понедельник, 17 марта 2014 г.

Եղիշե Չարենց



Եղիշե Չարենցը (Եղիշե Սողոմոնյան) ծնվել է 1897թ. մարտի 13-ին, Կարսում: Երկար տարիներ Չարենցի ծննդյան վայրը գիտնականների և բանասերների վեճի առարկա էր, որովհետև նրա թղթերում պահպանվել էր պարսկական մի անձնագիր, որտեղ նշված էր, որ նա ծնվել է Պարսկաստանի Մակու քաղաքում: Բանն այն է, որ 1919թ. Չարենցը իր ընկերոջ` Գևորգ Աբովի հետ մեկնում է Կարս` նորաբաց հայկական դպրոցներում ուսուվչությամբ զբաղվելու: Բայց քանի որ Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն զինապարտներին չէր թույլատրվում ուսուցչությամբ զբաղվել, նրանք, օգտագործելով Չարենցի հոր` Աբգար աղայի կապերը, ձեռք են բերում պարսկական անձնագրեր:

Իրականում, Չարենցի ծնողները Պարսկաստանի Մակու քաղաքից էին և, համաձայն բանաստեղծի ավագ եղբոր` Սերոբի վկայության, Սողոմոնյանների ընտանիքը 1883թ. տեղափոխվում է Էրզրում, այնուհետև` Կարս: Չարենցի հայրը` Աբգար աղան և մայրը` Թեկղի (Թելլի) Միրզոյանը ունեին չորս որդի և երեք դուստր: Կարսում նրանց ընտանիքն ապրում է տարբեր թաղամասերում` «Բերդի տակ», Ալեքսանդրովսկայա փողոցում, Երկաթե կամուրջի մոտ, Սուկափի թաղում և այլուր: Աբգար աղան առևտրական էր. Կարսում ուներ բավականին մեծ խանութ և զբաղվում էր գորգերի առևտրով: Նա խիստ, աստվածավախ և օրինապահ մարդ էր: Եղել էր Երուսաղեմում, որի համար նրան կոչում էին նաև «հաջի»:

Մարո

<<Մարո>> պոեմում հեղինակը գրել է թե ինչպես մի աղջիկ(Մարոն) կար որին հայրը չէր ընդունում,որովհետև աղջիկը ամուսնացել էր մի տղայի հետ և չկարողանալով ապրել տղայի մոր հետ փախել էր տնից:Չնդունելուց հետո աղջիկը մնում է դուրսը և մի օր լուր են ստանում գյուղի բնակչությունը իմանում է,որ ձորից ընկել է մի աղջիկ:Աղջկան հողին են հանձնում մի ուռենու տակ որի կողքով հոսում է մի առվակ:

Bermuda Triangle

The Bermuda Triangle, also known as the Devil's Triangle, is a loosely defined region in the western part of the North Atlantic Ocean, where a number of aircraft and ships are said to have disappeared under mysterious circumstances. According to the US Navy, the triangle does not exist, and the name is not recognized by the US Board on Geographic Names. Popular culture has attributed various disappearances to the paranormal or activity by extraterrestrial beings. Documented evidence indicates that a significant percentage of the incidents were spurious, inaccurately reported, or embellished by later authors, In a 2013 study, the World Wide Fund for Nature identified the world’s 10 most dangerous waters for shipping, but the Bermuda Triangle was not among them.

среда, 12 марта 2014 г.

Անհետացման եզրին գտնվող աշխարհի 10 անտառները


1.Կոնգոյի արևադարձային անտառը

Կոնգոյի անտառներն իրենց չափերով զիջում են միայն Ամազոնի անտառներին և տարածվում է 4 աֆրիկյան պետությունների տարածքում: Անտառն անհետացման եզրին է հայտնվել լայնածավալ ծառահատումների և բնակիչների գյուղատնտեսական ակտիվության հետևանքով:



2.Սանդերլենդ անտառը

Մալայզիայի, Ինդոնեզիայի և Պապուա Նոր Գվինեայի խոնավ արևադարձային անտառները հաճախ կոչում է մեկ անվանմամբ`Սանդերլենդ անտառ: Ինչպես անհետացման եզրին գտնվող շատ անտառներ, սրանք ևս հայտնվել են այս վիճակում ծառահատումների հետևանքով:



3.Արևելաաֆրիկյան արևադարձային և մերձարևադարձային անտառներ

Այս անտառները ձգվում են Քենիայով,Մոզամբիկով և Տանզանիայով մեկ և վտանգված են, քանի որ աճող բնակչությանը սննդի պահանջարկը բավարարելու նպատակով այստեղ լուրջ անտառահատումներ են իրականցվում գյուղատնտեսական տարածքներ ստեղծելու համար:



4.Հիմալայան արևադարձային և մերձարևադարձային խոնավ անտառներ

Սրանք ձգվում են Նեպալից մինչև Լաոս` ներառելով նաև Մյանմարն և հյուսիսային Հնդկաստանը: Անտառները հատվում են տեղի բնակչության կողմից առօրյա հոգսերը հոգալու համար:



5.Հարավային Ամերիկայի Սավանաները

Այս անտառները վերանում են գյուղատնտեսական գործունեության և փայտածուխի հանքերի պատճառով: Ի տարբերություն աֆրիկյան սավանաների, որտեղ հիմնական բնակիչները փղերն են ու առյուծները, Հարավային Ամերիկայի սավանաներում բնակվում են գայլեր և ջայլամներ:



6.Մեզոամերիկյան անտառներ

Այս անտառները ձգվում են Մեքսիկայից մինչև Կոստա Ռիկա: Ներկայում դրանք հատվում են գյուղատնտեսության և հանգստյան կենտրոններ ստեղծելու համար: Մեզոամերիկյան անտառներում է աճում աշխարհում ամենաթանկ գնահատվող ծառատեսակներից մեկը`կարմիր ծառը:
7.Ատլանտյան Չոր անտառներ

Գյուղատնտեսական գործունեության ծավալումը և սրընթաց զարգացումը անտառին սպառնող հիմնական խնդիրներն են:



8.Ֆիլիպինների անտառներ

Այս անտառների գոյությանը սպառնող վտանգը պայմանավորված է զարգացող զբոսաշրջության և գլոբալ տաքացման հետևանքով ջրի մակարդակի բարձրացմամբ:



9.Մադագասկարի արևադարձային անտառներ

Անտառների ոչնչացումը պայմանավորված է հիմնականում երկրի տնտեսական ծանր վիճակով, ինչի պատճառով բնակիչները իրականացնում են լայնածավալ ծառահատումներ: Բացի այդ, այստեղ աճում են համաշխարհային շուկայում մեծ պահանջարկ ունեցող մի շարք ծառատեսակներ: Թեև կառավարությունը որոշակի քայլեր է ձեռնարկում անտառը պաշտպանելու նպատակով, սակայն դրանք այդքան էլ արդյունավետ չեն:



10.Ամազոնի արևադարձային անտառները համարվում են աշխարհում ամենավտանգված անտառները, քանի որ այնտեղ լայնածավալ անտառահատումներ են իրականացվում խոշոր եղջերավոր կենդանիների համար արոտավայրեր և ճանապարհներ ստեղծելու նպատակով:

четверг, 6 марта 2014 г.

Կոլիզեյ


Կոլիզեյ (լատ.՝ Colosseum), Հին Հռոմի ամենամեծ ամֆիթատրոնը, կայսերական Հռոմի վիթխարի և հռչակավոր կոթողներից է, որն իր ժամանակին կրկեսի շենք էր։ Նրա կառուցումը սկսել Վեսպասիանոս կայսրը մ.թ. 57 թվականին, ավարտել Տիտոսը 80 թվականին։
Սկզբնապես Կոլիզեյը կոչվել է Ֆլավիոսների ամֆիթատրոն (լատ.՝ Amphitheatrum Flavium)։ Իր անունը ստացել է «կոլոսիում» կամ «կոլոս» բառից, որը հունարեն է, նշանակում է՝ հսկա, մեծ։ Սակայն Կոլիզեյը այդպես է կոչվել 8-րդ դարից, կամ իր հսկա չափերի, կամ այն պատճառով, որ նրա մոտակայքում հնում կանգնած է եղել Ներոնի վիթխարի արձանը։ Այսպիսով, արձան-կոթողն է իր անունը տվել այդ հսկա կրկեսին։
Կոլիզեյը կիսաբոլորաձև էր և ուներ հարյուր ութսունութ մետր երկարություն, հարյուր հիսունվեց մետր լայնություն և քառասունութ ու կես մետր բարձրություն, ուր ութսուն կարգ աստիճանների վրա տեղավորվում էին հիսունից մինչև ութսուն հազար հանդիսատես։
Կոլիզեյը գտնվում է Հռոմում` Էսկվիլինյան խոռոչում` Պալանտինյան և Ցելիևյան բլուրների միջև, որտեղ գտնվում էր Ներոնի Ոսկե Տանը պատկանող լճակը։
Կոլիզեյը հին Հռոմում[խմբագրել]




Քրիստոնյա նահատակների վերջին աղոթքը:

Կոլիզեյի շինարարությունը սկսվել է կայսր Վեսպիանոսի օրոք՝ Իզրայելում հաղթանակներ տանելուց հետո։ Այդ մասին տեղեկացնում է Սվետոնին. «Նա նոր շինություններ սկսեց պատրաստել... ամֆիթատրոն քաղաքի մեջտեղում, որն ինչպես նա տեղեկացավ դեռ պլանավորել էր կառուցել Օգոստոսը»։ Շինարարությունն ավարտվել է 80 թ.-ին՝ Վեսպիանոսի որդու՝ Տիտոսի օրոք։ Կոլիզեյի բացումը նշանավորվեց խաղերով, որի կապակցությամբ Սվետոնին գրել է. «Ամֆիթատրոնի և նրա մոտակայքում գտնվող բաղնիքների բացման կապակցությամբ նա (Տիտոսը) կազմակերպեց գլադիատորական մարտեր` շատ հարուստ և ճոխ, կազմակերպեց նաև ծովամարտեր, որից հետո կրկին նույն վայրում դուրս բերեց հինգ հազար գլադիատորներ և տարբեր կենդանիներ»։