, բնապահպանական կենսատեխնոլոգիա և սննդի կենսատեխնոլոգիա: Ուսանողները ձեռք կբերեն և կկատարելագործեն իրենց գործնական հմտությունները արդի սարքավորումներով հագեցած գիտական լաբորատորիաներում, կօգտվեն զուգակցված ուսուցման հնարավորություններից, որոնք միավորում են ավանդական և արդի կրթության լավագույն որակները: Կտրամադրվեն ժամանակակից գրականություն և էլեկտրոնային միջոցներ:
Ամբիոնում կատարվել են նաև ANSEF 2010 և 2011 դրամաշնորհային ծրագրերը, որոնք ուղղված են Էրեբունու արգելոցում աճող վայրի բույսերի մոլեկուլային ուսումնասիրություններին և պահպանությանը: Գիտական խումբը մասնակցում է նաև COST FA1003 ծրագրին, որի նպատակն է գնահատել հայաստանում խաղողի սորտերի գենետիկական պոտենցիալը:
Ամբիոնում մասնագիտացվող ուսանողների ավարտական աշխատանքների և մագիստրոսական թեզերի թեմաները համապատասխանում են գիտահետազոտական աշխատանքների բնույթին:

Комментариев нет:
Отправить комментарий