1204-թ.-ին Խաչակիրները գրավեցին Բյուզանդիայի մայրաքաղաքը:Թալանեցին հեքիաթային հարստություն ունեցող քաղաքը ու ոչնչացրին բազմաթիվ մշակութային արժեքներ:Խաչակիրները այլևս առաջ չշարժվեցին:Բյուզանդիայից նվաճված տարածքների վրա նրանք հիմնադրեցին իրենց պետությունը՝ Լատինական կայսրությունը:Իսկ կայսրության
փոքրասիական շրջաններում հույները ստեղծեցին Նիկեայի և Տրապիզոնի կայսրությունները:
Լատինական կայսրությունը երկար չգոյատևեց:1261թ. Կայսր Միքայել VIII-ը հետ գրավեց Կոստանդնուպոլիսը:Լատինական կայսրությունը դադարեց գոյություն ունենալուց:Սակայն խաչակիրների հարվածներից կայսրությունը այնպես էր տրոհվել ու թուլացել,որ այլևս չկարողացավ ուշքի գալ:
1453 թ. Մայիսի 29-ին Օսմանյան բանակը շրջապատեց Կաստանդնուպոլիսը և 63-օրյա պաշարումից հետո գրավեց այն:Բյուզանդական կայսրությունը դադարեց գոյություն ունենալուց:Կոստանդնուպոլսի անկումով փակվեց Արևելահռոմեական կայսրության պատմության վերջին էջը:Քրիստոնյա Արևելքը կորցրեց իր մայրաքաղաքը:Հարավարևելյան Եվրապան մտավ Օսմանյան տերության կազմի մեջ:Տիրանալով կայսրության եվրապական մասին՝ օսմանցիները նախապատրաստվեցին նվաճելու նաև Կենտրոնական և Արևելյան Եվրոպան
Комментариев нет:
Отправить комментарий