Ճառագայթում
Ճառագայթումը մեր շուրջը
Ինչպես է ազդում ճառագայթումը մարդու և շրջակա միջավայրի վրա։ Սա այսօրվա բազմաթիվ խնդիրներից մեկն է և այն, որը շատ մարդկանց ուշադրություն է գրավում։ Ճառագայթումը, իսկապես, վտանգավոր է. մեծ քանակություններով այն բերում է հյուսվածքների, կենդանի բջիջների քայքայման, իսկ փոքր չափաբաժիններով՝ առաջացնում է քաղցկեղային
հիվանդություններ և խթանում է գենետիկական փոփոխությունները։ Սակայն, վտանգ են ներկայացնում ոչ այն ճառագայթման աղբյուրները, որոնց մասին ընդունված է խոսել։ Միջուկային էներգետիկայի զարգացումից եկող ճառագայթման բաժինը չնչին մաս է կազմում, ճառագայթման հիմնական մասը ազգաբնակչությունը ստանում է ճառագայթման բնական աղբյուրներից՝ տիեզերքից, երկրակեղևում գտնվող ռադիոակտիվ նյութերից, բժշկությունում կիրառվող ռենտգենյան սարքավորումներից։ Մարդիկ նույնպես ճառագայթվում են ինքնաթիռով երթևեկելիս։ Քարածխի ահռելի քանակությունների այրումը նույնպես ճառագայթման աղբյուր է։ Ռադիոակտիվությունը նոր երևույթ չէ, և կապել նրա առկայությունը ատոմային էլեկտրակայանների կառուցման կամ միջուկային զենքի ստեղծման հետ սխալ է։ Այն գոյություն է ունեցել երկրի վրա շատ ավելի վաղ, քան կյանք է առաջացել։ Տիեզերքի առաջացման պահից՝ արդեն 20 միլիարդ տարի, ճառագայթումը անընդհատ տարածվում է տիեզերքում։ Շատերը զարմանում են, պարզելով, որ մարդը նույնպես որոշ չափով ռադիոակտիվ է։ Մարդու մկաններում, ոսկորներում և մի շարք այլ հյուսվածքներում կան ռադիոակտիվ նյութերի միկրոսկոպիկ բաժիններ։ Քանի որ ճառագայթման հիմնական չափաբաժինը ազգաբնակչությունը ստանում է ճառագայթման բնական աղբյուրներից, նրանց մեծ մասից խուսափել պարզապես անհնար է։ Մարդը ենթարկվում է ճառագայթման 2 տեսակների՝ արտաքին և ներքին։ Ճառագայթման չափաբաժինները զգալիորեն տարբերվում են և կախված են նրանից, թե որտեղ է մարդ ապրում։
Ճառագայթումն էներգիայի տեղափոխության տարատեսակ է: Ճառագայթման էներգիայի որոշ տեսակներ, օրինակ՝ ռադիոազդանշաններն ու լույսը, տարածության մեջ տեղաշարժվում են ալիքներով (հաճախ՝ անտեսանելի): Ճառագայթման այլ տեսակներ մանրագույն մասնիկներ են, որոնք վիթխարի արագություններով դուրս են ժայթքում ատոմից: Ողջ Տիեզերքում տարածվող տիեզերական ճառագայթները բաղկացած են այդպիսի մանրագույն մասնիկներից:
Ճառագայթում առաջանում է Տիեզերքում կատարվող տարբեր շարժընթացների (օրինակ՝ պայթյունի, միջուկային ռեակցիաների և այլն) և առանձին նյութերի տրոհման հետևանքով: Այն նյութերը, որոնք տրոհվում են ճառագայթելով, կոչվում են ճառագայթաակտիվ:
Որպես ճառագայթաակտիվ նյութերի օրինակ կարող է ծառայել ատոմային էլեկտրակայանների ռեակտորներում օգտագործվող վառելանյութը:
Комментариев нет:
Отправить комментарий