1.Աղբի տեսակները և դրանց քայքայման ժամկետը
Տարբերակում են աղբի մի քանի տեսակներ.
Ըստ ծագման՝
1) Արտադրական թափոններ
2) Կենցաղային-սպառողական թափոններ
Ըստ ագրեգատային վիճակի՝
1) Պինդ
2) Հեղուկ
3) Գազային
Ըստ վնասակարության աստիճանի՝
1) 1-ին- ծայրահեղ վտանգավոր
2) 2-րդ- խիստ վտանգավոր
3) 3-րդ - չափավոր վտանգավոր
4) 4-րդ- քիչ վտանգավոր
5) 5-րդ- ոչ վտանգավոր
1)Կենդանիների գոմաղբ՝ մեծ քաղաքների դժբախտությունը: Այն քայքայվում է ընդամենը 10-15 օրում:
2)Սննդային մնացորդները կազմալուծվում են 1 ամսվա ընթացքում:
3)Թուղթ. Ամենասովորական գրասենյակային թղթի քայքայվելու համար անհրաժեշտ է 2 տարի, իսկ թերթի համար՝ 1-3 ամիս:
4)Ստվարաթղթե տուփերը կազմալուծվում են 3 ամսվա ընթացքում:
5)Տախտակները և պահածոների տարաները 10 տարվա ընթացքում են քայքայվում, ինչպես նաև հին կոշիկները:
6)Իսկ երկաթյա իրերը կազմալուծվում են 10-20 տարվա ընթացքում:
7)Ամենավտանգավորները՝ ավտոմեքենաների և էլեկտրական մարտկոցները քայքայվում են մոտ 100 և ավելի տարիների ընթացքում:
9)Ռետինե անվադողերը՝ 120-140 տարվա ընթացքում:
10)Պլաստիկ շշեր. Քայքայվում են 180-200 տարիների ընթացքում:
11)Ալյումինե տարաներ՝ գրեթե ամենավտանգավոր թափոնները. Քայքայվում են 500 տարվա ընթացքում:
12)Եվ, վերջապես, ապակի. Դրա քայքայման ընթացքը տևում է ավելի քան 1000 տարի:
Комментариев нет:
Отправить комментарий