Կոլիզեյ (լատ.՝ Colosseum), Հին
Հռոմի ամենամեծ ամֆիթատրոնը, կայսերական Հռոմի վիթխարի և հռչակավոր կոթողներից է, որն
իր ժամանակին կրկեսի շենք էր։ Նրա կառուցումը սկսել Վեսպասիանոս կայսրը մ.թ. 57 թվականին,
ավարտել Տիտոսը 80 թվականին։
Սկզբնապես Կոլիզեյը կոչվել է Ֆլավիոսների
ամֆիթատրոն (լատ.՝ Amphitheatrum Flavium)։ Իր անունը ստացել է «կոլոսիում» կամ «կոլոս»
բառից, որը հունարեն է, նշանակում է՝ հսկա, մեծ։ Սակայն Կոլիզեյը այդպես է կոչվել
8-րդ դարից, կամ իր հսկա չափերի, կամ այն պատճառով, որ նրա մոտակայքում հնում կանգնած
է եղել Ներոնի վիթխարի արձանը։ Այսպիսով, արձան-կոթողն է իր անունը տվել այդ հսկա կրկեսին։
Կոլիզեյը կիսաբոլորաձև էր և ուներ
հարյուր ութսունութ մետր երկարություն, հարյուր հիսունվեց մետր լայնություն և քառասունութ
ու կես մետր բարձրություն, ուր ութսուն կարգ աստիճանների վրա տեղավորվում էին հիսունից
մինչև ութսուն հազար հանդիսատես։
Կոլիզեյը գտնվում է Հռոմում` Էսկվիլինյան
խոռոչում` Պալանտինյան և Ցելիևյան բլուրների միջև, որտեղ գտնվում էր Ներոնի Ոսկե Տանը
պատկանող լճակը։
Կոլիզեյը հին Հռոմում[խմբագրել]
Քրիստոնյա նահատակների վերջին
աղոթքը:
Կոլիզեյի շինարարությունը սկսվել
է կայսր Վեսպիանոսի օրոք՝ Իզրայելում հաղթանակներ տանելուց հետո։ Այդ մասին տեղեկացնում
է Սվետոնին. «Նա նոր շինություններ սկսեց պատրաստել... ամֆիթատրոն քաղաքի մեջտեղում,
որն ինչպես նա տեղեկացավ դեռ պլանավորել էր կառուցել Օգոստոսը»։ Շինարարությունն ավարտվել
է 80 թ.-ին՝ Վեսպիանոսի որդու՝ Տիտոսի օրոք։ Կոլիզեյի բացումը նշանավորվեց խաղերով,
որի կապակցությամբ Սվետոնին գրել է. «Ամֆիթատրոնի և նրա մոտակայքում գտնվող բաղնիքների
բացման կապակցությամբ նա (Տիտոսը) կազմակերպեց գլադիատորական մարտեր` շատ հարուստ և
ճոխ, կազմակերպեց նաև ծովամարտեր, որից հետո կրկին նույն վայրում դուրս բերեց հինգ
հազար գլադիատորներ և տարբեր կենդանիներ»։
Get a $200 Bonus at Harrah's Casino in Las Vegas
ОтветитьУдалитьThe new aprcasino Harrah's Casino is one of the most well-known Las Vegas-style gri-go.com casino resorts. It features a https://jancasino.com/review/merit-casino/ full-service spa, a full-service spa and 출장안마