Показаны сообщения с ярлыком Ակումբ. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком Ակումբ. Показать все сообщения

четверг, 28 ноября 2013 г.

Ակումբ(Հայրենագետներ) (Дорога Смерти)

Юнгас-ճանապարհը կառուցվել է 1930-ական թվականներին,մարդիկ ասում են,որ այստեղ անցյալ դարի 70-ական թվականներին աշխատել են ամերիկական շինարարական ընկերությունը: Նաև այդ ճանապարհը անվանում են՝Մահվան Ճանապարհ (Дорога Смерти):
Այս ճանապարհը իր երկարությամբ հասնում է մոտ 70կմ.-ի,միացնելով Ла-Пас-ը և Коройко-ն,տարեցտարի այնտեղ վթարի են ենթարկվում 25 ավտոմեքենա,մահանում են 100- 200 մարդ:Ճանապարհը իջնում է 3,6 հազար մ.-ից մինջև ծովի մակարդակից բարձր 330 մ.-ի վրա:Այստեղ շատ զառիթափ լանջեր են:Այստեղ վոլորուն և չափազանց նեղ ճանապարհին անհնար է անցնեն երկու ավտոմեքենա-պետք է կանգնել,գնալ առաջ,հասկանալ իրավիճակը և նոր շարժվել առաջ:
Իմիջայլոց,այդ ճանապարհի ավտոճանապարհային կանոններից մեկը հրահանգում է վարորդին ավտոմեքենան իջեցնելուց պահել ճանապարհի եզրին:Այս ճանապարհի ընդամենը 20%-է ասֆալտ-մնացածը կեխտ և կավ է:Եվ մի մոռացեք,որ Боливии ավտոկայանում ամենա հին,մաշված ավտոմեքենաներն են մաշված անիվներով:Հաճախ խիտ մառախուղի պատճառով երևում է ճանապրհի մի քանի մետրը:Եվ այդ պատճառով պետք է շարժվել շատ դանդաղ:Ոչ թե,որ չբախվեն հանդիպակաց եկող ավտոմեքենաին,այլ կարող են լինել սողանքներ և ճանապրհից մի կտոր,ջուրը կարող է սրփել:Ահա սա է,մահվան վախի բաղադրատոմսը: Իր անունը ճանապարհը ստացել է համեմատած ոչ ուշ,1999թ. Դեկտեմբերին,երբ ավտոմեքենան ութ Իսրաելցի զբոսաշրջիկների հետ ընկել էր անդունդը:Բայց սա ամենա աղետալի վթարը չեր այս ճանապարհին:Հուլիսի 24-ին 1983թ.-ի այստեղ անդունդն ընկավ ավտոբուս,որտեղ գտնվում էին ավելի քան 100 ուղեվոր-այսօր դա ամենավատ ավտոճանապարհային պատահարն է Боливии պատմության մեջ:Այդ տեղի բնակիչներին եթե պետք է գանլ այդ ճանապարհով,աղոթում են,որպեսզի հասնեն կենդանի: Շատերը գալիս են այստեղ,որպեսզի բարձրեցնեն ադրենալինի մակարդակը արյան մեջ,իջնելով այն ամենագնացով կամ լեռնային հեծանիներով,զարգացնելով 80կմ/ժ արագություն:Վերադառնում են ոչ բոլորը,բայց նրանք ովքեր կարողանում են անցնել այդ ճանապրհը և մնալ կենդանի,համեմատում են այս ճանապրհը Эверест-ի հետ:Բայց սովորական բնակիչները Боливии շարունակում են նվաճլ այս ճանապարհը ամեն օր:

среда, 27 ноября 2013 г.

Աշխարհի ամենաաղտոտված գետերը

Սիտառում գետ, Ինդոնեզիա
Այս գետը կարծես աղբի ավազան լինի, բայց այն համարվում է գյուղատնտեսության և մարդկանց ջրի հիմնական աղբյուրը: Մարդու գործունեության պատճառով գետը շատ աղտոտված է: 2008 թվականի դեկտեմբերին Ասիայի զարգացման բանկը տրամադրել է 500 միլիոն դոլար` գետը մաքրելու համար, սակայն, ինչպես երևում է, տարիներ են հարկավոր այս գետը կյանքի բերելու համար:

Յամունա գետ, Հնդկաստան
Յամունան Գանգեսի ամենամեծ վտակն է, և աշխարհի ամենաղտոտված գետերից է: Հնդկաստանի մայրաքաղաքի` Նյու Դելիի թափոնների 58%-ը թափում են այս գետը: Շատ փորձեր են արվել Յամունան, ինչպես նաև Գանգեսը մաքրելու համար, սակայան ապարդյուն:

Բուրիգանգա գետ, Բանգլադեշ
Բուրիգանգա գետը հիմնական գետն է, որ հոսում է Բանգլադեշի մայրաքաղաք` Դաքանի կողքով: Բիոլոգիապես մահացած գետի 80 տոկոսը աղբ է:

Լանզհոույի Դեղին գետը, Չինաստան
Դեղին գետը Չինաստանի երկրորդ ամենաերկար գետն է և Հյուսիսային Չինաստանի ջրի հիմնական աղբյուրը: Բացի այդ, այս գետը միլիոնավոր մարդկանց համար հիմնական խմելու ջրի աղբյուր է, բայց այն աղտոտված է նավթի թափոններով:

Մարիլաո գետ, Ֆիլիպիններ
Ռետինե հողաթափեր, բանանի արկղեր, շների կմախքներ, սրանք այն իրերից են, որոնք կարող եք տեսնել Մարիլաո գետի մակերեսին: Ջրերը պարունակում են թունավոր քիմիկատներ, ինչպիսիք են օրինակ` քրոմը, սնդիկը, պղինձը և այլն: Չնայած տեղական կառավարության հարկերին, մարդիկ շարունակում են գետը նետել աղբը, իսկ գործարանները լցնում են թափոնները գետը` աղտոտելով գետը:

Գանգես գետ, Հնդկաստան
Գանգան հինդուների ամենասուրբ գետն է, որն առաջացել է Գանգոտրիի սառցադաշտերից: Մոտավորապես 2.000.000 մարդ լողում է այս գետում, չնայած այն հանգամանքին, որ այն վտանգավոր է, քանի որ կեղտաջրերը, թափոնները և դիակները մնում են ջրի մակերեսին:

Սոնղուա գետ, Չինաստան
Սոնղուա գետը գտնվում է Չինաստանի հյուսիս-արևելքում: Այն Հեիլոնգ գետի ամենալայն վտակն է: 2005 թվականի նոյեմբերին այս գետը աղտոտվել է բենզինով:

Միսիսիպի գետ, ԱՄՆ
Միսիսիպի գետը ԱՄՆ-ի կենտրոնի տնտեսական և բնական ռեսուրսն է: Մինչև 1995 թվականը գետի համակարգ մտնում էր մոտավորապես 1,5 միլիոն սուլֆիդի պոչամբար, որոնց ընդհանուր թիվը մինչ այսօր գերազանցում է 100 միլիոն տոննան:

Սառնո գետ, Իտալիա
Սառնոն անցնում է Պոմպեի միջով և համարվում է Եվրոպայի ամենաաղտոտված գետը: Իրադրությունն ավելի է վատացել, քանի որ այնտեղ են լցվում գյուղատնտեսական և արդյունաբերական թափոնները: