среда, 27 ноября 2013 г.

Կուրտ Վոնեգուտ(Խոսքի մշակ.)

Իսկ ինչպես ճիշտ մեծանալ, վստահ լինել, որ բոլոր սխալներովդ հանդերձ ճիշտ ուղու վրա ես: Հիմար չլինել չի նշանակում լինել <<դասական խելացի>> կամ էլ օրինակ դպրոցում լավ սովորել: Մեր օրերի ԱՄՆ նախագահը ասում է. <<Կարևոր չէ, թե ինչ գիտելիքներ ունեք, կարևորն այդ գիտելիքները ճիշտ օգտագործելն է>>: Ինչիդ են պետք այն բոլոր գիտելիքները և կարդացած գրքերը, եթե չգիտես, թե ինչպես ես դրանք օգտագործելու հաջողության հասնելու համար, կամ էլ ուղղակի կյանքից նոր բան սովորելու համար: Արդյոք դա խելք է: Գիտելիքն այն է, երբ դրա ապացուցման կարիքը չունես, երբ ուղղակի օգտագործում ես այն, երբ կարողանում ես ինքդ քեզ ճիշտ ներկայացնել, և վերջապես գիտելիքն այն է, երբ ուղղակի վստահ ես, որ ճիշտ մարդ ես: Իսկ ինչ է նշանակում ինքդ քեզ ճիշտ ներկայացնել: Կարծում եմ ընդհանրապես բոլոր մարդիկ էլ հետաքրքիր են և ունեն շանսեր խելացի լինելու, պարզապես, քչերն են, որ կարողանում են ճիշտ ձևով կիսվել և առհասարակ կիսվել: Խելացի է նա, ով կիսվել գիտի:

Комментариев нет:

Отправить комментарий