Պետական բյուջեն փաստաթուղթ է, որում ներկայացված են մեկ տարվա կտրվածքով կատարվելիք ծախսերը և եկամուտները:
«Բյուջե-ն /«budjet/ միջնադարյան անգլերեն բառ է: Այդ ժամանակ այսպես են կոչել քսակը, որում թագավորը պահում էր պետական ծախսերի համար նախատեսված փողերը: Այսօր էլ այդ բառից գոյացած տերմինը շարունակում է պահպանել նույն իմաստն ու նպատակայնությունը: Ժամանակակից աշխարհում, սակայն, յուրաքանչյուր երկրի բյուջե ունի իր առանձնահատուկ կառուցվածքն ու սահմանումը: Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգը երկու մակարդակի բյուջեների ամբողջությունն է` պետական և համայնքների: Պետական բյուջեի նախագծի կազմման համար պատասխանատու է կառավարությունը, իսկ համայնքների բյուջեների նախագծերի կազմման համար` համայնքների ղեկավարները: Բյուջեների նախագծերը կազմվում են ՀՀ կառավարության գործունեության, պետական միջնաժամկետ ծախսերի, ինչպես նաև համայնքների զարգացման ծրագրերին համապատասխան: Պետական բյուջեն հաստատում է խորհրդարանը:
2014թվականի Հայաստանի Հանրապետության պետական բյուջեն կազմում է ծախսերի գծով` 1,286.0մլրդ դրամ, եկամուտների գծով` 1,170.4մլրդ դրամ, իսկ դեֆիցիտը (պակասուրդը)`115.6մլրդ դրամ: Որպես համեմատություն հարկ է նշել, որ 2013թվականի պետական բյուջեն կազմել է ծախսերի գծով 1,183.1մլրդ դրամ, եկամուտների գծով`1,059.1դրամ, դեֆիցիտը 124,0 մլրդ դրամ:
Комментариев нет:
Отправить комментарий